Author: Nazeli Avagyan

Քսանամյա նվիրում եւ կաղնիներ. Սաթենիկ Պետրոսյան

Ամեն աշխատանքային առավոտ Չարենցավանից Երեւան  շտապելու պատճառը գրասեղանիդ սպասող ուսումնամեթոդական գրականության տրցակն է, համակարգչումդ` գիտական ամսագրի ընթացիկ համարի հոդվածները: Այս ամենը` հերթով, կարգով, ըստ ժամանակացույցի, խմբագրում, սրբագրում, հանձնում ես հրապարակման: Սա է քո աշխատանքը, որն անում ես արդեն երկու տասնամյակ, անում ես սիրով, պատասխանատվությամբ, համեստորեն: Սիրելի՛ Սաթենիկ,  մեր լավ ու բարի ընկեր, մի զրույցի ժամանակ [...] Read More

ՀԱԱՀ գիտական գրադարանը համալրվել է Հենզել Գեղամյանի նվիրած գրքերով

ՀԱԱՀ գիտական գրադարանը վերջերս լուրջ համալրում է ստացել՝ 662 կտոր մասնագիտական գրականության տեսքով։ Այս արժեքավոր համալրումը կենսաբանական գիտությունների դոկտոր, մեր համալսարանի շրջանավարտ Հենզել Վրթանեսի Գեղամյանի առատաձեռն նվիրատվությունն է։ Ֆրանսիայից, որտեղ բնակվում է պարոն Գեղամյանը սկսած 1975-ից, ուղարկված գրքերը գլխավորապես ռուսերեն են, կան նաեւ հայերեն, ֆրանսերեն եւ անգլերեն բարձրարժեք գրքեր։ Դոկտոր Գեղամյանը գիտական բեղմնավոր գործունեությանը զուգահեռ [...] Read More

Ընդլայնված գիտխորհուրդ․ տնտեսագիտականում ամփոփեցին ՈՒԳ շաբաթը

Այսօր՝ մայիսի 29-ին տեղի ունեցավ Ագրոբիզնեսի եւ շուկայաբանության ֆակուլտետի գիտխորհրդի ընդլայնված նիստը՝ ՈՒԳ շաբաթն ամփոփելու եւ անելիքները հստակեցնելու համար: Բացելով այն, դեկանը՝ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանը գոհունակություն հայտնեց կատարված ահռելի աշխատանքի համար. «Ուսանողական գիտական ընկերությունը հրաշալի դպրոց է, որ սկսվում է ամբիոններից եւ շարունակվում ընդհուպ մինչեւ միջազգային հարթակներ»: Ամբիոնները երեշխավորել էին 31 աշխատանք: Ներկայացվեց [...] Read More

Ռեկտոր Վարդան Ուռուտյանի ուղերձը ՀԱԱՀ վարժարանի շրջանավարտներին, ծնողներին, մանկավարժներին

Հարգելի գործընկերներ, սիրելի շրջանավարտներ։ Վարժարանի մանկավարժական հանրույթի համար այսօր շատ կարեւոր եւ հիշարժան օր է․ սիրելի գործընկերներ, դուք այսօր հրաժեշտ եք տալիս շրջանավարտների հերթական խմբին, որին տարիներ շարունակ տվել եք արժեքավոր գիտելիքներ եւ նվիրել ձեր ամենաարժեքավոր ռեսուրսը՝ ձեր հոգու լույսը։ Այսօր կարեւոր ու տոնական օր է համալսարանի ամբողջ մեծ ընտանիքի համար, քանի որ մենք բոլորս [...] Read More

ՀԱԱՀ ռեկտորը Մարտունու նորարարական փառատոնում

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը մայիսի 20-ին նորարարական գյուղատնտեսության թեմայով զեկուցմամբ է հանդես եկել «Մարտունիի նորարարական փառատոնի» (MIF) ժամանակ։ «Հզոր միտք» ՀԿ-ի կազմակերպած միջոցառումն ուներ մասնագիտական կողմնորոշման հստակ ուղղվածություն. պատահական չէր, որ մասնակցում էին շուրջ 200 դպրոցականներ ոչ միայն Գեղարքունիքի, այլեւ Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերից։ Ռեկտոր Ուռուտյանը երիտասարդներին ներկայացրել է ագրոպարենային համակարգի նոր օրակարգը, գյուղատնտեսություն [...] Read More

