«Այսօրվա շրջանավարտը պետք է համոզված լինի, որ անհնար է նպատակասլաց, ջանասեր աշխատանքի դեպքում չհասնել երազանքների իրականացմանը: Հարկավոր է միայն սովորել, համառորեն գիտելիք ամբարել եւ հետեւողականորեն բարելավել անգլերենի իմացությունը»,-ասում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության ֆինանսական եւ հաշվապահական հաշվառման վարչության ֆինանսական եւ բյուջետային ծրագրերի բաժնի ավագ տնտեսագետ, ՀԱԱՀ ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Թամարա Հարությունյանը: Իրավաբան էր ուզում [...] Read More
2020թ․ մայիսի 1-ը Ագրարային համալսարանի համար նշանավորվեց եւս մեկ նորարարական նախագծի մեկնարկով։ «Նորարարական գյուղատնտեսության վերապատրաստման եւ ուսուցման ճամբար (ԱԳՐԻ ՔԵՄՓ)» նախագիծն իրականացվելու է Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի հետ համատեղ։ Նախագծի հիմնական ֆինանսավորողը ԱՄՆ ՄԶԳ-ն է (77,2%), մնացած մասն էլ ֆինանսավորում են համալսարանը եւ ICARE հիմնադրամը։ Եռամյա նախագծի ընդհանուր բյուջեն կազմում է [...] Read More
Այսօր Աշխատավորների միջազգային օրն է, Հայաստանում՝ նաեւ մայիսյան եռատոնի մեկնարկը։ Տարբեր երկրներում աշխատավոր մարդու եւ աշխատանքի արժեւորումը, աշխատավորների համերաշխությունը եւ աշխատանքային իրավունքների պաշտպանությունը խորհրդանշող այս տոնը հանդես է գալիս տարբեր անվանումներով եւ նույնիսկ նշվում տարվա տարբեր ամսաթվերին։ Սակայն տոնի էությունը դրանից չի փոխվում․ այն լավագույն առիթն է գնահատելու աշխատող մարդկանց վաստակը, մեծարելու ազնիվ աշխատանքի վետերաններին [...] Read More
Զարուհի Հովեյանը սովորում է մագիստրատուրայում՝ բնապահպանական կենսատեխնոլոգիա մասնագիտությամբ: Թագավարակի պարտադրած անսովոր պայմաններում համակուրսեցիների հետ առցանց հետեւել են դասընթացներին, հանձնել են երեք քննություն, մոտ օրերս նույն ձեւաչափով կպաշտպանեն նաեւ ավարտաճառերը: «Արտակարգ դրության պայմաններում միանգամայն ճիշտ լուծում գտնվեց: Մենք ժամանակն ավելի արդյունավետ էինք օգտագործում, դասախոսները մատուցման ավելի ժամանակակից միջոցներ էին կիրառում: Լրացուցիչ հանձնարարությունները մեզ ավելի պրպտուն եւ [...] Read More
Այս ապրիլին Ագրարային համալսարանը կարեւոր համալրում ունեցավ․ Միջազգային միգրացիայի և զարգացման կենտրոնի (CIM, կարդացեք այստեղ) ծրագրի շրջանակում Հայաստան է ժամանել եւ Ագրարային համալսարանի թիմին միացել Բնապահպանական կրթական ծրագրերի զարգացման խորհրդատու Էմիլ Գեւորգյանը։ Գործակցելով Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի հետ, պարոն Գեւորգյանն աջակցելու է Մարկետինգի եւ զարգացման բաժնին՝ իրականացնելով մի շարք գործառույթներ կրթական նորարարական ձեւաչափերի մշակման եւ [...] Read More
Շուշիի տեխնոլոգիական և Հայաստանի ազգային ագրարային համալսարանների համագործակցությամբ ապրիլի 30-ին կմեկնարկի ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐՑԱԽ ZOOM ԿԱՄՈՒՐՋ «Գյուղատնտեսությունն այսօր» խորագրով վեբինար- քննարկումների շարք: Վեբինար-քննարկումներին կարող եք միանալ հետևյալ հղումով https://zoom.us/j/2406660933 Read More
«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմանդրամը հայտարարում է սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա գյուղատնտեսական կենդանիների բաց աճուրդ: Աճուրդը տեղի կունենա 2020թ-ի մայիսի 4-ին ժամը 12.00-ին, ՀԱԱՀ-ի Բալահովիտ գյուղի ուսումնա-փորձարարական տնտեսության վարչական շենքում: Վայրը հստակեցնելու և այլ մանրամասների համար զանգահարել Ազատ Մկրտչյանին՝ 098/094 058997 համարներով: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Տվյալ աճուրդով չվաճառված կենդանիների մեկնարկային գները մնում են անփոփոխ [...] Read More
Այսօր՝ ապրիլի 28-ը Աշխատավայրում անվտանգության և առողջության պահպանման համաշխարհային օրն է: Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) կողմից հռչակված տոնը նպատակ է հետապնդում հանրության ուշադրությունը հրավիրել աշխատավայրերում անվտանգության եւ առողջության պահպանմանն առնչվող տարաբնույթ հարցերի վրա։ Այն նշում են ավելի քան 100 երկրներում։ ՀԱԱՀ-ի Կենսագործունեության անվտանգության ամբիոնի գործունեությունը անմիջականորեն առնչվում է աշխատանքի անվտանգությանն ու բնակչության առողջության պահպանմանը։ Ամբիոնում [...] Read More
Տարին գյուղատնտեսական է: Պետությունը խթանում է, ֆերմերներն ու արդյունաբերողները նախաձեռնում են, գիտնականները` հետազոտում եւ առաջարկում: Մյուս կողմից` թագավարակնն է խաղի նոր կանոններ թելադրում: Այս համապատկերում բոլորն են շահագրգիռ կողմ, իսկ գիտելիքահենք ագրոարդյունաբերական տնտեսության զարգացումն այլընտրանք չունի: Այս գիտակցումով ու պարետատան հորդորով «Ագրոգիտություն եւ տեխնոլոգիա» գիտական պարբերականի խմբագրակազմը մնաց տանը, հեռահար պայմաններում թողարկեց տարվա անդրանիկ համարը: [...] Read More
«Հույս» հիմնադրամը մեկնարկել է «Հույս» կրթաթոշակի համար դիմումների ընդունման փուլը 2020-2021 ուսումնական տարվա համար: 2020-2021 ուսումնական տարում «Հույս» հիմնադրամի կողմից շնորհվելիք կրթաթոշակների շարքում կլինեն նաև հետևյալ հատուկ կրթաթոշակները. Ջոն Հարությունյան կրթաթոշակ՝ մարդկությանը ծառայելու համար, «Գյուղատնտեսության և գյուղի զարգացումը Հայաստանում» կրթաթոշակներ, Հայագիտության կրթաթոշակ: «Հույս» կրթաթոշակները կլինեն ոչ պակաս քան 2000 ԱՄՆ դոլարի չափով, բացառությամբ հայկական կրթական [...] Read More