Հոկտեմբերի 21-ին ՀԱԱՀ-ի Շիրակի ակադեմիկոս Մ.Գ. Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում կայացավ միանգամից երկու ենթակառույցի՝ կաթի վերամշակման ուսումնական արտադրամաս-լաբորատորիայի եւ Գիտելիքի նորարարական հաբի բացումը: Արտադրամասը կառուցվել է չեխական «Մարդը կարիքի մեջ» հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության, իսկ հաբը՝ Կանաչ արահետ ՀԿ-ի հետ գործակցությամբ: Երկու ենթակառույցները ստեղծվել են ոչ միայն քոլեջում դուալ կրթական համակարգի արմատավորման եւ ուսանողներին գործնական [...] Read More
Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկանատից հայտնում են, որ, սկսած հոկտեմբերի 27-ից մինչեւ դեկտեմբերի 22-ը, յուրաքանչյուր չորեքշաբթի, ժամը 13:00-ին 1 ժամ տեւողությամբ կազմակերպվում է «Էկոնոմետրիկայի ներածություն» դասընթաց: Այն նախատեսված է դասախոսների, մասնագետների եւ ասպիրանտների ու հայցորդների համար: Դասընթացը վարելու է Չեխիայի Չարլզ համալսարանի դոկտորանտ Լուսինե Դավթյանը: Դասընթացը կազմակերպվելու է Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի Ա լսարանում: Դեկանատը տեղեկացնում [...] Read More
Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Գրանադայի համալսարանում մինչև մայիսի 30-ը 5 օրով դասավանդելու համար (1 տեղ)։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի կամ իսպաներենի գերազանց իմացությամբ այն աշխատակիցները, ովքեր դասավանդում են հետևյալ ոլորտներում՝ կենսաբանություն կենսաքիմիա կենսատեխնոլոգիա քիմիա շրջակա միջավայր սննդագիտություն և սննդի տեխնոլոգիա մաթեմատիկա ֆիզիկա վիճակագրություն [...] Read More
Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 16-ի վաղ առավոտյան 2-րդ մասնաշենքի բակը մարդաշատ էր՝ ինչպես աշխատանքային օրերին: Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ բուհի ուսանողներն իրականացնում էին հերթական ծառատունկը եւ, որ շատ կարեւոր է՝ նախորդ անգամ տնկված ծառերի խնամք եւ ագրոտեխնիկական այլ միջոցառումներ: Նրանք նաեւ բակը բարեկարգեցին: Նախաձեռնության նպատակը, սակայն, միայն նշվածով չի սահմանափակվում, այլ նաեւ ներառում է ուսանողների շրջանում շրջակա [...] Read More
Առաջին մասնաշենքի ընթերցասրահում գրքի քննարկում եւ հեղինակի հետ հանդիպում էր նախատեսված: Մի երիտասարդ բավական շուտ հայտնվեց, ոգեւորված դիտեց-զննեց-տնտղեց միջավայրն ու հիացմունքով դիմեց աշխատակցուհուն. «Ինչպե՞ս է կարգը, ով ուզի կարո՞ղ է այստեղ գալ՝ պարապելու: Մինչեւ քանի՞սն է բաց»: - Ո՞ր կուրսում ես սովորում, որ մինչեւ հիմա ընթերցասրահի տեղը չգիտես՝ նոր հայտնագործեցիր: - Դեռ ուսանող չեմ, վարժարանում [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «ԱրմՊրոդ ԷՔՍՊՈ 2021» հերթական՝ 19-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին համեստ, բայց հետաքրքրիր ձեւով էր ներկայացել: «Երեւան Էքսպո» կենտրոնում կազմակերպված ավանդական ցուցահանդեսի բացօդյա մասում հոկտեմբերի 15-17-ը մենք ցուցադրեցինք ծառերի միջբնային տարածությունների հողամշակման երկու ֆրեզները: Համահեղինակներն են Գյուղատնտեսական մեքենաշինության, ավտոմատացման եւ տեխնիկայի շահագործման ամբիոնի դոցենտ, ՀԱԱՀ Գյուղմեքենայացման եւ ավտոմատացման գիտահետազոտական ինստիտուտի դաշտավարության մեքենայացման բաժնի [...] Read More
Ուսանողական խորհրդի հերթական նախաձեռնությունը թելադրված էր ուսանողներին եւ մանավանդ դասախոսներին բազմազբաղ առօրյայից կտրելու եւ լատինական «Առողջ մարմնում առողջ հոգի» ասացվածքի խորհրդով առաջնորդվելու անհրաժեշտությամբ: Ուսխորհրդի եւ ռեկտորատի թիմերը մի քանի նախնական պարապմունքներից հետո հոկտեմբերի 15-ին հավաքվել էին առաջին մասնաշենքի մարզադահլիճում: Որքան ջերմ էին նախախաղային եւ հետխաղային ձեռքսեղմումները, փոխադարձ ժպիտներն ու հաճելի շփումները, այնքան անողոք, ստեպ-ստեպ՝ պարզապես [...] Read More
Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողներ օրերս ուսումնաճանաչողական այցելությամբ ԻԿՕ Մաշիների ՍՊԸ-ում էին, որը ճապոնական հանրահայտ Կամացու ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: Հետաքրքիր շրջայցին նախորդել է ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանի եւ դեկանի տեղակալ Վոլոդյա Ասատրյանի հանդիպումը ընկերության տեխաջակցության ծառայության ղեկավար Արթուր Մինասյանի հետ: Քննարկվել են փոխգործակցության, մասնավորապես ուսանողների փորձուսուցման եւ աշխատանքի տեղավորման հարցեր: Պայմանավորվածություն ձեռք [...] Read More
Համալսարան՝ մասնագիտական կողմնորոշման էին եկել Շիրակի ակադեմիկոս Մ.Գ. Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի ուսանողները: Այն ամենն, ինչ շիրակցիները տեսան-իմացան՝ շատ հետաքրքիր, շատ դեպքերում՝ անսպասելի էր իրենց համար: Իրենք էլ մեզ համար էին շատ հետաքրքիր, երբեմն էլ՝ անսպասելի... Հին, Ագրարային համալսարանից էլ ավելի հին պատմություն ու լավ ավանդույթներ ունեցող քոլեջի սաները, Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության [...] Read More
Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի ուսխորհրդի նախաձեռնությամբ հոկտեմբերի 19-ին հյուրընկալել էինք «Բռնիր ձեռքս. ես վախենում եմ» գրքի հեղինակ Արմեն Նիազյանին: Բանաստեղծությունների, մտորումների, պատմվածքների սույն` հեղինակային տպագրությամբ ժողովածուն, վերահրատարակվել է հինգ անգամ: 2017-ին ճանաչվել է ամենափնտրված գրքերից մեկը, ինչպես ասում են՝ best seller: Արմեն Նիազյանը ավարտել է ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետը, սովորել է նաեւ Շվեդիայում: Ասում է. «Նպատակ [...] Read More