Երկրում հայտարարված եռօրյա սգո երկրորդ օրը՝ դեկտեմբերի 20-ին, ՀԱԱՀ ռեկտորատի անդամներն այցելեցին Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան պատերազմում զոհված հերոսների հիշատակին։ ՀԱԱՀ պատվիրակությունը ծաղիկներ խոնարհեց համալսարանի զոհված ուսանողների եւ շրջանավարտների շիրիմներին եւ անհետ կորած ազատամարտիկների հուշակոթողին։ Եռաբլուր այցելությունից առաջ, օրվա առաջին կեսին ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Էդուարդ Ղազարյանը մեկնել [...] Read More
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հետ գործակցության շրջանակում ՀԱԱՀ-ի մասնագետների ուժերով իրականացվել է վերջին տասնամյակում ՀՀ-ում պարենի հեռանկարային արժեշղթաների վերաբերյալ իրականացված հետազոտությունների ուսումնասիրություն և համադրություն, որի արդյունքների ներկայացմամբ օրերս հանդես եկավ ՀԱԱՀ տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը: Արդյունքները ներկայացվեցին Microsoft Teams Meeting առցանց հարթակում՝ ՊՀԿ, ՀԱԱՀ հետազոտող թիմի և այլ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ [...] Read More
«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմանդրամը հայտարարում է մրցույթ՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա գույքի վաճառքի վերաբերյալ: Մրցույթը տեղի կունենա 2020 թ-ի դեկտեմբերի 25-ին, ժամը 12:00-ին, ՀԱԱՀ 1-ին մասնաշենք, 3-րդ հարկ, «Գիտական խորհրդի նիստերի դահլիճում»։ 1. Օտարման առարկա գույքի տվյալները 1․1 Հետևյալ հղմամբ տեղադրված գույքի (այսուհետ՝ Գույք) տվյալների մանրամասները, այդ թվում տեխնիկական [...] Read More
ՀԱԱՀ-ի եւ Գերմանիայի Վայհենշտեֆան Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի միջեւ տարիներ ի վեր ծավալված գործակցության շրջանակում այս պահին այդ համալսարանում իրենց ուսումն են շարունակում ՀԱԱՀ-ի «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի 12 ուսանողներ: Նրանք այն լավագույններն են, ովքեր ինչպես Հայաստանում էին աչքի ընկնում առաջադիմությամբ եւ բարձր ակտիվությամբ, այնպես էլ այսօր՝ Գերմանիայում: ՀԱԱՀ-ի «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի [...] Read More
Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի ագրարային համալսարանների կոնսորցիում հանուն զարգացման (CASCADE) կոնսորցիումի՝ սեպտեմբերին մեկնարկած տնտեսագիտության եւ մենեջմենթի հեռավար դասընթացի հերթական շաբաթը հյուրընկալում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանը: Յուրաքանչյուր շաբաթ 15 համալսարանների ուսանողներ՝ յուրաքանչյուր համալսարանից 10-30-ը, մասնակցում են որեւիցե առարկայի դասերին, որոնք ռուսերեն լեզվով վարում են կոնսորցիումի անդամ համալսարանների դասախոսները (հաջորդ փուլում դասընթացի լեզուն կլինի անգլերենը): [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ կազմակերպում են սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթաց։ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ Դասընթացները տևելու են 6 շաբաթ։ Առաջին 5 շաբաթը նախատեսված է տեսական գիտելիքների, իսկ վերջին շաբաթը՝ աշխատավայրում հմտությունների ձեռք բերման համար։ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ Դասընթացներին մասնակցելու համար դիմումների ընդունումը կիրականացվի մինչև սույն թվականի դեկտեմբերի [...] Read More
Դեկտեմբերի 10-11-ին առցանց կայացավ «Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի գյուղատնտեսական համալսարանների կոնսորցիում հանուն զարգացման» (CASCADE) կոնսորցիումի 10-ամյակին նվիրված առաջին միջազգային գիտաժողովը՝ «Գյուղատնտեսության հարակայուն զարգացումը Կենտրոնական Ասիայում եւ Կովկասում» թեմայով: Գիտաժողովին մասնակցում էին 250-ից ավելի մասնակիցներ տարբեր երկրներից՝ Չինաստան, Հնդկաստան, Մոնղոլիա, Հարավային Կորեա, այդ թվում կոնսորցիումի անդամ 8 երկրների ագրարային ոլորտի շուրջ 19 բուհերի, ինչպես նաեւ [...] Read More
Մեկնարկում է Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական MEDfOR (Միջերկրածովյան անտառտնտեսություն և բնական պաշարների կառավարում) ծրագիրը: MEDfOR ծրագրին կարող են մասնակցել այն անձիք, ովքեր ունեն բակալավրի աստիճան կենսաբանական գիտությունների, շրջակա միջավայրի և երկրագիտության, մաթեմատիկայի, տնտեսագիտության, ճարտարագիտության, քիմիայի, կենսաքիմիայի կամ նմանատիպ ոլորտներում: Էրազմուս Մունդուսի կրթաթոշակները հասանելի են լինելու լավագույն թեկնածուների համար: Հատուկ կրթաթոշակներ են տրամադրվելու մի շարք պետությունների, [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է 2020/2021 ուսումնական տարվա համար բակալավրի կրթական ծրագրերով հեռակա ուսուցման լրացուցիչ ընդունելություն հետևյալ մասնագիտություններով ռազմական գործողությունների և COVID-19 հիվանդության պատճառով դիմում-հայտ ներկայացրած, սակայն քննություն չհանձնած, ինչպես նաև փաստաթղթերի ընդունման սահմանված ժամկետում դիմում-հայտ չներկայացրած անձանց համար: Սահմանված ժամկետում դիմում-հայտ չներկայացրած անձիք փաստաթղթերը լրացնելու են բուհում դեկտեմբերի 14-ից մինչև դեկտեմբերի 17-ը ներառյալ: [...] Read More
Ուշադրություն անգլերենի առցանց ուսուցման բացառիկ հնարավորություն ՀԱԱՀ-ի և FAST հիմնադրամի (https://fast.foundation/) համագործակցության շրջանակում ՀԱԱՀ-ի ուսանողներն ու աշխատակիցներն ունեն բացառիկ հնարավորություն անվճար մասնակցելու Բրիտանական խորհրդի (https://www.britishcouncil.org.mz/en) կողմից տրամադրվող Learn English Select գործնական անգլերենի առցանց դասընթացին (մանրամասները՝ https://www.britishcouncil.org.mz/.../online/courses/select, դասընթացը հարկավոր կլինի ավարտել 4 ամսվա ընթացքում)։ Դիմելուց առաջ անպայման ծանոթացեք դասընթացի պայմաններին։ Ցանկացողները պետք է լրացնեն հետևյալ հայտադիմումը՝ [...] Read More