Վրաստանի գյուղատնտեսական համալսարանի ռեկտոր Վախթանգ (Վատո) Լեջավայի եւ Վրաստանի ագրոբիզնեսի զարգացման կենտրոնի տնօրեն Քեթեւան Գաչեչիլաձեի հրավերով, ռեկտոր Վարդան Ուռուտյանը երկօրյա աշխատանքային այցով եղավ բարեկամ երկրում։ Նոյեմբերի 19-ին այցելեց Վրաստանի գյուղատնտեսական համալսարան, Վրաստանի տեխնիկական համալսարան եւ Վրաստանի նորարարության եւ տեխնոլոգիայի գործակալություն։ Ռեկտոր Ուռուտյանը ջերմ ու բարեկամական հանդիպում ունեցավ ռեկտոր Լեջավայի հետ, շրջեց գործընկեր համալսարանում, ծանոթացավ եղած [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանը այս օրերին ծննդյան 60-ամյակի առիթով ջերմ ու անկեղծ շնորհավորանքներ է ընդունում ոչ միայն համալսարանի, այլեւ նախկին գյուղատնտեսության՝ այժմ էկոնոմիկայի նախարարության գործընկերներից, երկրի գիտակրթական եւ գյուղատնտեսական ամբողջ հանրությունից։ Ով աշխատել է Հրաչյա Ծպնեցյանի հետ կամ նրա ղեկավարության ներքո կամ եղել նրա ղեկավարը՝ կվկայի, որ պարոն Ծպնեցյանը [...] Read More
«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» (ՀԱԱՀ) հիմանդրամը հայտարարում է սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա գյուղատնտեսական կենդանիների աճուրդ, այդ թվում՝ խոշոր եղջերավոր կենդանիներ - կովեր/2017թ.-2018թ./ - 700 դրամ, - էգ մատղաշներ /2017-2019թ.թ./ - 700 դրամ - հորթեր /2020թ./ - 700 դրամ - հորթեր /2021թ./ - 800դր - ցուլիկներ /2021թ./ - 900 դրամ մանր եղջերավոր կենդանիներ [...] Read More
Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2022թ․-ի երկրորդ կիսամյակում ուսումը Լեհաստանի Յագելոնյան համալսարանում 5 ամսով շարունակելու համար: Մրցույթին կարող են մասնակցել ագրոնոմիական, ագրոբիզնեսի և տնտեսագիտության բակալավրիատի առաջին կուրսն ավարտած, ինչպես նաև Ագրրոբիզնեսի ուսուցման կենտրոնի ուսանողները, բացառությամբ՝ ավարտական տարում սովորողների: Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը բարձր որակի PDF [...] Read More
Շաբաթներ առաջ մենք առիթ ունեցել ենք պատմելու (ընդ սմին՝ մեծ հիացմունքով) տեխնոլոգիական մասնագիտական կրթական ծրագրերի ստեղծման առաջին փուլի մասին: Նոյեմբերի 19-ին մեր մասնագետները դարձյալ ի մի էին եկել հաջորդ փուլը ամփոփելու վճռականությամբ: Ֆակուլտետի դեկանի պարտականությունները կատարող, տ.գ.դ. Սմբատ Դավեյանը նկատեց, որ գործընկերները մեծ ծավալի աշխատանք են կատարել, արդեն ուրվագծված են երեք մասնագիտական ծրագրի վերջնարդյունքները: Դրանք [...] Read More
Ուսանողության միջազգային օրը ՀԱԱՀ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի երրորդ կուրսի մի քանի ուսանողների համար լրացուցիչ գիտելիք կուտակելու եւ մասնագիտական օգտակար շփումներ ծավալելու լավ առիթ էր․ապագա տնտեսագետները հյուրընկալվել էին Հայաստանի բանկերի միությունում։ Նրանց անձամբ ընդունել է ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը, որը, առանձնակի կարեւոր համարելով երիտասարդության ներուժը տնտեսության եւ մասնավորապես՝ բանկային համակարգի զարգացման գործում, շնորհավորել է [...] Read More
Ռեկտոր Վարդան Ուռուտյանը մասնակցեց նոյեմբերի 17-ին Հայկական բարեգործական ընդհանուր միությունում կայացած երկրատեղեկատվական (աշխարհատեղեկատվական) համակարգերի միջազգային օրվան նվիրված «GIS-ը` ի նպաստ Հայաստանի զարգացման» խորագրով քննարկմանը: Միջոցառման համակազմակերպիչներն էին «Գեովայբ» ընկերությունը, ՀԲԸՄ-ն եւ Ագրարային համալսարանը: Միջոցառմանը ներկա էին բուհերի (Ագրարային, Երեւանի պետական, Ամերիկյան համալսարաններ), պետական գերատեսչությունների (Կադաստրի կոմիտե, Շրջակա միջավայրի, Էկոնոմիկայի նախարարություններ, Գիտությունների ազգային ակադեմիա, «Հայանտառ» ՊՈԱԿ), [...] Read More
Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Ալմերիայի համալսարանում 1 շաբաթով դասավանդելու համար (1 տեղ)։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի կամ իսպաներենի գերազանց իմացությամբ այն աշխատակիցները, ովքեր դասավանդում են հետևյալ ոլորտներում՝ Գյուղատնտեսական ճարտարագիտություն Կենսատեխնոլոգիա Շրջակա միջավայրի պահպանություն Քիմիա Մաթեմատիկա Տնտեսագիտություն Հաշվապահական հաշվառում և հարկում Ֆինանսներ, բանկային գործ, [...] Read More
Ագրարային համալսարանի սիրելի ուսանողներ: Այսօր՝ նոյեմբերի 17-ին, աշխարհը նշում է Ուսանողների միջազգային օրը: Դուք տեղյակ եք, որ օրվա խորհրդի հիմքում ընկած է նացիստների ձեռքով 1939 թ. սպանված եւ համակենտրոնացման ճամբարներ քշված չեխ ուսանողների հիշատակը: Այսօր, ավելի քան ութ տասնամյակ անց, մենք այս խորհրդաշատ ու կարեւոր օրը սկսեցինք Եռաբլուր այցելությամբ՝ հարգանքի տուրք մատուցելու Ագրարային համալսարանի՝ Արցախյան [...] Read More
Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2022թ․-ի գարնանային կիսամյակում ուսումը Էստոնիայի բնական գիտությունների համալսարանում 5 ամսով շարունակելու համար: Մրցույթին կարող են մասնակցել կենդանագիտության, սննդագիտության/պարենամթերքի տեխնոլոգիաների, անասնաբուժության և անտառագիտության բակալավրիատի առաջին կուրսն ավարտած ուսանողները, բացառությամբ՝ ավարտական տարում սովորողների: Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ուղարկել [...] Read More