Category: Բոլոր նորությունները

Վարժարանի ուսուցչուհին արժանացել է ռեկտորի խրախուսանքին եւ կրթական հանրության ճանաչմանը

ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի մաթեմատիկայի ուսուցչուհի Նելլի Խաչատրյանը այն մանկավարժների թվում է, որոնք ուսումնական տարվա ամփոփման արդյունքներով, ինչպես նաեւ հեռավար ուսուցումը արդյունավետ անցկացնելու համար ՀԱԱՀ ռեկտորի կողմից արժանացել են պարգեւավճարի։ Տիկին Խաչատրյանի այս խրախուսանքը ՀԱԱՀ-ի համակարգի բոլոր ստորաբաժանումների աշխատակիցների աշխատանքի արդյունավետության բարձրացման՝ համալսարանի ղեկավարության քաղաքականության կոնկրետ դրսեւորումն ու արդյունքն է։ Պատահական չէ, որ վարժարանի [...] Read More

Տարածաշրջանային ագրարային բուհերի հանդիպումը

Հուլիսի 13-ին կայացել է Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի ագրարային համալսարանների կոնսորցիում հանուն զարգացման (CASCADE) տարածաշրջանային կոնսորցիումի հերթական, այս անգամ՝ հեռավար հանդիպումը։ Այն նվիրված էր ճիշտ 10 տարի առաջ հիմնադրված ընկերակցության հոբելյանին։ Հիշեցնենք, որ ԿԱՍԿԱԴ-ում ընդգրկված են Հայաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ղրղզստանի եւ Ադրբեջանի ագրարային առաջատար բուհերը։ ՀԱԱՀ-ի, որպես ԿԱՍԿԱԴ-ի լիիրավ անդամի կողմից հանդիպմանը [...] Read More

ՊՀԾ-ի եւ ՀԱԱՀ-ի տեսադաշտում սննդի հեռանկարային արժեշղթաներն են

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի՝ օրերս Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցն ուներ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) եւ ՀԱԱՀ-ի համատեղ նախագծին մեկնարկ տալու նպատակ։ Ռեկտոր Ուռուտյանին ուղեկցում էին ՀԱԱՀ բնապահպանական կրթական ծրագրերի մշակման գծով խորհրդական Էմիլ Գեւորգյանը եւ նախագծի փորձագետ Ներսես Կոստանյանը, ինչպես նաեւ ՊՀԾ փորձագետներ: ՊՀԾ-ն 2019-ից Բերդ համայնքում սկսեց ներդրումներ կատարել սննդամթերքի առաջարկը շուկայում [...] Read More

Գործընկերների հետ քննարկել ենք Կենդանաբանական այգու հիմնական նպատակները, խնդիրներն ու գործառույթները  

Անցյալ տարի՝ 2019թ.-ին, ՀԱԱՀ Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի 90-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի եւ Երեւանի կանդանաբանական այգու միջեւ ստորագրված համագործակցության հուշագիրը «երկրորդ շնչառության» հնարավորություն է տվել երկու հաստատությունների գործակցությանը: Երեւանի կենդանաբանական այգու կազմակերպած «Կենդանաբանական այգու հիմնական նպատակները, խնդիրներն ու գործառույթները» վերտառությամբ առցանց քննարկումը ասվածի վկայություններից մեկն է: Կենդանաբանական այգու մասնագետները նախ [...] Read More

Փոխնախարար Արման Խոջոյանը հավաստագրեր է հանձնում գյուղկոոպերատիվների ղեկավարների առաջին խմբին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հուլիսի 9-ին մասնակցեց Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման երկրորդ միջոցառման մաս կազմող՝  գյուղատնտեսական կոոպերատիվներին տրամադրվող վարկի/լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրերի համաֆինանսավորման/համապարտության գործընթացի շրջանակում գյուղատնտեսական կոոպերատիվների ղեկավարների վերապատրաստման ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցներին հավաստագրեր հանձնելու արարողությանը, որը տեղի ունեցավ ՀԱԱՀ-ի շքասրահում։ Ողջունելով եւ շնորհավորելով ներկաներին, ծրագրի հիմնական դասընթացավարը՝ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը խոսեց [...] Read More

