Category: Բոլոր նորությունները

Կանաչ արահետի նախագծում ընդգրկված երիտասարդները նորացվող Ագրարային համալսարանում

Ապրիլի 6-ին ՀԱԱՀ Կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժինը հյուրընկալեց հերթական պատվիրակությանը, որը բաղկացած էր Կանաչ Արահետ ՀԿ-ի «Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում՝ սահմանային գյուղերում կանաչ առաջընթացի համար» նախագծի մասնակից երիտասարդներից՝ Շիրակի, Տավուշի եւ Լոռու մարզերից՝ այդ թվում ՀԱԱՀ Գյումրիի եւ Վանաձորի մասնաճյուղերի, ինչպես նաեւ ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի ներկայացուցիչներից: Կանաչ արահետի այս նախագիծն իրականացվում է Եվրամիության [...] Read More

Միջազգային վիրտուալ շաբաթի հրավեր

Ապրիլի 12-ից 16-ը Վիձեմեի Կիրառական գիտությունների համալսարանը կազմակերպում է միջազգային վիրտուալ շաբաթ: Համալսարանը հրավիրում է գործընկեր բուհերի ակադեմիական և ոչ ակադեմիական անձնակազմին դասախոսություններ կարդալու, սեմինարներ անցկացնելու, ինչպես նաև քննարկելու, ոգեշնչելու և համատեղ ձեռնարկատիրական համալսարաններ ստեղծելու։ Հայտի ձևն արդեն բացված է, կարող եք գրանցվել այս հղմամբ՝ https://va.lv/en/contact/application_for_international_te Ուսման ոլորտներն են` Բիզնեսի կառավարում Կապ, լրատվություն և կառավարում [...] Read More

Մեկնարկել է Հայ կրթական հիմնարկության կրթաթոշակային ծրագիրը

Ապրիլի 6-ին վերամեկնարկել է Հայ կրթական հիմնարկության (ՀԿՀ) 2021-2022 ուսումնական տարվա կրթաթոշակային ծրագիրը: ՀԿՀ-ն արդեն երկար տարիներ է՝ հովանավորում է ՀՀ-ի, Արցախի և Թբիլիսիի տարբեր համալսարաններում սովորող մեծ թվով ուսանողների։ Ծրագրում ներառված են նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բոլոր 5 ֆակուլտետները։ ՀԿՀ-ից հովանավորվող համալսարանների և ֆակուլտետների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://aef.am/university/։ ՀԿՀ-ից հայտնում են, որ [...] Read More

Կարեն Մինասյանը նշանակվել է ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր

ՀԱԱՀ պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի նախկին դեկան Կարեն Մինասյանը նորից միացել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ընտանիքին՝ ՀԱԱՀ ռեկտորի հրամանով նշանակվելով Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի պաշտոնում: Ողջունում ենք պարոն Մինասյանին համալսարանի համար վերափոխումների այս կարեւորագույն ժամանակաշրջանում ուսումնական գործընթացի ղեկավարման պատասխանատվությունը ստանձնելու համար եւ մաղթում բեղմնավոր, ստեղծագործ աշխատանք: Այստեղ կարող եք ծանոթանալ Կարեն Մինասյանի համառոտ կենսագրությանը: Read More

Ոսկեհատի տնտեսությունն ունի նոր տեխնիկա, հիմնվել է ինտենսիվ այգի

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանը, Ավտոտրակտորների և գյուղատնտեսական մեքենաների ամբիոնի վարիչ Արամայիս Եսոյանը եւ Գյուղատնտեսական մեքենաշինության, ավտոմատացման և տեխնիկայի շահագործման ամբիոնի վարիչ Արմեն Մարգարյանն ապրիլի 2-ին այցելել էին ՀԱԱՀ Ոսկեհատի ուսումնափորձարարական տնտեսություն՝ ծանոթանալու ՖՐՈՒՏԵՆԻԱ նախագծի շրջանակում տնտեսությունում իրականացվող աշխատանքներին, ստացված նոր գյուղատնտեսական տեխնիկային: Ավստրիայի զարգացման գործակալության աջակցությամբ եւ ICARE հիմնադրամի [...] Read More

