Այսօրվա համաշխարհային եւ տարածաշրջանային արագ զարգացումներում գրեթե բոլոր «խաղացողները» առաջնորդվում են կարճաժամկետ լուծումներ որոնել-գտնելով: Այս կարծիքին էր մեր այսօրվա (մայիսի 11) հյուրը՝ արեւելագետ, պատմագիտության թեկնածու, դոցենտ, ԵՊՀ դասախոս եւ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող Սարգիս Գրիգորյանը: Զրույցը սկսվեց Միջին կամ Մերձավոր Արեւելք եզրույթի ծագումից, որի շրջագծի մեջ, ըստ արեւմտյան ընկալումների, գտնվում է նաեւ մեր հայրենիքը՝ եւ՛ [...] Read More
Ս/թ մայիսի 3-ից 7-ը ABioNet Էրազմուս+ ՀԳ2 ծրագրի շրջանակներում կայացավ հերթական վերապատրաստումը, այս դեպքում՝ ուսանողակենտրոն ուսուցման մեթոդաբանության, ինտերակտիվ ուսուցման կազմակերպման, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ դեմ-առ-դեմ եւ հեռավար կրթության կազմակերպման վերաբերյալ։ Մասնակիցները Անասնաբուժական բժշկագիտության, Պարենամթերքի տեխնոլոգիաների եւ Ագրոնոմիական ֆակուլտետի դասախոսներն էին։ Դասընթացավարը՝ Հայոց եւ օտար լեզուների ամբիոնի դասախոս Գագիկ Կիրակոսյանը, մասնակիցներին ծանոթացրեց ուսանողակենտրոն եւ դասախոսակենտրոն համակարգերին, ինտերակտիվ [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներին տեղեկացնում ենք, որ COPERNICUS BERLIN Միջազգային գերազանցության կրթաթոշակ (IES) ծրագիրը կրթություն ստանալու հնարավորություն է տալիս միջին և բարձր գնահատականներ ունեցող բոլոր բնագավառների ուսանողներին։ Ուսանողները մի կիսամյակ կանցկացնեն արտերկրում` Բեռլինում։ Ծրագրի վերջնաժամկետը 2021 թվականի հունիսի 15-ն է: Ծրագիրը նպատակ ունի խթանել և ամրացնել համագործակցությունը Հայաստանի և Գերմանիայի միջև։ COPERNICUS BERLIN-ի վերաբերյալ [...] Read More
ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի հինգ աշակերտներ եւ մաթեմատիկայի ուսուցչուհի Նելլի Խաչատրյանը հաղթող են ճանաչվել եվրոպական eTwinning ծրագրի շրջանակում կազմակերպված «Me and my country» («Ես եւ իմ երկիրը») նախագծի տարբերանշանի ստեղծման համար հայտարարված մրցույթում: Տիկին Խաչատրյանի հետ միասին նախագծում մեր երկիրը ներկայացնում են Տիգրան Գրիգորյանը, Արման Մեսրոպյանը, Միլենա Ղազարյանը՝ 10-րդ դասարանից եւ Նազելի Իսկանդարյանն ու [...] Read More
ՀԱԱՀ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժինը գործող ագրոբիզնեսի փորձին ծանոթանալու հերթական հնարավորությունն էր ստեղծել Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի մի խումբ ուսանողների եւ ոչ միայն նրանց համար: Բաժնի աշխատակից Նաիրա Ավետյանն այս անգամ «Գործնական մեղվաբուծության» թեմայով զրուցելու համար հրավիրել էր մասնագիտությամբ երկրաբան Տիգրան Սեդրակյանին: Բանախոսի համար մեղվաբուծությունը հոբի է, ինչպես երեւաց հանդիպման ընթացքում՝ շատ [...] Read More
Ուսումնական գործընթացի կառավարման վարչությունից հայտնում են, որ երկուշաբթի օրը՝ մայիսի 10-ին վերսկսվում են առկա դասերը ՀԱԱՀ բակալավրիատի, մագիստրատուրայի եւ Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ուսանողների համար։ Ուսումնական գործընթացի բնականոն ընթացքի արդյունավետ վերականգնման եւ կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը նվազագույնի հասցնելու համար, վարչությունը հորդորում է խստորեն պահպանել համավարակի կանխարգելման բոլոր հայտնի կանոնները։ Read More
Վերջին շաբաթների ընթացքում համալսարանը վերապատրաստումների «հորձանուտի» մեջ է. ըստ էության, վերապատրաստվում են բոլոր ամբիոնների դասախոսները՝ մասնագիտական ու մերձմասնագիտական բոլոր հնարավոր թեմաներով: Երեկ՝ մայիսի 6-ին, ավարտվեց «Թվային լուծումները գյուղատնտեսության ոլորտում» թեմայով եռօրյա վերապատրաստումը Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի դասախոսների համար: Դասընթացավարը ՀԱԱՀ ագրոտեխնոլոգիաների ինկուբատորի, ինչպես նաեւ Nation in Action կրթական, ձեռնարկչական եւ մասնագիտական զարգացման հարթակի ղեկավար Հովհաննես Երիցյանն [...] Read More
Սյունիքի մարզի Մեղրիի թիվ 1 դպրոցի 10-12-րդ դասարանների շուրջ 50 աշակերտներ մայիսի 3-ին առցանց հանդիպում ունեցան ՀԱԱՀ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանի, Ագրոբիզնեսի կառավարման եւ քաղաքականության ամբիոնի վարիչ, դոցենտ Աշոտ Ոսկանյանի եւ նույն ամբիոնի դասախոս Ծաղկանուշ Միրզոյանի հետ: Ողջունելով սահմանապահ քաղաքի ապագա տերերին՝ պրոֆեսոր Ղազարյանը առանձնահատուկ կերպով շեշտադրեց, որ լավ մասնագետ դառնալու [...] Read More
TOPAS Էրազմուս+ նախագծի շրջանակում, Եւրամիության ֆինանսավորմամբ իրականացվող «Ագրարային ուսուցման ոլորտում տեսական ուղղվածությունից դեպի գործնական կրթություն» ծրագրի շրջանակում լույս է տեսել «Ուսանողական պրակտիկայի, գյուղատնտեսական տվյալների հավաքագրման եւ ուսանողակենտրոն ուսուցման լավագույն փորձի վերաբերյալ ձեռնարկը»՝ անգլերեն եւ հայերեն պրակներով: Հեղինակների խմբում ծրագրի մասնակից համալսարանների համակարգողներն են: ՀԱԱՀ-ը ներկայացնում են միջազգային կապերի դեպարտամենտի պետ, ա.գ.թ., դոցենտ Գարեգին Համբարձումյանը եւ [...] Read More
Մայիսի 4-ին Կիրառական մեխանիկայի եւ գրաֆիկայի ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ վերապատրաստման հերթական դասընթացը: Ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, դոցենտ Սմբատ Դավեյանը կարևորեց դասախոսների եւ ուսումնաօժանդակ անձնակազմի շարունակական վերապատրաստումը՝ նրանց մասնագիտական որակների բարձրացման, կարողությունների զարգացման և նորագույն տեխնոլոգիաների կիրառման տեսանկյունից: Նա նշեց, որ ամբիոնը արդյունավետորեն համագործակցում է Պոլիտեխնիկական համալսարանի հետ, որի առաջնակարգ մասնագետները պատրաստակամորեն արձագանքում են [...] Read More