Category: Բոլոր նորությունները

ՈԳԱ կենտրոնը հրապարակել է ուսանողների հետ արդյունավետ աշխատանքի ուղեցույցը

ՀԱԱՀ Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնը հրապարակել է «Ուսանողների հետ արդյունավետ աշխատանքի ուղեցույցը», որը նախատեսված է դասախոսների եւ ուսումնական գործընթացի կազմակերպիչների համար։ Ուղեցույցի մշակման համար հիմք են ծառայել 2018-19 ուսումնական տարում ՀԱԱՀ-ի ուսանողների շրջանում անցկացված հետազոտության, համալսարանի դասախոսների, տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ անցկացված ֆոկուս-խմբային քննարկումների ու SWOT վերլուծությունների արդյունքները։ Ինչպես նշում են  ուղեցույցի հեղինակները՝ հետազոտությունը [...] Read More

Այսօր Կոոպերատիվների միջազգային օրն է․ ՀԱԱՀ ռեկտորի ուղերձը

Այսօր՝ հուլիսի 4-ին, կոոպերատիվների միլիոնավոր անդամներ ամբողջ աշխարհում նշում են Կոոպերատիվների միջազգային օրը։ Տոնը նշվում է ամեն տարի, հուլիսի առաջին շաբաթ օրը։ Հայաստանում նույնպես արդեն տարիներ շարունակ նշվում է այս տոնը, գլխավորապես՝ գյուղատնտեսական կոոպերատիվների եւ դրանց աջակցող կառույցների եւ համագործակցող կազմակերպությունների շրջանում։ Այս տարվա գոհացուցիչ առաձնահատկությունն այն է, որ հայաստանյան կոոպերատիվ շարժման մասնակիցներն իրենց տոնը [...] Read More

«Կենսատեխնոլոգիա և առողջություն 2020» 5-րդ միջազգային գիտաժողով

Մեկնարկում է Հայ-ռուսական համալսարանի կազմակերպած «Կենսատեխնոլոգիա և Առողջություն 2020» 5-րդ միջազգային գիտաժողովը։ Գիտաժողովի ժամանակ ելույթ կունենան հայտնի գիտնականներ, ովքեր կներկայացնեն կենսատեխնոլոգիայի, առողջապահության, հաշվարկային կենսաբանության, կենսաքիմիայի, մոլեկուլային կենսաբանության և հարակից այլ ոլորտների վերաբերյալ կատարված հիմնական հետազոտությունները: «Կենսատեխնոլոգիա և Առողջություն 2020» միջազգային գիտաժողովի թեմաներն են․ • Special Track: COVID-19 • Applied Biotechnology • Biochemical and Pharmaceutical Biotechnology • [...] Read More

Արտերկրում սովորելու առավելություններն ու մարտահրավերները

Ասյա Մովսիսյան Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն, 3-րդ կուրսի ուսանողուհի Վաղուց էի ցանկանում ուսումս շարունակել արտերկրում՝ նոր գիտելիքներ եւ փորձ ձեռք բերելու համար։ Արտերկրում ուսանելու փորձ ունեցողների հետ խորհրդակցելուց եւ ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի հայտարարած մրցույթը հաջողությամբ անցնելուց հետո մեկնեցի Իսպանիա՝ Ալմերիայի համալսարան։ Սկզբում ամեն ինչ շատ լավ էր ընթանում, գոհ էի կատարածս ընտրությունից։ Ընտրածս առարկաները բավականին [...] Read More

Ուսումը Արևմտյան Ատտիկայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2020 թ․-ի աշնանային կիսամյակում Արևմտյան Ատտիկայի համալսարանում (Աթենք, Հունաստան) ուսումը 4 ամսով շարունակելու համար (2 ուսանող): Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի և տնտեսագիտության, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետների, ԱՈՒԿ-ի բակալավրիատի առաջին կուրսը հաջողությամբ ավարտած ուսանողները: Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը PDF ձևաչափով ուղարկել [...] Read More