Շարունակվում է «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի ընդունելությունը վճարովի համակարգում

Սույն թվականի հունիսի 16-ից  կատարվում է Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի աջակցությամբ ՀԱԱՀ-ում կազմակերպվող «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրի ընդունելություն: Ծրագրի տևողությունը 2 տարի է: Ընդունվել կարող են. ՀԱԱՀ-ի և արտերկրի ագրարային և մյուս համալսարանների բոլոր մասնագիտություններով բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմով շրջանավարտները, Դիմորդների համար կազմակերպվում են գերմաներեն լեզվի նախապատրաստական դասընթացներ: «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» մասնագիտության գծով […]

Read More

Փորձուսուցում Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների և անասնաբուժական բժշկագիտության համալսարանում

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2020 թ․-ի աշնանային կիսամյակում Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների և անասնաբուժական բժշկագիտության համալսարանում (Ռումինիա) 2 ամսով փորձուսուցում անցկացնելու համար (1 ուսանող)։ Մրցույթին կարող են մասնակցել Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի բակալավրիատի 4-րդ և 5-րդ կուրսերի և մագիստրատուրայի ուսանողները, ովքեր տիրապետում են անգլերենին [...] Read More

Մեր կայացած, զորեղ փաղանգը․ քանի հողը կա, հողաշինարարը փնտրված կլինի

Ջերմեռանդ, աշխույժ, աշխատասեր, ասող-խոսող Ջուլիետա Թադեւոսյանը կանգնած է եղել Կադաստրի կոմիտեի ստեղծման ակունքներում: Ստեղծվող նոր համակարգի կայացման համար հսկայական աշխատանք էր սպասվում, պետք է ամբարվեին ճշտված, թարմացվող հիմնարար տվյալներ: ՀԱԱՀ-ի 1985թ․-ի շրջանավարտ տիկին Ջուլիետան գործնական աշխատանքի մեծ փորձառություն ունի․ սկսել է Հրանտ Պետրոսյանի անվան հողագիտության եւ ագրոքիմիայի գիտահետազոտական ինստիտուտից, հետո երկար տարիներ հողաշինարար-մելիորատոր է եղել [...] Read More

ՈԳԱ կենտրոնը հրապարակել է ուսանողների հետ արդյունավետ աշխատանքի ուղեցույցը

ՀԱԱՀ Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնը հրապարակել է «Ուսանողների հետ արդյունավետ աշխատանքի ուղեցույցը», որը նախատեսված է դասախոսների եւ ուսումնական գործընթացի կազմակերպիչների համար։ Ուղեցույցի մշակման համար հիմք են ծառայել 2018-19 ուսումնական տարում ՀԱԱՀ-ի ուսանողների շրջանում անցկացված հետազոտության, համալսարանի դասախոսների, տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ անցկացված ֆոկուս-խմբային քննարկումների ու SWOT վերլուծությունների արդյունքները։ Ինչպես նշում են  ուղեցույցի հեղինակները՝ հետազոտությունը [...] Read More

Այսօր Կոոպերատիվների միջազգային օրն է․ ՀԱԱՀ ռեկտորի ուղերձը

Այսօր՝ հուլիսի 4-ին, կոոպերատիվների միլիոնավոր անդամներ ամբողջ աշխարհում նշում են Կոոպերատիվների միջազգային օրը։ Տոնը նշվում է ամեն տարի, հուլիսի առաջին շաբաթ օրը։ Հայաստանում նույնպես արդեն տարիներ շարունակ նշվում է այս տոնը, գլխավորապես՝ գյուղատնտեսական կոոպերատիվների եւ դրանց աջակցող կառույցների եւ համագործակցող կազմակերպությունների շրջանում։ Այս տարվա գոհացուցիչ առաձնահատկությունն այն է, որ հայաստանյան կոոպերատիվ շարժման մասնակիցներն իրենց տոնը [...] Read More