Ուգ շաբաթ. Ապագայի մասնագիտություններն ագրարային ճարտարագիտականում են

Ուսանողական 23-րդ գիտաժողովը հագեցած էր նաեւ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետում: Մայիսի 16-ի նիստը մեկնարկեց դեկան Արման Սիմոնյանի ողջույնի խոսքով: Հենց նա էլ նախագահում էր ժյուրիի աշխատանքները, որի կազմում էին նաեւ ամբիոնների վարիչներ Արամայիս Եսոյանը, Մարինա Բարսեղյանը, Գուրգեն Եղիազարյանը, փոխդեկաններ Հասմիկ Եղիազարյանն ու Վոլոդյա Ասատրյանը, ՈՒԳԸ նախագահ Տիգրան Ալիխանյանը: Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման, Կենսագործունեության անվտանգության, Ավտոտրակտորների [...] Read More

«Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագիրը վերահավատարմագրվել է

ՀԱԱՀ-ի «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագիրը վերահավատարմագրվել է Գերմանիայում գործող ACQUIN-ի (Հավատարմագրման, հավաստագրման եւ որակի ապահովման ինստիտուտ) կողմից, վեց տարի ժամկետով՝ մինչեւ 2029 թ․ սեպտեմբերի 30-ը։ Ինստիտուտին անդամակցում են Գերմանիայի եւ արտերկրի ավելի քան 150 բուհեր, ինչպես նաեւ գիտականամետ մասնագիտական եւ առեւտրային ընկերություններ։ Մինչ այս, «Ագրարային մենեջմենթ» ծրագիրը հավատարմագրում էր անցել 2016-ին, որից հետո այն [...] Read More

ՈՒԳ շաբաթ․ մասնագիտական կողմնորոշումը՝ կարեւոր ջրբաժան

Անասնաբուժական-անասնաբուծական ֆակուլտետի ուսանողական գիտաժողովները (նախագահ՝ Արեւիկ Աբովյան, քարտուղար՝ Ժիրայր Չիթչյան, ՈւԳԸ նախագահ՝ Մաշա Վարդանյան) ավանդաբար միշտ ուժեղ կազմ են ունեցել, եւ արդյունավետ են եղել: Հիմքում մեկ կարեւոր հանգամանք է. եւ պրոֆեսորադասախոսական կազմը, եւ ուսանողներն իրենց գործի ճշմարիտ նվիրյալներ են՝ տոգորված բարձր գիտակցություն-համոզմամբ, որ ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտի, հանրային առողջության պահպանման եւ սննդային անվտանգության գլխավոր պատասխանատուներն [...] Read More

ՈՒԳ գերհագեցած շաբաթ․ ապրանքային շուկայի աշխարհագրությունից մինչեւ ցեղասպանագիտություն

Մայիսի 18-ին ժամանակագրորեն իրար մոտ (կես ժամի տարբերությամբ), բովանդակային առումով խիստ տարբեր, բայց շատ հետաքրքիր հանդիպումներ էր կազմակերպել Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետը: Նախ հյուրընկալեցին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գլխավոր քարտուղարի տեղակալ, տնտեսագիտության թեկնածու Դավիթ Հովհաննիսյանին, քիչ ավելի ուշ՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համեմատական ցեղասպանության բաժնի վարիչ, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս, պատմագիտության թեկնածու Սուրեն Մանուկյանին: Հյուրերին ներկայացրեց դեկանը՝ [...] Read More

Ավարտաճառերի պաշտպանություն. ուսանողի նախագիծը կարող է տնտեսական մեծ օգուտ ապահովել

Մսի տեխնոլոգիայի մասնագիտության չորրորդկուրսեցիները մայիսի 17-ին, պաշտպանեցին ավարտաճառերը: Գիտակների գնահատմամբ փայլուն պաշտպանեցին: Այս լավագույնների շարքում էր նաեւ Հայկ Տիրացվյանը, որը դեռ անցյալ տարի ՈՒԳ շաբաթվա ընթացքում երկու զեկուցում կարդաց եւ հիացրեց ներկաներին: Նրան մտապահեցին բոլորը: Մինչդեռ, պարզվում է, առաջին կուրսում պատանին որոշել էր «գործերը վերցնել» եւ տեղափոխվել բոլորովին այլ բուհ: Դեկանի՝ Սմբատ Դավեյանի հետ երկար [...] Read More