ՀԱԱՀ միջազգային կապերի դեպարտամենտի կողմից համակարգվող, Եվրամիության ֆինանսավորմամբ Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում 2023 թ. մայիսի 29-ից հունիսի 2-ը վերապատրաստման նպատակով միջազգային կապերի դեպարտամենտի առաջատար մասնագետ Զարինե Պողոսյանը և ագրոբիզնեսի ու տնտեսագիտության ֆակուլտետի հեռակա ուսուցման դեկանի տեղակալ Մանյա Կարապետյանը մեկնել են Պորտուգալիայի Բրագանսայի պոլիտեխնիկական ինստիտուտ՝ մասնակցելու միջազգային շաբաթին, որը համախմբել էր 19 երկրի [...] Read More
Մայիսի 29-ից հունիսի 2-ը Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում մասնակցել եմ Իսպանիայի Վալյադոլիդի համալսարանի կազմակերպած 8-րդ միջազգային շաբաթին։ Ծրագիրը հագեցած էր բուհերի միջազգայնացմանն ուղղված տարաբնույթ սեմինարներով, կլոր սեղան քննարկումներով, հանդիպումներով եւ այցերով։ Առաջին օրը հանդիպում էր կազմակերպված միջազգային դեպարտամենտի աշխատակիցների հետ։ Յուրաքանչյուր մասնակից ներկայացրեց իր երկիրը, համալսարանը։ Մար Ֆերնանդեսը՝ Վալյադոլիդի համալսարանի միջազգային դեպարտամենտի պետը, հանգամանորեն պատմեց [...] Read More
Անգնահատելի է Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի ընձեռած հնարավորությունները գիտակրթական ոլորտում ընդգրկվածների համար` միջազգային ասպարեզում շարունակական կրթության իրավունքը իրացնելու և մասնագիտական հմտությունները փորձարկելու տեսանկյունից։ Նշյալ ծրագրի շրջանակում ս․թ․ մայիսի 22-26-ը ՀԱԱՀ դաշտավարության և անասնապահության մեքենայացման գիտական բաժնի վարիչ, ԳՄԱՏՇ ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Արթուր Ալթունյանը, ագրոբիզնեսի կառավարման և քաղաքականության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Արման Հարությունյանը և բուսաբուծական մթերքների վերամշակման [...] Read More
Այս շաբաթ Էրազմուս + ծրագրի շրջանակում ՀԱԱՀ էին ժամանել Էստոնիայի կենսագիտությունների համալսարանի պրոֆեսոր Դեվիդ Առնին և Պորտուգալիայի Կաստելո Բրանկոյի պոլիտեխնիկական ինստիտուտի պրոֆեսորներ՝ Կատարինա Մարիա Գավինյոսը և Մարիա Մարգարիտա Րիբեիրոն։ Դեվիդ Առնին դասավանդում է անասնաբուժություն, պրոֆեսոր Գավինյոսը՝ մաթեմատիկա, իսկ պրոֆեսոր Րիբերիոն՝ անտառագիտություն։ Այցի առաջին օրը հյուրերն այցելեցին ՀԱԱՀ միջազգային կապերի դեպարտամենտ, որտեղ հանդիպեցին ՄԿԴ պետ Գարեգին Համբարձումյանին, [...] Read More
2023 թ․ մայիսի 16-17-ին կայացավ «Փափուկ հմտությունների զարգացումը որպես զբաղվածության առանցքային գործիք․ V4 փորձի փոխանցումը» նախագծի ավարտական հանդիպումը և դրա կարևորագույն վերջնարդյունքներից մեկի՝ Փափուկ հմտությունների զարգացման կենտրոնի բացումը ՀԱԱՀ-ում։ 16 մարտ 2023 Նախագծի համակարգող, ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանը բացելով հանդիպումը ներկայացրեց նախագծի հիմնական նպատակը և ակնկալվող արդյունքները, ինչպես նաև մինչ այդ կատարված աշխատանքները։ Նախագծի շրջանակում [...] Read More
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ու «LOGOS EXPO Center» ցուցահանդեսային ընկերությունը ապրիլի 5-7-ն անցկացրեցին «Կրթություն և կարիերա EXPO 2023» ցուցահանդեսը: «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում անցկացվող ավանդական 22-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի մասնակիցներն էին Հայաստանում և արտասահմանում գործող 80-ից ավելի հաստատություններ՝ բուհեր, քոլեջներ, դպրոցներ, ուսումնական կենտրոններ և միջազգային դոնոր կազմակերպություններ: [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 ծրագիրը հնարավորություն է ընձեռում կրթական ոլորտի պատասխանատուներին շարունակաբար զարգացնելու գիտելիքներն ու կարողությունները միջազգային հարթակում։ Նշյալ ծրագրի շրջանակում ս․թ․ ապրիլի 17-21-ը ՀԱԱՀ պատվիրակությանը՝ Գայանե Գասպարյանին, Գայանե Մարմարյանին, Արման Հարությունյանին եւ Մանե Շուշանյանին, հնարավորություն ընձեռվեց Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտի Գյուղատնտեսության դպրոցում (Պորտուգալիա) զարգացնելու դասավանդման կարողություններն ու մասնագիտական գիտելիքները։ Բացի այդ, կազմակերպվել էր նաեւ միջազգային շաբաթ, որը [...] Read More
2023թ․ ապրիլի 17-21 Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում ՀԱԱՀ տվյալագիտության և ագրարային էկոնոմիկայի ամբիոնի վարիչներ Հակոբ Խաչատրյանը և Վարդան Ալեքսանյանը վերապատրաստման նպատակով մեկնել էին Իսպանիայի Վալյադոլիդի համալսարան։ Այդ օրերին նույն նպատակով հյուրընկալող համալսարանում էին նաև ներկայացուցիչներ տարբեր երկրների համալսարաններից։ Յուրաքանչյուր մասնակցի համար նախապես նշանակված էր համապատասխան մասնագետ, ով պետք է մեկ շաբաթ համակարգեր վերապատրաստման աշխատանքները։ Բիզնեսի [...] Read More
ՀԱԱՀ-ն, մասնավորապես՝ Միջազգային կապերի դեպարտամենտը, մեծ ոգևորությամբ սկսել է նոր համագործակցություն Սերբիայի Շաբացի կիրառական գիտությունների ակադեմիայի հետ՝ Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակներում։ Այս անգամ մեր հյուրն էր Շաբացի կիրառական գիտությունների ակադեմիայի պտղաբուծության և գինեգործության ֆակուլտետի դասախոս Ստեֆան Մարկովիչը։ Ստեֆանը սկսել է իր մագիստրոսական ակադեմիական ուսումը 2019 թվականին Սարաևոյի համալսարանի գյուղատնտեսության և պարենագիտության ֆակուլտետում, որն ավարտել է [...] Read More
ՀԱԱՀ հարգելի աշխատակիցներ, ՀԱԱՀ ՈԳԱ կենտրոնը նախաձեռնում է վերապատրաստման դասընթացների շարք ՀԱԱՀ աշխատակիցների համար: Վերապատրաստման նպատակին ու թեմաներին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղումով . Խնդրում ենք կից ձեւաչափից ընտրել նախընտրելի թեմաները, նշել նախընտրելի ժամանակահատվածը (ապրիլի 2-րդ կես, մայիսի 1-ին կես կամ մայիսի 2-րդ կես) եւ անցկացման ձեւը (առցանց, անցանց): Լրացված ձեւաչափը կարող եք ուղարկել հետեւյալ [...] Read More