Ավարտվել է 2025 թ. փետրվարի 17-ին մեկնարկած «Անասնաբուժական կիրառական համաճարակաբանության վերապատրաստում-Առաջնագիծ» (ԱԿՀՎ) պիլոտային դասընթացը, որն իրականացնում էր Հայաստանի ազգային ագրարային համալսարանը՝ ԱՄՆ Պաշտպանության սպառնալիքների նվազեցման գործակալության Կենսաբանական վտանգների նվազեցման ծրագրի (ԿՎՆԾ) տեխնիկական եւ ֆինանսական աջակցությամբ: ԱԿՀՎ պիլոտային դասընթացի իրականացման գործում ԿՎՆԾ-ի աջակցությունը ներառել է ԱԿՀՎ-Առաջնագիծ ուսումնական ծրագրի եւ ձեռնարկների թարգմանությունը հայերեն, ինչպես նաեւ ԱԿՀՎ ծրագրի [...] Read More
Օրգանական տնտեսություններ եզրափակիչ գործնական այցելություններով ավարտվեց «Օրգանական գյուղատնտեսություն. ներածությունից գործնական կիրառում» կարճաժամկետ դասընթացը։ Այն կայացավ Հայաստանում օրգանական գյուղատնտեսության հզորացում (SOAA) նախագծի շրջանակում` ՀԱԱՀ-ի հետ գործակցությամբ․ վերապատրաստման ծրագրի իրականացման գործընկերներից մեկն էլ «Օրգանական եւ վերականգնվող գյուղատնտեսության կրթության զարգացում Հայաստանում» նախագիծն էր, որն իրականացնում են էստոնական Peipsi Koostöö Keskus / Peipsi Center for Transboundary Cooperation-ը եւ «Օրգանական [...] Read More
Մայիսի 25-ից 30-ը ՀԱԱՀ պատվիրակությունը ռեկտոր Հրաչյա Զաքոյանի գլխավորությամբ գործուղվել էր Չեխիայի Պլզեն եւ Պրահա քաղաքներ՝ Էրազմուս+ ՀԳ2 ծրագրի «Միջին մասնագիտական կրթության եւ վերապատրաստման օրինակելի համագործակցություն Հայաստանում պիստակի արտադրության ուղղությամբ. աշխարհատարածական մոտեցում» (VETFarm) նախագծի շրջանակում մոդուլային վերապատրաստում անցնելու եւ նախագծի կառավարման ժողովին մասնակցելու նպատակով։ Պատվիրակության կազմում էին Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի դոցենտ, նախագծի [...] Read More
Մայիսի 12-ը բույսերի առողջության պաշտպանության օրն է: Եւ, բնականաբար, 95-ամյա փորձով իմաստնացած, բայց ժամանակին համընթաց քայլող մեր բուհը հանդիսավորությամբ նշեց այս տոնը: Մեկ առողջություն հորջորջված ընդգրկուն համակարգում առաջին օղակն է բույսը, որի առողջության համար պատասխանատու ենք բոլորս: Բայց այս առումով առավել կարեւոր առաքելություն է իրականացնում մասնագետների անխոնջ փաղանգը: Ընդսմին, անմռունչ բույսերի լռության լեզուն հասկացող մասնագետներ [...] Read More
Ամերիկաների միջազգային գործարար դպրոցը (IBS Americas) ուրախ է հայտարարել, որ ընդունում է հայտեր Կալիֆորնիայի՝ Նորթբրիջի նահանգային համալսարանի (CSUN) եւ Լա Վերնի համալսարանի (ULV) կրթաթոշակ տրամադրելու համար։ Կրթաթոշակները նախատեսված են տաղանդավոր եւ հավակնոտ անհատների համար՝ բարձր պահանջարկ ունեցող ոլորտներում կարճաժամկետ ծրագրերի միջոցով բարելավելու իրենց մասնագիտական կարողություններն ու հմտությունները՝ միաժամանակ Միացյալ Նահանգներում միջազգային փորձի շրջանակում բարձրացնելով գործարար [...] Read More