SMARTI․ Էրազմուս+ ՀԳ2 նոր ծրագրի մեկնարկ և ՀԱԱՀ-ի միջազգայնացման խթանմանն ուղղված ևս մեկ քայլ

Մարտի 30-ից ապրիլի 1-ը կայացավ Էրազմուս+ ՀԳ2 «Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով» (SMARTI) ծրագրի մեկնարկային հեռահար հիբրիդային հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցում էին ծրագրի գործընկեր բոլոր հաստատությունների աշխատանքային թիմերը, Հայաստանի և Ռուսաստանի Էրազմուս+ ազգային գրասենյակների, ինչպես նաև Եվրոպական միության ներկայացուցիչները։ Ծրագրի նպատակն է՝ EMI կրթական ծրագրերի [...] Read More

ՀԱԱՀ ռեկտորը հուշագրեր է ստորագրել գինեգործական ընկերությունների հետ

Ապրիլի 1-ին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը գործակցային հուշագրեր ստորագրեց գինեգործական 7 ընկերությունների հետ, որը վերաբերում է դուալ կրթական համակարգի ներդրման գործընթացի շարունակմանը: Հուշագիրը ստորագրվել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ/ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Հուշագրերով մասնավորապես նախատեսվում է, որ [...] Read More
Arkadi Ter-Tadevosyan komandos

Արկադի Տեր-Թադեւոսյան՝ ճշմարտության գեներալ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի՝ նախկին Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի 70-ականների ուսանող տղաները բախտ են ունեցել լինելու ինստիտուտի այն ժամանակվա ռազմական ամբիոնի դասախոս Արկադի Տեր-Թադեւոսյանի սաները: Թե ռազմարվեստի, հայրենասիրության, արիության, համեստության ինչ գեղեցիկ դասեր են եղել դրանք՝ այսօր էլ հիշում են Կոմանդոսի՝ արդեն սպիտակահեր ու երախտապարտ սաները: Լեգենդար հրամանատար, մարտական ու ազգային արժեքների գեներալ, Ճշմարտության գեներալ, ռազմական [...] Read More
slovakia

Ուսման հնարավորություն Սլովակիայի Հանրապետությում

Սլովակիայի Հանրապետության կառավարությունը Հայաստանին հատկացրել է բակալավրիատի և մագիստրատուրայի մեկ համալսարանական կրթաթոշակ՝ 2021-2022 ուսումնական տարվա համար: Կրթաթոշակը ստանալու համար հայաստանցի ուսանողները կարող են դիմել էլեկտրոնային եղանակով ս.թ․ մարտի 26-ից մայիսի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ www.vladnestipendia.sk կայքի միջոցով, որտեղ տեղադրված է նաև ձեռնարկ անհրաժեշտ բոլոր տեղեկություններով։ Թեկնածուները կարող են օգտվել տեխնիկական աջակցությունից, որը հասանելի է [email protected] էլփոստի [...] Read More

Հովքում բացվել է Ուսուցման կանաչ կենտրոն

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը մարտի 30-ին Տավուշի մարզի Հովք համայնքում մասնակցել է Ուսուցման կանաչ կենտրոնի բացման արարողությունը։ ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն (EU-GAIA) աջակցությամբ վերազինված կենտրոնը ՀԱԱՀ-ի գործընկեր Կանաչ արահետ ՀԿ-ի հերթական նորարարական կարեւոր նախաձեռնությունն է: Կանաչ արահետի առաջին համանման կենտրոնը արդեն մի քանի տարի է մեծ հաջողությամբ գործում է Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքում: Ուսուցման նոր [...] Read More