Հայաստանի ազգային ագրարային համալսարանի՝ բարձր տեխնոլոգիական սարքավորումներով հագեցած օրգանական գյուղատնտեսության գիտաուսումնական լաբորատորիայում առևտրային հիմունքներով կատարվում է Հողի փորձաքննություն (բույսերին մատչելի սննդատարրեր՝ N P2O5, K2O, միկրոտարրեր, pH, ջրալույծ աղեր, CaCO3 և այլն), Բույսի փորձաքննություն (ճարպեր, սպիտակուցներ, ածխաջեր, թաղանթանյութ և այլն), Ջրի փորձաքննություն (pH, Ca, Mg, Cl, Na, CO3, HCO3 և այլն)՝ գյուղատնտեսությամբ զբաղվող անհատ տնտեսավարողների, ֆերմերային [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում ՀԱԱՀ պատվիրակությունը մասնակցեց 2022 թ․ մայիսի 23-27–ը Իտալիայի Տուշայի համալսարանի կազմակերպած միջազգային աշխատանքային շաբաթին։ Պատվիրակությունը ներկայացնում էին ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տ․գ․թ․ Ամալյա Գալստյանը, հայոց եւ օտար լեզուների ամբիոնի վարիչ, մ․գ․թ․ Ռուզաննա Փիլոսյանը, կենսաբանության եւ կենսատեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, կ․գ․դ․ Գայանե Մարմարյանը, հասարակական գիտությունների ամբիոնի դոցենտ, փ․գ․թ․ Արուսյակ Ղարիբյանը, բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների [...] Read More
Ռուսաստանի՝ Տիմիրյազեւի անվան պետական ագրարային համալսարանն ու մեր բուհը դարից քիչ պակաս համագործակցության ավանդույթներ ունեն, որոնք էլ ավելի ընդգրկուն ու համապարփակ են դառնում: Շուրջ մեկ տարի առաջ էր, որ երկու բուհը ստորագրեցին հուշագիր եւ այդ հիմքի վրա մեկնարկեց կրթական նոր նախագիծ՝ «Գինու մարկետինգի կազմակերպում»: Դասընթացի մասին մեր ընթերցողներին պատմելու հնարավորություն արդեն ունեցել ենք: Այսօր՝ հունիսի [...] Read More
Հունիսի 3-ին տեղի ունեցավ Ագրոբիզնեսի մագիստորսական ծրագրի եւ Ի Վի Էն գինու ակադեմիայի ավարտական համատեղ արարողությունը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրենի տեղակալ Ռեբեկա Ուայթի, Տեխասի А&M համալսարանի պրոֆեսոր Ջոն Նիքըլսի, ռեկտոր Վարդան Ուռուտյանի մասնակցությամբ։ Ջերմորեն ողջունելով շրջանավարտներին, տիկին Ուայթը եւ դոկտ․ Նիքըլսը ըստ արժանվույն գնահատեցին ԱՈՒԿ-ում եւ Ի Վի Էն-ում նրանց ստացած բարձրակարգ [...] Read More
2022 թ. մայիսի 23-27-ը Ագրարայինի աշխատակիցներ՝ ԱԷԿ ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Սերգեյ Մելոյանը, Ագրոնոմիական ֆակուլտետի փոխդեկան, գ.գ.թ., դոցենտ Սասուն Մամաջանյանը, Գյուղմեքենայացման եւ ավտոմատացման գիտահետազոտական ինստիտուտի Դաշտավարության եւ անասնապահության մեքենայացման բաժնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Արթուր Ալթունյանը, Ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Նաիրա Ավետյանը, Հողաշինարարության եւ հողային կադաստրի ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Նանե Խուդավերդյանը Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային [...] Read More
Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Գագիկ Մակարյանի նախաձեռնությամբ եւ ուղեկցությամբ, մայիսի 31-ին տեղի ունեցավ Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի դասախոսների եւ տարբեր կուրսերի ուսանողների հանդիպումը սննդի անվտանգության եւ անասնաբուժության գերմանացի փորձագետ Մարտին Հարտմանի հետ։ Հանդիպմանը մասնակցեց նաեւ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը։ Դոկտ․ Հարտմանը երկար տարիներ աշխատել է Գերմանիայի Սննդի անվտանգության տեսչությունում եւ ղեկավարել Գերմանիայի [...] Read More
Այսօր ՀԱԱՀ Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի յոթ 12-րդ դասարանցիների համար հնչեց վերջին զանգը։ Այս կարեւոր իրադարձության կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ վարժարանի շրջանավարտներին, նրանց ուսուցիչներին եւ ծնողներին։ Սիրելի շրջանավարտներ, այսօր դուք ոտք եք դնում հասուն կյանք՝ հրաժեշտ տալով դպրոցական առօրյային, պատանեկությանն ու անհոգությանը։ Ես ուզում եմ, որ ձեր կյանքի հաջորդ փուլերում միշտ հիշեք հարազատ կրթօջախը, սիրելի [...] Read More
ՀԱԱՀ ճամբարը գտնվում է Կոտայքի մարզի Աղավնաձորի հրաշագեղ ու գողտրիկ բնության գրկում եւ առաջարկում է՝ Բովանդակալից ու հետաքրքրաշարժ առօրյա․ յուրահատուկ օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ։ Մասնագիտական կողմնորոշման դասընթացներ ու գործնական պարապմունքներ խելացի գյուղատնտեսության թեմաներով։ Այցելություններ պատմամշակութային վայրեր՝ Ծաղկաձոր, Սեւանավանք, Հանքավան, Օրբելի եղբայրների տուն-թանգարան, հետաքրքրաշարժ եւ ուսուցողական արշավներ՝ գեղատեսիլ բնաշխարհը բացահայտելու նպատակով: Մարզական եւ ինտելեկտուալ խաղեր [...] Read More
Հայտնի է, որ տարիների պատմություն ունի մեր երկու համալսարանի արդյունավետ համագործակցությունը, որը որակական նոր մակարդակի է հասել. Ագրոբիզնես մասնագիտության ուսանողներին տրվում են փոխճանաչելի կրկնակի դիպլոմներ: Մայիսի 29-ից մինչեւ հունիսի 5-ը անասնաբուծական մթերքների վերամշակման ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Մարինա Կարախանյանը, Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, տ.գ.թ. Նունե Սիմոնյանը, անասնաբուծության ամբիոնի դոցենտ, Բալահովիտի ՈՒՓ տնտեսության ֆերմայի [...] Read More
Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ ձմեռային կիսամյակում Պանթեոնի հասարակական ու քաղաքական գիտությունների համալսարանում ուսումը 4 ամսով շարունակելու համար: Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության բակալավրիատի առաջին կուրսն ավարտած, Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի ուսանողները, ինչպես նաեւ վերոհիշյալ բաժինների մագիստրանտները, բացառությամբ՝ ավարտական տարում սովորողների: Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ ներկայացված [...] Read More