Մեր կայացած, զորեղ փաղանգը. աշխարհի չափ հին ու միշտ նորացող ագրարային ոլորտը

ՀՀ էկոնոմիկայի նախարարության գործերի կառավարման վարչության պետի պաշտոնակատար Վահե Վարդապետյանը մասնագիտությունն ու բուհը ընտրեց անվարան (Ագրարայինից հետո ավարտել է նաեւ Կառավարման ակադեմիան): Ջավախքցի պապերի օրինակով տեսել - զգացել էր արարելու հմայքն ու քաղցրությունը: Հայաստանի համար միշտ էլ հեռանկարային, աշխարհի չափ հին, բայց միշտ նորացող ոլորտ է ագրարայինը: Առաջինը նստակյաց դարձած, առաջինը հող մշակած ժողովրդի համար [...] Read More

«Oրգանական գյուղատնտեսություն» մագիստրոսական ծրագիրը շարունակում է փաստաթղթերի ընդունումը 

Ի գիտություն «Oրգանական գյուղատնտեսություն» մագիստրոսական ծրագրի դիմորդների, փաստաթղթերի ընդունումը շարունակվելու է մինչեւ հուլիսի 5-ը ներառյալ։ Վիեննայի Բոկու համալսարանի, ՀԱԱՀ-ի, Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոնի եւ օրգանական գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ կազմված ծրագրի նպատակն է պատրաստել օրգանական գյուղատնտեսության ոլորտի՝ արդիական գիտական եւ գործնական գիտելիքներով զինված մասնագետների։ Մագիստրանտները գիտելիքներ կստանան հողի բերրիության, օրգանական հավաստագրման, տեղական եւ [...] Read More

ՀԱԱՀ-ի վարժարանը սկսում է  2020-2021 ուստարվա  10-րդ դասարանի ընդունելության հայտերի ընդունումը

Հիմնական  դպրոցի սիրելի՛ շրջանավարտներ, սիրելի՛ ծնողներ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանը սկսում է 2020-2021 ուսումնական տարվա ընդունելությունը 10-րդ դասարանի տնտեսագիտական, ագրոնոմիական, տեխնոլոգիական եւ ճարտարագիտական հոսքերում։ Առցանց հայտագրման համար խնդրում ենք լրացնել ընդունելության հայտը: Հայտերը ստանալուց հետո մենք կկապվենք Ձեզ հետ հայտում նշված հեռախոսահամարով: Հարցերի դեպքում զանգահարել  +374 12 52 43 59,  +374 12 52 80 36,   095 52 80 36,     091 95 [...] Read More

Ինչ ունենք հեռավար կրթության այս հանգրվանում․ ռեկտոր Ուռուտյանը բանախոսել է Hero House-ի քննարկման ժամանակ 

Հունիսի 26-ին «Հեռավար կրթություն. Ուսուցման կառավարման համակարգեր եւ օժանդակ տեխնոլոգիաներ» թեմայով առցանց պանելային քննարկման բանախոսներից մեկը ՀԱԱՀ-ի ռեկտոր Վարդան Ուռուտյանն էր։ Քննարկումը կազմակերպել էր Hero House հաբը՝ Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ։ Բանախոսները քննարկեցին հայաստանյան բուհերում ուսուցման կառավարման համակարգերին (ՈւԿՀ) եւ հեռավար կրթության ձեւաչափերին առնչվող հարցեր, ինչպես նաեւ հանդես եկան օժանդակ տեխնոլոգիաների միջոցով հեռավար ուսուցումն ավելի արդյունավետ դարձնելու [...] Read More

ՀԱԱՀ-ի Moodle հարթակն օգտագործվում է սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման նպատակով

Շարունակվում է սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման՝ 2020թ․ հունիսի 8-ին մեկնարկած առցանց դասընթացը, որին մասնակցում են 123 անասնաբույժ-մասնագետներ Հայաստանի բոլոր մարզերից։ Վերապատրաստման ծրագրի նպատակն է սպանդանոցներն ապահովել վերապատրաստված մասնագետներով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ  հուլիսի 1-ից գործելու է գյուղատնտեսական կենդանիների սպանդանոցային մորթի անցնելու պարտադիր պահանջը։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնած նախագիծն իրականացվում է Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության [...] Read More