Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2020 թ․-ի աշնանային կիսամյակում Արևմտյան Ատտիկայի համալսարանում (Աթենք, Հունաստան) ուսումը 4 ամսով շարունակելու համար (2 ուսանող): Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի և տնտեսագիտության, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետների, ԱՈՒԿ-ի բակալավրիատի առաջին կուրսը հաջողությամբ ավարտած ուսանողները: Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը PDF ձևաչափով ուղարկել [...] Read More
ՀՀ էկոնոմիկայի նախարարության գործերի կառավարման վարչության պետի պաշտոնակատար Վահե Վարդապետյանը մասնագիտությունն ու բուհը ընտրեց անվարան (Ագրարայինից հետո ավարտել է նաեւ Կառավարման ակադեմիան): Ջավախքցի պապերի օրինակով տեսել - զգացել էր արարելու հմայքն ու քաղցրությունը: Հայաստանի համար միշտ էլ հեռանկարային, աշխարհի չափ հին, բայց միշտ նորացող ոլորտ է ագրարայինը: Առաջինը նստակյաց դարձած, առաջինը հող մշակած ժողովրդի համար [...] Read More
Ի գիտություն «Oրգանական գյուղատնտեսություն» մագիստրոսական ծրագրի դիմորդների, փաստաթղթերի ընդունումը շարունակվելու է մինչեւ հուլիսի 5-ը ներառյալ։ Վիեննայի Բոկու համալսարանի, ՀԱԱՀ-ի, Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոնի եւ օրգանական գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ կազմված ծրագրի նպատակն է պատրաստել օրգանական գյուղատնտեսության ոլորտի՝ արդիական գիտական եւ գործնական գիտելիքներով զինված մասնագետների։ Մագիստրանտները գիտելիքներ կստանան հողի բերրիության, օրգանական հավաստագրման, տեղական եւ [...] Read More
Հիմնական դպրոցի սիրելի՛ շրջանավարտներ, սիրելի՛ ծնողներ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանը սկսում է 2020-2021 ուսումնական տարվա ընդունելությունը 10-րդ դասարանի տնտեսագիտական, ագրոնոմիական, տեխնոլոգիական եւ ճարտարագիտական հոսքերում։ Առցանց հայտագրման համար խնդրում ենք լրացնել ընդունելության հայտը: Հայտերը ստանալուց հետո մենք կկապվենք Ձեզ հետ հայտում նշված հեռախոսահամարով: Հարցերի դեպքում զանգահարել +374 12 52 43 59, +374 12 52 80 36, 095 52 80 36, 091 95 [...] Read More
Հունիսի 26-ին «Հեռավար կրթություն. Ուսուցման կառավարման համակարգեր եւ օժանդակ տեխնոլոգիաներ» թեմայով առցանց պանելային քննարկման բանախոսներից մեկը ՀԱԱՀ-ի ռեկտոր Վարդան Ուռուտյանն էր։ Քննարկումը կազմակերպել էր Hero House հաբը՝ Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ։ Բանախոսները քննարկեցին հայաստանյան բուհերում ուսուցման կառավարման համակարգերին (ՈւԿՀ) եւ հեռավար կրթության ձեւաչափերին առնչվող հարցեր, ինչպես նաեւ հանդես եկան օժանդակ տեխնոլոգիաների միջոցով հեռավար ուսուցումն ավելի արդյունավետ դարձնելու [...] Read More
Շարունակվում է սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման՝ 2020թ․ հունիսի 8-ին մեկնարկած առցանց դասընթացը, որին մասնակցում են 123 անասնաբույժ-մասնագետներ Հայաստանի բոլոր մարզերից։ Վերապատրաստման ծրագրի նպատակն է սպանդանոցներն ապահովել վերապատրաստված մասնագետներով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հուլիսի 1-ից գործելու է գյուղատնտեսական կենդանիների սպանդանոցային մորթի անցնելու պարտադիր պահանջը։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնած նախագիծն իրականացվում է Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության [...] Read More
Erasmus+ ՀԳ 1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Վիսեուի պոլիտեխնիկական համալսարանում (Պորտուգալիա) ուսումը 5 ամսով շարունակելու նպատակով (3 ուսանող)։ Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի Ագրոբիզնեսի և տնտեսագիտության, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետների և Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները, ովքեր տիրապետում են անգլերենին (բացառությամբ առաջին կուրսում և ավարտական կիսամյակում սովորողների): Խրախուսվում է նաև [...] Read More
Հունիսի 23-ին Ղազախստանի ազգային ագրարարային համալսարանը և Անասնաբուծության և կենսառեսուրսների գիտահետազոտական ինստիտուտը համատեղ կազմակերպել էին միջազգային գիտաժողով-խորհրդակցություն, որը նվիրված էր գյուղատնտեսական կենդանիների սաղմերի փոխպատվաստման խնդիրներին։ Գիտաժողովին մասնակցում էին գյուղատնտեսական կենդանիների սաղմերի փոխպատվաստման ոլորտի առաջատար մասնագետներ Հունգարիայից, Հարավային Կորեայից, Չինաստանից, Ռուսաստանից, Հայաստանից, Ղրղզստանից, Ղազախստանից, ինչպես նաև հյուրընկալող երկրի տոհմային տնտեսությունների, գիտակրթական հանրության ներկայացուցիչներ: Մեր երկիրն ու [...] Read More
Սուրաբայայի տեխնոլոգիական համալսարանը (Ինդոնեզիա) մեկնարկում է առաջին առցանց «Համայնք և տեխնոլոգիաներ» 2020 ծրագիրը (CommTECH 2020 Online Edition): Ծրագրին կարող են մասնակցել ինչպես բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները, այնպես էլ ասպիրանտներն ու դասախոսները։ Համալսարանը ծրագրի շրջանակում առաջարկում է 2 դասընթաց․ Internet of Things (IoT) for Smart City Applications during the Pandemic Դասընթացը կանցկացվի 2020 թվականի օգոստոսի 3-14-ը։ [...] Read More
«Ագրարային մենեջմենթ» մագիստրոսական ծրագրի մագիստրանտներից եւ բակալավրիատի ու մագիստրատուրայի 2019թ. շրջանավարտներից բաղկացած խումբը հունիսի 28-ին կմեկնի Գերմանիա՝ Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանում (ՎԿԳՀ) արտադրական փորձուսուցում անցնելու, հետագայում էլ ուսումն այնտեղ շարունակելու համար: Վեց հոգուց բաղկացած խումբը ընտրվել է փետրվար ամսին կայացած քննության միջոցով, որին մասնակցում էին «Ագրարային մենեջմենթ» մագիստրոսական ծրագրի 5 մագիստրանտներ եւ բակալավրիատի ու մագիստրատուրայի [...] Read More