Category: Միջազգային կապեր

Ուսման հնարավորություն Պորտուգալիայի համալսարաններում

Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունության եւ mind icm 24 ծրագրի շրջանակում Պորտոյի համալսարանը՝ որպես գլխավոր համակարգող, ուսանողների, մագիստրանտների եւ ասպիրանտների համար հայտարարում է մրցույթ պորտուգալական համալսարաններում ուսումը 2026 թ․ գարնանային կիսամյակում 4 ամսով շարունակելու նպատակով։ Կարող են դիմել այն սովորողները, ովքեր չեն ավարտում 2026 թ․ գարնանային կիսամյակում։ Առաջին կուրսում սովորող բակալավրիատի ուսանողները չեն կարող դիմել։ [...] Read More

«Փափուկ հմտությունների բարելավում 21-րդ դարի կարիերայի խորհրդատվությունում. V4 փորձի փոխանցում» ծրագրի ամփոփումը

2025 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր սահմանագծին  Բուդապեշտի բիզնեսի համալսարանում կայացավ «Փափուկ հմտությունների բարելավում 21-րդ դարի կարիերայի խորհրդատվությունում. V4 փորձի փոխանցում» ծրագրի եզրափակիչ հանդիպումը։ Ծրագիրը համաֆինանսավորվել է Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի եւ Սլովակիայի կառավարությունների կողմից՝ Վիշեգրադ միջազգային հիմնադրամի (International Visegrad Fund) միջոցով։ Հիմնադրամի նպատակն է զարգացնել Կենտրոնական Եվրոպայում կայուն տարածաշրջանային համագործակցության գաղափարները։ Ծրագրի նպատակն էր եվրոպական գործընկերների աջակցությամբ ՀԱԱՀ-ի [...] Read More

Մեկնարկում է «B2B վաճառքներ» ինտերակտիվ դասընթացի երկրորդ փուլը

Սիրելի՛ ուսանողներ, Էրազմուս+ «Սովորի՛ր  – նորարարի՛ր – վաճառի՛ր – հաջողի՛ր» (LISS24) նախագծի շրջանակում մեկնարկում է «B2B վաճառքներ» անվճար ինտերակտիվ դասընթացի 2-րդ փուլը։ Դասընթացը նախատեսված է համալսարանի բոլոր ֆակուլտետների ուսանողների համար։ Դասընթացի տեւողությունը՝ 3 շաբաթ, շաբաթական 3 հանդիպում։ Մեկնարկը՝ 2025 թ. հոկտեմբերի 1-ին։ Ամփոփումը՝ մրցույթով։ Մասնակցության համար գրանցվել հետեւյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeAnuv8hwul6oYcK7CeajZYBhop1M1H3YxyV9tEPaDnqNkDHQ/viewform?usp=sharing&ouid=116265376051804666756 Ինչո՞ւ մասնակցել․ «B2B (Business to [...] Read More

Դասավանդման հնարավորություն Էստոնիայի բնական գիտությունների համալսարանում

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ (1 տեղ) Էստոնիայի բնական գիտությունների համալսարանում մեկ շաբաթով դասավանդելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի իմացությամբ այն դասախոսները, որոնք աշխատում են անասնաբուժության եւ կենդանագիտության ոլորտներում։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ ներկայացված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել [email protected] էլեկտրոնային [...] Read More

Էրազմուսյան ուսուցման իմ փորձը. բացառիկ ուսումնական տարի Գայզենհայմի համալսարանում

Ես Անդրանիկ Ղազարյանն եմ՝ «Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն» մասնագիտության հեռակա ուսուցման 3-րդ կուրսի ուսանող։ Մեկ ուսումնական տարի հնարավորություն ունեցա ուսանելու Գերմանիայի Գայզենհայմի համալսարանում (Hochschule Geisenheim University)՝ Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում։ Գայզենհայմի համալսարանը համարվում է գինեգործության եվրոպական առաջատար կենտրոններից մեկը։ Այս բովանդակալից տարվա  ընթացքում ուսումնասիրեցի ինչպես գինու տեխնոլոգիական գործընթացները՝ խմորումից մինչեւ հնեցում, [...] Read More

Դասավանդման հնարավորություն Հռոմի Սապիենցայի համալսարանում (Իտալիա)

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Հռոմի Սապիենցայի համալսարանում դասավանդելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի գերազանց իմացությամբ այն աշխատակիցները, որոնց դասավանդման ոլորտը համընկնում է Սապիենցայի համալսարանի ոլորտներին (https://corsidilaurea.uniroma1.it/en)։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին, իսկ [...] Read More

Ուսումը Հռոմի Սապիենցայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ 2025-26 ուստարվա գարնանային կիսամյակում Հռոմի Սապիենցայի համալսարանում (Իտալիա) ուսումը 6 ամսով շարունակելու համար: Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի, մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի անգլերենին տիրապետող (B2 մակարդակ)  ուսանողները, որոնց ուսումնառած առարկաները կհամընկնեն Սապիենցայի համալսարանի կողմից առաջարկվող առարկաներին (https://corsidilaurea.uniroma1.it/en), բացառությամբ առաջին եւ ավարտական կուրսերում սովորողների։ Բակալավրիատի ուսանողները [...] Read More

Ուսման հնարավորություն Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2025-2026 թթ․ ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում ուսումը 5 ամսով (փետրվար-հուլիս) Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում շարունակելու համար (3 տեղ)։ Մրցույթին կարող են մասնակցել Ագրարային ճարտարագիտության, Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետների եւ Ագրոբիզնեսի դեպարտամենտի բակալավրիատի, մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի՝ անգլերենին տիրապետող (B2 մակարդակ)  ուսանողները, բացառությամբ առաջին եւ ավարտական կուրսերում [...] Read More

ՀԱԱՀ պատվիրակության՝ Արեւմտյան Ատիկայի համալսարան կատարած ակադեմիական այցի մասին

Էրազմուս+ ՀԳ1 ծրագրով ս/թ հունիսի 16-20-ին յուրահատուկ միջոցառում էր կազմակերպվել ՀԱԱՀ երկարատեւ եւ հավատարիմ գործընկեր Արեւմտյան Ատիկայի համալսարանում։ Հիմնական նպատակը ակադեմիական դասախոսություններն էին  եւ մասնագիտական վերապատրաստման դասընթացների անցկացումը տարբեր համալսարաններից ու երկրներից ժամանած մասնակիցների համար։ Այս միջազգային շաբաթին ՀԱԱՀ-ից մասնակցեցին Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ Գուրգեն Եղիազարյանը, Բարձրագույն մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ կիրառական մեխանիկայի [...] Read More

Էրազմուսյան ուսումնառության իմ փորձը Ավստրիայի բնական ռեսուրսների եւ կենսագիտությունների համալսարանում

Ես Տիանա Գասամանեանն եմ՝ «Օրգանական գյուղատնտեսություն» մագիստրոսական ծրագրի ուսանողուհի։ Ինձ հնարավորություն տրվեց մասնակցելու Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունության ծրագրին եւ մեկ կիսամյակ ուսանելու Ավստրիայի բնական ռեսուրսների եւ կենսագիտությունների համալսարանում (BOKU)։ Այս փորձառությունը բացառիկ հնարավորություն էր ինձ համար՝ ստանալու նոր գիտելիքներ, ծանոթանալու օրգանական գյուղատնտեսության եւրոպական փորձին եւ սովորելու մի միջավայրում, որտեղ գիտությունը, հարակայունությունը եւ փորձը միահյուսված [...] Read More