Գործարկվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գլխավոր մասնաշենքի տանիքում տեղադրված ընդհանուր 100 կվ դրվածքային հզորությամբ արեւային համակարգը։ Այն հնարավորություն կտա էապես նվազեցնել ՀԱԱՀ-ում ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց կատարվող վճարումները։Համակարգը Ագրարային համալսարանի գործընկեր՝ ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (EU-GAIA) նախագծի հերթական առատաձեռն նվիրատվությունն է եւ հերթական առհավատչյան այն իրողության, որ ՀԱԱՀ-ի բազմաթիվ կարեւոր քայլեր ու նախաձեռնություններ արժանանում [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից բարձր առաջադիմությամբ շրջանավարտների հեռակա ուսուցման համակարգի 2-րդ կուրսում ուսումը շարունակելու դիմում-հայտերի ընդունումը: Վերոնշյալ կրթական ծրագրերով դիմումներն ընդունվում են մինչեւ սույն թվականի օգոստոսի 29-ը ներառյալ: իմելու համար հարկավոր է ստորեւ նշված փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի ազգային ագրարային համալսարան՝ 1-ին մասնաշենքի 220ա սենյակ (հասցե՝ ք․ Երեւան, Տերյան փող․ [...] Read More
2025 թվականի մայիսի 12-16-ը, Էրազմուս+ ծրագրի շրջանակում այցելեցի Իսպանիայի Վալյադոլիդի համալսարան։ Այցի նպատակն էր խորացնել մասնագիտական գիտելիքներս, ծանոթանալ ժամանակակից ուսումնական մեթոդներին ու տեխնոլոգիաների կիրառման փորձին, ինչպես նաեւ ձեւավորել նոր գործակցային կապեր։ Վալյադոլիդի համալսարանը՝ հիմնադրված 1212 թ․, Իսպանիայի ամենահին ու ամենահեղինակավոր բուհերից մեկը։ Ներկայումս այն ներառում է 4 ուսումնական կենտրոն, 24 ֆակուլտետ եւ տեխնիկական դպրոց եւ [...] Read More
Մեկնարկել է 2026-2027 ուսումնական տարվա, պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, ասպիրանտուրայի առկա եւ հեռակա ընդունելության տեղերի ձեւավորման գործընթացը: Տեղերի ձեւավորման համար հայտերը ներկայացվում են Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի grants.hesc.am համակարգի միջոցով՝ մինչեւ 2025 թվականի հոկտեմբերի 20-ը՝ ժամը 18։00-ն։ Հայտերի ներկայացման ընթացակարգը. Գիտական թեմա ղեկավարող անձը. ասպիրանտուրայի հետազոտության ընդհանուր թեման ներկայացնում է հետբուհական կրթական [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է արհեստագործական եւ միջին մասնագիտական պետական եւ հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունների գյուղատնտեսության եւ հարակից ոլորտների մասնագիտություններով ամփոփիչ ատեստավորում անցած նախկին և ներկա շրջանավարտների՝ առկա ուսուցման համակարգի (միայն Անասնաբուժություն եւ Ճշգրիտ գյուղատնտեսություն) եւ հեռակա ուսուցման համակարգի (բացառությամբ տնտեսագիտական մասնագիտությունների) 14 կրթական ծրագրերի գծով առանց քննության, դիպլոմի գնահատականների հիման վրա 1-ին [...] Read More
Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արեւիկ Աբովյանի նախաձեռնությամբ մայիսի 28-ին Անասնաբուժություն մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողներն այցելեցին Լոռու մարզի Տաշիր համայնքի` իր տեսակի մեջ եզակի եւ Հայաստանում ամենամեծ «Երեմյան Ֆարմ» ընկերության խոշոր անասնապահական համալիր։ Երեմյան ֆարմի անասնապահական համալիրը ներառում է խոշոր եղջերավոր կենդանիների եւ խոզերի ֆերմաներ, կերախառնուրդի պահեստ, կերախառնուրդի պահեստ, կերային մշակաբույսերի աճեցման համար նախատեսված հողատարածք, ավտոմատ կթի գերժամանակակից սրահ, գյուղատնտեսական մեքենաների կայանատեղի եւ այլ ենթակառույցներ։ Ֆերման ունի 70․000 քառակուսի մետր կահավորված տարածք, 850 հեկտար մշակվող հող, 2500 գլուխ խոշոր եղջերավոր, որից 1500-ը կթու կով, 25 միավոր գյուղտեխնիկա։ Համալիրն ունի 130 [...] Read More
2025 թվականի մայիսի 28-29-ը Դուբրովնիկի համալսարանում կայացավ Եվրամիության կողմից ֆինանսավորվող AFISHE միջազգային նախագծի հինգերորդ հանդիպումը, որն ընդգրկեց ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ աշխատանքային քննարկումներ՝ ուղղված ծրագրի կայուն իրականացմանը եւ արդյունավետ համագործակցությանը։ Հանդիպմանը նախորդող օրերին՝ մայիսի 26-ին եւ 27-ին, տեղի ունեցան երկկողմ աշխատանքային հանդիպումներ միայն Հայաստանի ազգային ագրարային համալսարանի եւ Դուբրովնիկի համալսարանի ներկայացուցիչների միջեւ։ Այս նախապատրաստական [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 շարժունության ծրագրի շրջանակում 2025 թ. մայիսի 19-ից 23-ը վերապատրաստման նպատակով այցելեցի տնտեսագիտության, բիզնեսի կառավարման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում մասնագետներ պատրաստող Պիրեուսի համալսարան (Հունաստան)։ Այցի հիմնական նպատակն էր ծանոթանալ կրթական ծրագրերին, մասնավորապես՝ ուսումնասիրել «Ֆինանսական մենեջմենթ» դասընթացի մոդուլը, գործնական պարապմունքների անցկացման ձեւաչափն ու օգտագործվող գրականությունը։ Բուհի 9 ֆակուլտետներից կայուն զարգացմամբ առանձնանում է Ֆինանսական մենեջմենթի եւ [...] Read More
Օրերս ՀԱԱՀ աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանն ընդունել էր «Այբ» դպրոցի մի խումբ տասներորդցիների՝ մանկավարժների գլխավորությամբ։ Այցի նպատակը Ագրարային համալսարանի նորարարական ենթակառույցներից եւ իրականացվող գիտական ու հետազոտական ծրագրերից մի քանիսին ծաոթանալն էր։ Տիկին Մնացականյան ուղեկցությամբ աշակերտները եղան Գարեջրագործության, Հացի եւ հրուշակեղենի, ագրոդրոնների եւ կենսատեխնոլոգիաների Բի-օն լաբորատորիաներում, ջերմատանը։ Տպավորություն էր, որ պատանիներին հետաքրքրում է ամեն ինչ՝ անկախ [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 շարժունության ծրագրի շրջանակում 2025 թ. մայիսի 12-16-ը վերապատրաստման նպատակով այցելեցի Պորտոյի համալսարան (Պորտուգալիա)։ Այցի հիմնական նպատակն էր ավելի մանրամասն ծանոթանալ անասնապահական եւ անասնաբուժական ծրագրերի շրջանակներում իրականացվող ուսումնական գործընթացներին՝ լսարանից մինչեւ ֆերմա եւ կլինիկա։ Պորտոյի համալսարանի 14 ֆակուլտետների կազմում գործում է Բժշկության եւ կենսաբժշկական գիտությունների դպրոցը, որը թողարկում է բժշկական եւ անասնաբուժական ուղղություններով մասնագետներ։ [...] Read More



