«Այն փոքրիկ անկյունը, որ ստեղծվեց ՀԱԱՀ-ի Վանաձորի մասնաճյուղում՝ ի հիշատակ այս կրթօջախի հիմնադիր-տնօրեն Ալեքսանդր Հակոբյանի, ամենաքիչն է, որ պարտավոր էինք անել»,- իր խոսքն այսպես սկսեց մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Աշոտ Շերմազանյանը: «Գործն է անմահ, լավ իմացեք...». հիրավի, թումանյանական անբեկանելի ճշմարտությունն ապացուցվեց մեկ անգամ ևս՝ այս անգամ մեծն լոռեցին իր հող ու ջրի իմաստությունը և ուժն ամբարող [...] Read More
Բարի լուրերը մշտապես գերակշռում են բուհական առօրյայում, եւ դժվար թե այսօր դրանցով զարմացնես որեւէ համալսարանականի, սակայն անցնող տարվա լավագույն լուրերից մեկն արժանի է մեր անդրադարձին: Խոսքը «Ագրոգիտություն եւ տեխնոլոգիա» պարբերականի վարկանիշային թռիչքի մասին է: Եվ այսպես, անցած տարեվերջին Գիտական տեղեկատվության վերլուծության եւ մոնիթորինգի կենտրոնն ավարտեց հայաստանյան ամսագրերի 2019 թ. Ազդեցության գործոնների (ArmJIF) հաշվարկը, ըստ որի՝ [...] Read More
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀԱԱՀ Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի նախկին տնօրեն Մարիամ Մովսիսյանը նշանակվել է Միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների աշխատանքների գծով պրոռեկտոր: ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի մեկ այլ հրամանով համալսարանի Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի տնօրեն է նշանակվել Լիլիթ Զաքարյանը: Տիկին Զաքարյանը մասնագիտական աշխատանքի, ներառյալ դասախոսական, գիտահետազոտական եւ կրթական գործի կառավարման աշխատանքի [...] Read More
Չնայած COVID-19 համավարակով պայմանավորված խոչընդոտներին, 2020 թվականին ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտն ինտենսիվորեն շարունակել է աշխատանքները միջազգային շարժունության բնագավառում համագործակցության նոր ծրագրերի հաստատման և եղածների ընդլայնման ուղղությամբ։ Ներկայումս ՀԱԱՀ-ն Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության (ՀԳ1) շրջանակում համագործակցում է ԵՄ 13 երկրի 32 համալսարանների հետ (https://anau.am/international-relations/erasmus-ka1/partner-universities/)։ Համեմատության համար նշենք, որ 2018 թվականին ՀԱԱՀ-ն համագործակցել էր 14 երկրի 25 [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2021 թ․-ի աշնանային կիսամյակում Հռոմի Սապիենցայի համալսարանում (Իտալիա) ուսումը 6 ամսով շարունակելու համար (3 ուսանող): Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի և Ագրոբիզնեսի դեպարտամենտի բակալավրիատի (բացառությամբ առաջին կուրսում սովորողների) ուսանողները: Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը PDF ձևաչափով ուղարկել [email protected] [...] Read More
Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի եւ Կոտայքի մարզի Նոր գյուղում գործող ՍմարթԱգրո ընկերության համագործակցության շրջանակում իրականացվում է Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսության բարելավման ծրագիր: Անմիջական, շահագրգիռ եւ ակտիվ մասնակիցները ֆակուլտետի ուսանողներն են: Փետրվարի 5-ին ընկերության մասնագետների հետ հերթական անգամ տնտեսություն էին այցելել ֆակուլտետի տարբեր կուրսերի ուսանողներ: Մասնագետների հրահանգներով ու մասնագիտական խորհուրդներով ուսանողներն իրականացրեցին անասնաբուժական եւ անասնաբուծական հետեւյալ աշխատանքները. [...] Read More
Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամը եւ սննդամթերքի եւ ծաղիկների արտադրության ոլորտում առեւտրային ծառայություններ մատուցող համաշխարհային առաջատար Դելֆի ընկերությունը (Վախենինգեն, Հոլանդիա) հայտարարում են «Այգեպտղաբուծության հզորացում Հայաստանում» վերտառությամբ վերապատրաստման 6-ամսյա ծրագրի մասին։ Ծրագիրը նախատեսված է ուսանողների եւ գործող այգեգործների համար։ Այն կսկսվի ապրիլ ամսին եւ կավարտվի նոյեմբերին (ընդմիջվելով հուլիս-օգոստոսին), սակայն դիմելու համար վերջնաժամկետը շատ [...] Read More
Ագրարային համալսարան առաջին այցելությունը տպավորիչ էր Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի 11-րդցիների համար, իսկ նրանց մի մասի համար կարեւոր՝ մասնագիտական կողմնորոշման տեսակետից։ Ապագա մասնագիտության ընտրության առումով արդեն կողմնորոշվածների համար շատ հետաքրքիր շրջայց էր, որի ընթացքում թե երեխաները եւ թե նրանց մանկավարժները անկեղծ հետաքրքրությամբ ծանոթանում էին աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող ագրարային մասնագիտություններին, ուսումնառության [...] Read More
ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի հրամանով, ՀԱԱՀ Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի տնօրեն, Հասարակական գիտությունների ամբիոնի փիլիսոփայության դասախոս Մարիամ Մովսիսյանը նշանակվել է ՀԱԱՀ Միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների աշխատանքների գծով պրոռեկտոր: Տիկին Մովսիսյանը համակարգելու է համալսարանի Միջազգային կապերի դեպարտամենտի, Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի, Լեզուների ուսուցման կենտրոնի, Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորի եւ Կենսատեխնոլոգիաների ինկուբատորի աշխատանքները: Միջազգային կապերի եւ [...] Read More
ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի սաների համար հայրենաճանաչության հերթական լավ հնարավորությունն էր ստեղծել վարժարանի տնօրեն Արաքս Հակոբյանը: Հայկական բանակի կազմավորման մասին էր տպավորիչ ու հետաքրքիր դաս-զրույցը, որը վարժարանի 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտների համար սիրով վարեց մեր ժամանակների լավագույն մտավորականներից մեկը՝ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը հենց իր հյուրընկալ հարկի ներքո` [...] Read More