Վիշեգրադ + նախագծի շրջանակում անցկացվող վերապատրաստումների շարքում «Բարեկեցություն» մոդուլը վարում էր Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի դասախոս Դիանա Վարդանյանը։ Դասընթացի ժամանակ բանախոսը ներկայացրեց բարեկեցության եւ անձնական զարգացման, հոգեւոր, սոցիալական, ֆինանսական եւ հասարակական բարեկեցության կարեւոր թեմաները։ Մասնակից ուսանողները, մասնավորապես, ծանոթացան բարեկեցության համաթվին, բարեկեցության անիվին եւ սովորեցին գործական հմտություններ․ ինչպես կարելի է ապրել ավելի բարեկեցիկ` բարձրացնելով բարեկեցության համաթիվը, գրագետ [...] Read More
Ապագա անասնաբույժ պատանու խոսքերն են վերնագրում: Նա ամենաաշխույժն էր ինքնաներկայացում մոդուլի ընթացքում եւ բավարար բանիմաց: Վիշեգրադ + նախագծի շրջանակում վերապատրաստման ծրագիրը նախատեսված է ուսանողների եւ դասախոսների համար: Լսարանը հենց այդպես էլ համալրված էր՝ գալու նպատակը հասկացող տարբեր սերունդների ներկայացուցիչներով: Դասընթացավարը հասարակագիտության ամբիոնի դոցենտ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Արուսյակ Ղարիբյանն էր, որն իր հերթին վերապատրաստում է անցել [...] Read More
Ֆինանսահաշվային ամբիոնը հանդես եկավ հերթական օգտակար նախաձեռնությամբ․ օրերս, ամբիոնի դասախոս Թամարա Ավետյանի հրավերով, «Ֆիզիկական անձանց անհատական եկամուտների հայտարարագրում» թեմայով դասախոսություն կարդաց Սեյֆ Ինվեսթ հաշվապահական եւ խորհրդատվական գրասենյակի գլխավոր հաշվապահ Աննա Այվազյանը։ Ամբիոնի դասախոսների եւ ուսանողների խմբի համար թեման անմիջական կարեւորություն ուներ։ Բանախոսը, մանավանդ, «նորընծա» հարկատուների՝ ուսանողների համար, նախ հակիրճ բացատրեց հիմնարար մի քանի հասկացություններ՝ ովքեր [...] Read More
Ապրիլի 30-ին ագրիթեք սրահում «Սովորիր-նորարարիր-վաճառիր-հաջողիր» ծրագրի շրջանակում հավաքվել էին հին խնդիրների նոր լուծումներ որոնելու կամք ու վճռականություն ունեցող ուսանողները (քոլեջի եւ բակալավրիատի տարբեր մասնագիտություններից): Սկզբում նրանք շատ ուշադիր եւ հետաքրքրությամբ լսեցին Թվային գյուղատնտեսության հայկական ինստիտուտի հիմնադիր-տնօրեն, Տեխասի A&M համալսարանի պրոֆեսոր Վարդան Ուռուտյանին: Թեման՝ «Նորարարական եւ թվային տեխնոլոգիաների կիրառումը գյուղատնտեսության մեջ»: Բանախոսի հավաստմամբ, մտքերի գեներացման փուլում [...] Read More
Ապրիլի 22-ին միացե՛ք Աշխատանքի անվտանգության օրվան նվիրված բաց դասախոսություններին, որոնք անցկացվելու են Հայաստանի ազգային ագրարային համալսարանում։ Այս նախաձեռնությունը հրաշալի հնարավորություն է՝ ✅ Լրացնելու քո գիտելիքները աշխատանքային անվտանգության մասին ✅ Ճանաչելու վտանգները, նախքան դրանք վնաս կհասցնեն ✅ Ուսումնասիրելու, թե ինչպես կարող ես պաշտպանել քեզ եւ այլոց աշխատանքի վայրում ✅ Հասկանալու՝ ինչու՞ է անվտանգությունն ամենակարևոր ներդրումը որեւէ [...] Read More



