Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2025-26 ուստարվա գարնանային կիսամյակում Դուբրովնիկի համալսարանում (Խորվաթիա) ուսումը շարունակելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի՝ «Բնապահպանություն եւ բնօգտագործում», «Անտառային տնտեսություն» մասնագիտություններով սովորող, առաջին կուրսն ավարտած եւ անգլերենին տիրապետող (B2) ուսանողները, ինչպես նաեւ մագիստրանտները, բացառությամբ՝ ավարտական կուրսում սովորողների։ Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը: Մրցույթին [...] Read More
Ներկա ժամանակահատվածում կրթական գործընթացի եւ տեխնոլոգիաների թռիչքային զարգացման պայմաններում առավել կարեւոր է ակադեմիական հանրության շարունակական զարգացումը, առանց որի դժվար եմ պատկերացնում կրթական գործընթացի համապատասխանեցումն արդի պահանջներին։ Այս առումով էական դերակատարում ունի ազգային եւ, առավել եւս, միջազգային հարթակում դասախոսների կատարելագործումը թեʹ փորձի փոխանակման եւ թեʹ լավագույն փորձը սեփական համալսարանում կիրառելու տեսանկյունից։ Այս համատեքստում մեծ հնարավորություն է [...] Read More
ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտը ոչ միայն փորձում է ամրապնդել համագործակցության արդեն եղած հնարավորությունները, այլեւ գտնել դրա նոր ձեւաչափեր, որոնք կնպաստեն ՀԱԱՀ աշխատակիցների եւ սովորողների միջազգային շարժունությանը, համատեղ ծրագրերի իրականացմանն ու միջազգային ճանաչման բարձրացմանը։ Վառ օրինակներից է PROM-3 ծրագիրը, որն իրականացվում է Յագելոնյան համալսարանը (Լեհաստան): Այն կարճաժամկետ փոխանակման ծրագիր է, որը ֆինանսավորում է Լեհաստանի Ակադեմիական փոխանակման [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 միջազգային համագործակցության ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ում հյուրընկալվեցին Ավստրիայի բնական ռեսուրսների եւ կենսագիտության համալսարանի եւ Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտի ներկայացուցիչները, որոնք հանդես եկան մի շարք դասախոսություններով, մասնագիտական քննարկումներով, ինչպես նաեւ փորձի փոխանակման նպատակ հետապնդող հանդիպումներ ունեցան։ ՀԱԱՀ Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետում կայացավ Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտի պրոֆեսոր, Պորտոյի համալսարանի հրավիրյալ հետազոտող Աուգուստո Լանկայի դասախոսությունը՝ նվիրված որոճող [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 1 տեղի մրցույթ 2025-2026 ուստարում Վալյադոլիդի համալսարանում (Իսպանիա) 5 օրով վերապատրաստվելու կամ համատեղ դասավանդելու-վերապատրաստվելու (նվազագույնը՝ 4 ժամ դասավանդում) համար։ Աշխատանքային պլանն անհրաժեշտ է նախապես համաձայնեցնել Վալյադոլիդի համալսարանի համապատասխան ակադեմիական պատասխանատուի հետ։ Դիմելու ընթացակարգ՝ https://drive.google.com/file/d/1dLlI9JxBxgU8x0-IyrAG__UZlyG2EZvh/view?usp=sharing Վալյադոլիդի համալսարանի բաժիններ՝https://uvamobplus2.uva.es/publico/courses Դիմումի ներկայացում՝ https://uvamobplus2.uva.es/publico/apply Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2025 [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունության եւ mind icm 24 ծրագրի շրջանակում Պորտոյի համալսարանը՝ որպես գլխավոր համակարգող, ուսանողների, մագիստրանտների եւ ասպիրանտների համար հայտարարում է մրցույթ պորտուգալական համալսարաններում ուսումը 2026 թ․ գարնանային կիսամյակում 4 ամսով շարունակելու նպատակով։ Կարող են դիմել այն սովորողները, ովքեր չեն ավարտում 2026 թ․ գարնանային կիսամյակում։ Առաջին կուրսում սովորող բակալավրիատի ուսանողները չեն կարող դիմել։ [...] Read More
2025 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր սահմանագծին Բուդապեշտի բիզնեսի համալսարանում կայացավ «Փափուկ հմտությունների բարելավում 21-րդ դարի կարիերայի խորհրդատվությունում. V4 փորձի փոխանցում» ծրագրի եզրափակիչ հանդիպումը։ Ծրագիրը համաֆինանսավորվել է Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի եւ Սլովակիայի կառավարությունների կողմից՝ Վիշեգրադ միջազգային հիմնադրամի (International Visegrad Fund) միջոցով։ Հիմնադրամի նպատակն է զարգացնել Կենտրոնական Եվրոպայում կայուն տարածաշրջանային համագործակցության գաղափարները։ Ծրագրի նպատակն էր եվրոպական գործընկերների աջակցությամբ ՀԱԱՀ-ի [...] Read More
Սիրելի՛ ուսանողներ, Էրազմուս+ «Սովորի՛ր – նորարարի՛ր – վաճառի՛ր – հաջողի՛ր» (LISS24) նախագծի շրջանակում մեկնարկում է «B2B վաճառքներ» անվճար ինտերակտիվ դասընթացի 2-րդ փուլը։ Դասընթացը նախատեսված է համալսարանի բոլոր ֆակուլտետների ուսանողների համար։ Դասընթացի տեւողությունը՝ 3 շաբաթ, շաբաթական 3 հանդիպում։ Մեկնարկը՝ 2025 թ. հոկտեմբերի 1-ին։ Ամփոփումը՝ մրցույթով։ Մասնակցության համար գրանցվել հետեւյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeAnuv8hwul6oYcK7CeajZYBhop1M1H3YxyV9tEPaDnqNkDHQ/viewform?usp=sharing&ouid=116265376051804666756 Ինչո՞ւ մասնակցել․ «B2B (Business to [...] Read More
Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ (1 տեղ) Էստոնիայի բնական գիտությունների համալսարանում մեկ շաբաթով դասավանդելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի իմացությամբ այն դասախոսները, որոնք աշխատում են անասնաբուժության եւ կենդանագիտության ոլորտներում։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ ներկայացված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել [email protected] էլեկտրոնային [...] Read More
Ես Անդրանիկ Ղազարյանն եմ՝ «Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն» մասնագիտության հեռակա ուսուցման 3-րդ կուրսի ուսանող։ Մեկ ուսումնական տարի հնարավորություն ունեցա ուսանելու Գերմանիայի Գայզենհայմի համալսարանում (Hochschule Geisenheim University)՝ Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում։ Գայզենհայմի համալսարանը համարվում է գինեգործության եվրոպական առաջատար կենտրոններից մեկը։ Այս բովանդակալից տարվա ընթացքում ուսումնասիրեցի ինչպես գինու տեխնոլոգիական գործընթացները՝ խմորումից մինչեւ հնեցում, [...] Read More



