Արհեստական բանականությունն ու գյուղատնտեսական անօդաչու թռչող սարքերը, առհասարակ բարձր տեխնոլոգիաները արդեն վճռական դեր են խաղում համաշխարհային գյուղատնտեսության մեջ: Չնայած անխուսափելի դժվարություններին, Հայաստանը սկսել է այս ուղին, մասնավորապես՝ Ագրարայինում մեկնարկած համապատասխան մագիստրոսական ծրագրի, նորագույն սարքավորումների ձեռք բերման, շուտով գործարկվելիք ագրոդրոնների լաբորատորիայի միջոցով: Համալսարանի այս ներուժը կօգտագործվի ոչ միայն ուսումնական ու հետազոտական, այլեւ ֆերմերներին աջակցելու նպատակով: Հաջորդ [...] Read More
Սիրելի ուսանողներ, հարգելի գործընկերներ: Մեկ տարի առաջ, երբ դիմավորում էինք մեր հույսերի 2021 թվականը, ես կոչ էի արել, հակառակ մեր երկրին ու համալսարանին բաժին հասած անօրինակ փորձությունների, երբեք չընկճվել եւ ամենօրյա նվիրյալ աշխատանքով ապահովել մեր հաջողությունների շարունակականությունը: Այսօր ուրախությամբ ու գոհունակությամբ արձանագրում եմ, որ 2021-ին մենք հասել ենք մեր նախանշած բնագծերին, ըստ էության՝ համալսարանի գործունեության [...] Read More
Գիտխորհրդի տարեվերջյան ամփոփիչ նիստը, որը վարում էր ռեկտոր Վարդան Ուռուտյանը, սկսվեց համալսարանի մի շարք ուսանողների մարզական նվաճումների համար շնորհակալագրեր հանձնելու արարողությամբ: Այնուհետեւ ռեկտորը եւս մեկ հաճելի պարտականություն կատարեց՝ ծննդյան 70-ամյակի եւ նվիրված աշխատանքի համար շնորհակալագիր ու նվերներ հանձնելով քիմիական գիտ. դոկտոր, պրոֆ. Օլեգ Քամալյանին: 2021 թ. ընթացքում համալսարանում իրականացված բոլոր նախագծերն ու ծրագրերը, ունեցած բոլոր [...] Read More
Ագրարայինում նոր մեկնարկած՝ օրգանական գյուղատնտեսության մագիստրոսական ծրագրի նախապատրաստական բոլոր փուլերին անդրադառնալու, մեր ընթերցողներին պարբերաբար տեղեկացնելու առիթներ ունեցել ենք: Պատմել ենք նաեւ այդ ծրագրի շրջանակում հիմնված-կահավորված լաբորատորիայի (աշխատանքը համակարգում է գ.գ.թ. Լուսինե Երիցյանը) մասին, որը ապահովված է ժամանակակից անհրաժեշտ բոլոր սարքավորումներով հողի-ջրի-բույսի քիմիական անալիզներ իրականացնելու համար: Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի վարիչ, գ. գ. թ., դոցենտ Գագիկ [...] Read More
Այս տարվա փետրվար ամսին, անձամբ փորձարկելով Թումո լաբորատորիաների եւ ՀԱԱՀ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողների ստեղծած ջրման խելացի համակարգը՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանը երիտասարդներին քաջալերեց, հորդորեց կանգ չառնել եւ գործակցաբար իրականացնել նոր, համարձակ գաղափարներ: Եվ ահա, դեկտեմբերի 23-ին կայացավ պրպտող, տեխնոլոգիական լուծումների «հետեւից ընկած» տղաների հերթական մեծ գաղափարի փոքրամասշտաբ մարմնավորման՝ «Ավտոմատացված քաղաքի» շնորհանդեսը ֆակուլտետի դասախոսների [...] Read More
Մեր բուհի ընթերցասրահների գրապաշարը համալրել է newmag հրատարակչական տան լույս ընծայած՝ ամերիկացի ականավոր տնտեսագետ Միլթոն Ֆրիդմենի «Կապիտալիզմ եւ ազատություն» անչափ հետաքրքիր մենագրությունը: Հեղինակը Նոբելյան մրցանակի դափնեկիր է, եղել է ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի եւ Մեծ Բրիտանիայի վարչապես Մարգարետ Թետչերի խորհրդականը: Մեր երկրի անկախացման հենց սկզբից Ֆրիդմենի տեսության շատ հիմնարար սկզբունքներ էական՝ անկյունաքարի դեր են կատարել [...] Read More
Դեկտեմբերի 24-25-ին Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորում կայացավ ԱգրիԹոնի (AgriThone)՝ գյուղատնտեսական նորարարական լուծումներով ստարտափ գաղափարների ինկուբացիայի առաջին մրցութային փուլը (pitching), որի ժամանակ նախապես ընտրված 43-ից հաղթեցին լավագույն 15 թիմերը: Մասնագիտական ժյուրիի կազմում էր ռեկտոր Վարդան Ուռուտյանը: Աչքի ընկած 15 թիմերի թվում են Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի դասախոս, ՀԱԱՀ Գիտական ծրագրերի համակարգման բաժնի վարիչի տեղակալ, կենսաբանական գիտությունների դոկտոր Արմինե [...] Read More
Ռեկտորատի դեկտեմբերի 23-ի նիստը, ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ, քննարկեց հեռակա ուսուցման դեպարտամենտում ուսումնական գործընթացի կազմակերպման վիճակի եւ ՀԱԱՀ բոլոր ստորաբաժանումների ավարտական կուրսերի դիպլոմային աշխատանքների կատարման նախապատրաստական աշխատանքների ու խնդիրների վերաբերյալ հարցերը: Զեկուցումներով հանդես եկան ստորաբաժանումների ղեկավարները: Հեռակա ուսուցման դեպարտամենտի թվերն ու տոկոսները, որպես այդպիսին, վկայում են կարգապահության, ընդհանուր առմամբ, բարելավված վիճակի մասին: Նույն թվերը եւ [...] Read More
Եվրոպական Միությունից ֆինանսավորվող եւ Ավստրիական զարգացման գործակալությունից համաֆինանսավորվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GAIA) նախագծի շրջանակում, ՀԱԱՀ-ը, Կանաչ արահետ ՀԿ-ն եւ CENN-ը լույս են ընծայել հինգ արդիական ձեռնարկներ, որոնք նախատեսված են Կայուն գյուղատնտեսության մագիստրոսական ծրագրում դասավանդելու համար: «Կլիմայակայուն խելամիտ գյուղատնտեսություն», «Գյուղատնտեսական թափոնների կայուն կառավարում», «Շրջանաձև տնտեսություն», «Ներառական գյուղական հասարակություն», «Բնական ռեսուրսների կայուն կառավարում» վերտառություններով ձեռնարկների հեղինակները [...] Read More
Դեկտեմբերի 23-ին Որակի ապահովման ազգային կենտրոնի աշխատանքային թիմը հանդիպեց ռեկտոր Վարդան Ուռուտյանի, պրոռեկտորների, Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի տնօրենի եւ ագրոնոմիական ու անասնանաբուժական կրթական ծրագրերի պատասխանատուների հետ: Հանդիպման նպատակը բուհի հավատարմագրումից հետո կրթության կազմակերպման եւ որակի ապահովման գործընթացի, թերությունների վերացման ծրագրի համաձայն իրականացված փոփոխությունների, ռեսուրսների ապահովման, լաբորատոր միջավայրի ստեղծման եւ բարելավման ուղղությամբ կատարված քայլերի մշտադիտարկման [...] Read More