Ապրիլի 23-ին ՀԱԱՀ Սննդագիտության եւ կենսատեխնոլոգիաների ԳՀԻ-ն, Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոնը, Գյուղմեքենայացման եւ ավտոմատացման ԳՀԻ-ն, Հ․ Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի եւ մելիորացիայի գիտական կենտրոնը եւ Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության լաբորատորիան մասնակցեցին Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության բակում բացված «Գիտություն» վերտառությամբ ցուցահանդեսին։ Այն կազմակերպվել էր ԳԱԱ 2023 թ․ գիտական եւ գիտահետազոտական գործունեության արդյունքների ներկայացման շրջանակում։ ԳԱԱ տարեկան ժողովին [...] Read More
Արեւմտյան կրթական մշակույթից թերեւս ամենից շատ սա ենք սիրում. քոլեջների, համալսարանների ուսանողները անկաշկանդ, առանց բարդույթների նկարում-երգում-նվագում-մանրապատումներ են ներկայացնում: Եւ ամենեւին պարտադիր չէ, որ հրաշալի ձայն ունենան, որ վիրտուոզ դաշնակահար լինեն: Պարտադիր չէ: Եւ վալս պարելիս էլ կարող են համաչափ չլինել: Կարեւորը երիտասարդների ինքնադրսեւորման ազատությունն է, խանդավառությունն ու առօրյան գեղեցիկով անմոռաց դարձնելու կամքը: Միշտ այս վիճակն [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում Միջազգային կապերի դեպարտամենտը հայտարարում է մրցույթ Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն կրթական ծրագրով սովորողների համար՝ 2024-25 ուստարում Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) 1 տարով սովորելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի երկրորդ կուրսի այն ուսանողները, որոնք տիրապետում են անգլերենին (B2) կամ գերմաներենին (B1): Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը: Մրցույթին [...] Read More
Ապրիլի 22-ին կայացավ գիտխորհրդի հերթական նիստը՝ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի նախագահությամբ։ Օրակարգի հիմնական հարցը վերաբերում էր Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության, Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության, Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետներում ուսումնամեթոդական եւ գիտական աշխատանքների կատարման ընթացքին, նյութատեխնիկական ապահովվածությանը եւ խնդիրներին։ Երեք ֆակուլտետների դեկանները ներկայացրեցին ընթացիկ իրավիճակը եւ նախանշեցին առաջիկա անելիքները՝ առանձնացնելով յուրաքանչյուր ֆակուլտետի շրջանակում շարունակվող բարեփոխումներն ու դրանց [...] Read More
Անցյալ ամբողջ շաբաթվա ընթացքում չդադարեցին մարզաբնակ դպրոցականների՝ հիմնականում 9-ից 10-րդ դասարանների աշակերտների խմբերի այցելությունները Ագրարային համալսարան։ Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու մարզերի 5 դպրոցների 120 աշակերտների այցելությունը հովանավորել էր Երևանում «Ռուսկի դոմ» գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնը։ Հյուրընկալեցինք Արարատի թիվ 4, Վաղարշապատի թիվ 5, Ֆիոլետովոյի, Հրազդանի թիվ 11 եւ Վերին Դվինի միջնակարգ դպրոսների սաներին։ Առաջին օրը [...] Read More
Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ ապրիլի 8-12-ը Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հյուրընկալել է Էստոնիայի կենսական գիտությունների համալսարանի անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի դասախոսներին։ Նույն օրերին հյուրընկալել ենք նաեւ Պորտուգալիայի Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնոլոգիաների եւ կիրառական գիտությունների դեպարտամենտի պրոֆեսոր Անաբելա Ամառալին եւ կենսագիտության դեպարտամենտի պրոֆեսոր Օգուստո Լանսեին։ ՀԱԱՀ միջազգային կապերի դեպարտամենտի աշխատակիցներ Զարինե [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում Վալադոլիդի համալսարանը (Իսպանիա) հայտարարում է մրցույթ 2024-25 ուստարվա աշնանային կամ գարնանային կիսամյակներում ուսումը 5 ամսով շարունակելու համար (1 տեղ): Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի Ագրոնոմիական, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետների բակալավրիատի, Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի եւ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի բակալավրիատի եւ մագիստրատուրայի ուսանողները (բացառությամբ առաջին կուրսում եւ ավարտական կիսամյակում սովորողների): [...] Read More
Ապրիլի 17-ին կայացավ ռեկտորատի հերթական նիստը՝ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի նախագահությամբ։ Նիստը մեկնարկեց ռեկտորատի երկու նոր անդամներին՝ Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Աննա Դաշտոյանին եւ ՀԱԱՀ Շիրակի ակադեմիկոս Մ․ Թումանյանի անվ․ գյուղատնտեսական քոլեջ մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Գայանե Գաբրիելյանին ներկայացնելով։ Օրակարգային հարցերին անցնելուց առաջ պարոն Զաքոյանը հանձնարարեց դիմորդների հայտագրման՝ սկսված գործընթացի հնարավորինս [...] Read More
Ագրարային համալսարանի Շիրակի Միքայել Թումանյանի անվան գյուղատնտեսական քոլեջի դասախոս Վահագ Եղիազարյանը (մեր բուհի հրաշալի շրջանավարտներից, իր մասնագիտության նվիրյալներից մեկը) կենդանիների եւ թռչունների համարակալումը թեման կարող էր իր սաներին շատ լավ ներկայացնել տեղում: Բայց միտք հղացավ՝ այդ գործի կարեւորությունը ավելի շեշտելու նպատակով՝ թեման դիտարկել տարիների փորձառությամբ մասնագետների ներգրավմամբ: Չէ որ այս պատասխանատու աշխատանքի մեջ շուտով Շիրակում [...] Read More
Ապրիլի 12-ին Ֆրուտենիա նախագիծն ամփոփեց քառամյա գործունեությունը, որ եղել է արգասաբեր եւ լավ հիմքեր է ստեղծել Հայաստանում այգեպտղաբուծության հետագա հարակայուն զարգացման համար։ Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամը եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանն այս մեգանախագծի մեկնարկը տվել են 2019 թ․ դեկտեմբերին, 2020 թ․ գարնանը մեկնարկել է նախագծի գործնական փուլը։ [...] Read More