Category: Բոլոր նորությունները

Վարժարանի սաների «Մեկ շոկոլադ զինվորին» նախաձեռնությունը

Ագրարային համալսարանի եւ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի՝ երկու տարի առաջ սկսված համագործակցությունը հետեւողականորեն շարունակում եւ զարգացնում են, մասնավորապես, ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի ղեկավարությունը, ուսուցչական հանրույթը եւ իհարկե աշակերտները: Վարժարանի սաների եւ կենտրոնում բուժվող զինվորների բարեկամական կապերը գնալով ամրապնդվում են: Կարելի է ասել, վարժարանի տնօրեն Արաքս Հակոբյանն իր հետեւողական աշխատանքով արդեն հասել է երեխաների ու [...] Read More

ՀԱԱՀ հիմնադրամը հայտարարում է աճուրդ

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմանդրամը հայտարարում է մրցույթ՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա գույքի վաճառքի վերաբերյալ: Մրցույթը տեղի կունենա 2021 թ․-ի փետրվարի 24-ին, ժամը 13․00-ին, ՀԱԱՀ 1-ին մասնաշենք, 3-րդ հարկ, «Գիտական խորհրդի նիստերի դահլիճում»։ 1. Օտարման առարկա գույքի տվյալները 1․1 Հետևյալ հղմամբ տեղադրված գույքի (այսուհետ՝ Գույք) տվյալների մանրամասները, այդ թվում տեխնիկական պարամետրեր, մեկնարկային [...] Read More

Գիտության մեթոդաբանության եւ առեւտրայնացման ուղղությամբ լուրջ քայլ առաջ՝ FAST-ի հետ գործակցությամբ

Փետրվարի 13-ին ՀԱԱՀ-ի Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորում տեղի ունեցավ «Գիտության հետազոտման մեթոդաբանություն և գիտության առևտրայնացում» մոդուլի շնորհանդեսը: ՀԱԱՀ-ի մագիստրանտների համար նախատեսված փորձնական դասընթացը Ագրարային համալսարանի եւ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործակցության արդյունքն է՝ Բրիտանական խորհրդի Creative Spark նախաձեռնության մաս կազմող #SciNova ծրագրի շրջանակում: Ծրագրի գործընկերը Միացյալ Թագավորության Ասթոնի համալսարանն է։ Դասընթացը վարելու են FAST հիմնադրամի [...] Read More

Մերոնք միջբուհական դասախոսական մարզական խաղերում

«Դասախոսական գավաթ» միջբուհական մարզական խաղերին 13 բուհերի թվում մասնակցել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի թիմը՝ մի քանի մարզաձեւերից: Ֆիզկուլտուրայի եւ այլ ամբիոնների դասախոսներից կազմված թիմը բավականին հաջող է հանդես եկել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի համատեղ նախաձեռությամբ հունվարի 29-ից փետրվարի 8-ն անցկացված խաղերում: Այսպես, հրաձգության թիմը (Հայկ Կիրակոսյան, Արսեն Բեգլարյան, Լուսինե Երիցյան) [...] Read More

Խոցող, անվրեպ, դիպուկ. «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր մեր ասպետը

Արսենը ավարտել է ժամկետային ծառայությունն ու վերադարձել է լսարան: Չտեղեկացվածները երեւի չեն էլ պատկերացնում, որ իսկական հերոս կա իրենց կողքին: ՀՀ նախագահի հրամանագրով ՀԱԱՀ ՊՓ-2 կուրսի ուսանող Արսեն Մարգարյանը պարգեւատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: Արսեն Մարգարյանը Եղվարդից է: ՀԱԱՀ տեխնոլագիական ֆակուլտետի պարենամթերքի փորձաքննություն մասնագիտության ուսանող դարձավ տարկետման իրավունքով: Բայց հրաժարվեց այդ արտոնությունից ու [...] Read More

Փառնագյան հիմնադրամը եւս 10 հազար դոլար է նվիրաբերել Ագրարային համալսարանին

Փառնագյան հիմնադրամը 10 հազար դոլարի նվիրատվություն է արել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի աջակցության հիմնադրամին։ Նվիրատվությունը նպատակային ձեւով կօգտագործվի համալսարանի տեխնոլոգիական զարգացման նախաձեռնությունների իրականացման համար։ Հիմնադրամը եւս 10 հազար դոլարի նվիրատվություն էր արել համալսարանին 2019թ․-ի դեկտեմբերին։ Հիմնադրամը ստեղծվել է 2000թ.-ին, Փառնագյան ընտանիքի կողմից, որը ԱՄՆ-ում ագրոբիզնեսի ոլորտի խոշորագույն ընկերություններից մեկի՝ 1950թ.-ին Սեմ Փառնագյանի հիմնադրած Ֆոուլեր Փեքինգի [...] Read More

Կանաչ եւ օրգանական գյուղատնտեսության մրցույթ

Կտրվեն միայն հիմնական, այլ ոչ թե դրամական միջոցներ: Առավելություն կտրվի կանանց կողմից ղեկավարվող, ինչպես նաև երիտասարդների և այլ խոցելի խմբերի ագրոբիզնեսներին։ Հայտադիմումները կընտրվեն ըստ սահմանված չափորոշիչների ու մեթոդաբանության: Ծրագիրը կապ կհաստատի միայն կարճ ցուցակում ընդգրկված հայտատուների հետ: Հարցերի դեպքում զանգահարել միայն մինչև 2021 թվականի փետրվարի 25-ը, երկուշաբթի-ուրբաթ, ժամը՝ 09:00-18:00 ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն ծրագիր (ԵՄ [...] Read More

Աղավնաձորում մեկնարկել է Ագրոճամբարի շինարարությունը

ՀԱԱՀ Զարթոնք հանգստյան տանը մեկնարկել են նորարարական ագրոճամբարի շինարարական աշխատանքները: Փետրվարի 11-ին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանն այցելեցին համալսարանի Զարթոնք հանգստյան տուն եւ ծանոթացան Ագրոճամբարի աշխատանքների ընթացքին: Նորարարական ճամբարը ստեղծվում է «Նորարարական գյուղատնտեսության վերապատրաստման եւ ուսուցման ճամբար (ԱԳՐԻ ՔԵՄՓ)» նախագծի շրջանակում, որն իրականացնում է Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային [...] Read More

Ագրարայինը ՏՏ ոլորտում միջառարկայական հետբուհական ծրագրերի մշակման եւս մեկ միջազգային հարթակում է

Փետրվարի 10-12-ին կայացավ Էրազմուս+ ՀԳ2 ծրագրի շրջանակում «Հայաստանում և Ղրղզստանում աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միջառարկայական հետբուհական ծրագրերի մշակում և հետազոտական ցանցերի ամրապնդում/GeoTAK» վերնագրով նախագծի մեկնարկային հեռահար հանդիպումը, որի ընթացքում մասնակիցները ներկայացրին  իրենց հաստատությունները և ակնկալիքները  մեկնարկող ծրագրից: Յուրաքանչյուր համալսարան ներկայացրեց գործող հետբուհական ծրագրերը և դրանց վերանայման ու հավատարմագրման հետագա ուղիները: Նախագծի համակարգողը Իսպանիայի Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանն [...] Read More

Անասնաբուժականի ուսանողները ծանոթանում են CARD-ի կենդանիների համարակալման եւ հաշվառման ծրագրին

ՀԱԱՀ-ի եւ մասնավորապես Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի հին ու բարի գործընկեր Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի հերթական նախաձեռնությունը հատուկ նախատեսված էր ֆակուլտետի ուսանողների համար: «Կենդանիների համարակալում եւ հաշվառում» ծրագրին նվիրված՝ փետրվարի 9-ի սեմինարից ստացած գիտելիքները օգտագործելու են հենց նրանք՝ մեր երկրում երկար սպասված եւ վերջապես մեկնարկած այս կարեւորագույն գործընթացի վաղվա պատասխանատուները: CARD-ի [...] Read More