․․․Ուրեմն ուսումնական տարվա ընթացքում կարող եք անակնկալներ ակնկալել նրանից: Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի Ագրոբիզնեսի կառավարման եւ քաղաքականության ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Արման Հարությունյանը ավանդաբար առաջին կիսամյակի ամփոփումն անում է հանդիսությամբ, որը ազգային՝ նյութական եւ ոչ նյութական մշակույթի կարեւոր տարրեր է պարունակում: Այս տարին բացառություն չէր: Բակալավրիատի ագրոբիզնես եւ ֆինանսներ երրորդ կուրսի ուսանողները ագրոբիզնեսի կառավարում առարկայից [...] Read More
Դեկտեմբերի 20-ին համագործակցության հուշագիր ստորագրեցին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ «Դելոյթ Քոնսալթինգ» ընկերության հայաստանյան լիազոր ներկայացուցիչ Արմեն Վարոսյանը։ Հուշագրով ընկերությունը եւ ՀԱԱՀ-ն, ինչպես նաեւ Բոուլդերի՝ Կոլորադոյի համալսարանը (ԱՄՆ) պարտավորվում են գործակցել Հայաստանի Հանրապետությունում ջրային ոլորտի կառավարման մոտեցումների բարելավման, ջրի հասանելիության հավասար հնարավորությունների ստեղծման ուղղությամբ՝ պահպանելով եւ խնայելով ջրային ռեսուրսները, դրանց որակը եւ շրջակա միջավայրը։ Հուշագրի [...] Read More
Հրապարակվել է «Հայացք» ուսանողական գիտական ժողովածուի երկրորդ համարը: Այս մասին հաղորդում են Ուսանողական գիտական ընկերությունից (ՈՒԳԸ)։ Համարում ներառված են ոչ միայն Ագրարային համալսարանի, այլ նաեւ Երեւանի պետական համալսարանի եւ Գավառի պետական համալսարանի ուսանողների հետազոտական աշխատանքներն ամփոփող հոդվածներ։ «Հայացք» ուսանողական գիտական ժողովածուն ընդգրկում է ՈՒԳԸ-ի կազմակերպած ամենամյա գիտաժողովների զեկույցները։ Ժողովածուն ստեղծվել է 2021 թ․ հոկտեմբերի 12-ին։ [...] Read More
Դոցենտ, տ.գ.թ. Հեղինե Մխիթարյանը գործընկերների համար հաճելի անակնկալ էր պատրաստել՝ բուսական թեյերի վերաբերյալ հակիրճ, բայց համապարփակ դասախոսության եւ համտեսի տեսքով։ Պրոռեկտորներ Հրաչյա Ծպնեցյանը, Հրաչյա Զաքոյանը եւ Մարիամ Մովսիսյանը, Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկան Սմբատ Դավեյանը, ֆակուլտետի աշխատակիցները եւ ուսանողները ամենայն ուշադրությամբ ունկնդրեցին տիկին Մխիթարյանին, շնորհակալությամբ ընդունեցին մեր առողջության, կենսակերպի, կենսաբազմազանության մեջ եւ էկոհամակարգում իրենց անգնահատելի դերն [...] Read More
Ագրոնոմիական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Մարիա Կրտիկաշյանը եւ մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Կարեն Մարգարյանը ԵՄ Կանաչ գյուղատնտեսությունը նախաձեռնությունը Հայաստանում նախագծի կազմակերպած «Ես հաջողել եմ, շարունակիր հաջողությունը» խորագրով հանդիպման շրջանակում ներկայացրին գյուղատնտեսության եւ ագրոբիզնեսի ոլորտում հաջողության հասած 14 կին գործարարների անցած ուղին։ Հանդիպմանը մասնակցում էին կառավարության, ՀԿ-ների, միջազգային կառույցների, ՀԱԱՀ-ի ներկայացուցիչներ, EU-GAI-ի կին շահառուներ եւ կանաչ [...] Read More
Ագրարային համալսարանում օրերս ավարտվեց «ANAU-led IoT in AgriTech mentorship project» նախագծի երկրորդ փուլը: Նախագիծն իրականություն է դարձել Ագրարային համալսարանի, «Փինսայթս» ՍՊԸ-ի եւ «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամի համատեղ գործունեության շնորհիվ: Ծրագրի շահառուները Հայաստանի ամերիկյան համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի եւ Իրական դպրոցի 8 ուսանողներ են: Երկուական անդամներով միավորվելով 4 թիմում՝ աշխատել են ֆերմերների կյանքն ու գործը [...] Read More
Դեկտեմբերի 13-ին ՀԱԱՀ-ում կայացավ Հայաստանի անտառային դաշինքի կլոր սեղանը՝ նվիրված Հայաստանում անտառների պահպանությանը եւ ընդարձակմանը։ Մասնակիցների թում էին ՀՀ Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, Անտառային դաշինքի համահիմնադիր կազմակերպությունների՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի, «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի եւ ՀԱԱՀ-ի (որ ներկայացված էր Ագրոնոմիական ֆակուլտետի Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի մասնագետներով), ներկայացուցիչներ ՀԿ եւ միջազգային կառույցներից։ Թեման, հասկանալի պատճառներով, [...] Read More
Ագրիթեք սրահում հավաքվել էին անասնաբույժներն ու սննդամթերքի անվտանգության հարցերով զբաղվող տեխնոլոգները եւ հյուրընկալել էին Բաբկեն եւ Դավիթ Պիպոյաններին: Փաստորեն, բոլոր ներկաները ոլորտին քաջատեղյակ, մասնագիտության պատվին ու հեղինակությանը նվիրված, խնդիրներին խորությամբ քաջատեղյակ մարդիկ էին։ Հանրային առողջության անկյունաքարային հարցերն էին քննարկում, իրական ու «չիրական»՝ երբեմն իրարից արմատապես տարբերվող պատկերը: Գլխավոր թեման ապրանքների գունային մակնշումն էր: Հարցն այն [...] Read More
ՀԱԱՀ-ի եւ Գերմանիայի Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի միջեւ համագործակցության շրջանակում ուսումնաճանաչողական հերթական այցը գործընկեր համալսարան իրականացվեց Ագրարային մենեջմենթ միջազգային մագիստրոսական ծրագրի համակարգող Անի Պետրոսյանի ղեկավարությամբ, նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում: Պատվիրակության կազմում էին Ագրարային մենեջմենթ միջազգային մագիստրոսական ծրագրի մասնագետ Հայկանուշ Նիկողոսյանը եւ բակալավրիատի ուսանողները, որոնք ծրագրի դիմորդներ են եւ ծրագրի մագիստրանտները: Այցի շրջանակում ուսանողները [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հրավիրում է որակավորված կազմակերպություններին «Հայաստանում շրջանաձեւ ագրոպարենային մոդելի ներդրում ՀԱԱՀ-ի Բալահովիտի տնտեսությունում» նախագծի շրջանակում կազմակերպվող դասընթացների, հանդիպումների ժամանակ սուրճի ընդմիջումների կազմակերպման ծառայությունների համար գնառաջարկ տրամադրելու: Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «Հայաստանում շրջանաձեւ ագրոպարենային մոդելի ներդրում ՀԱԱՀ-ի Բալահովիտի տնտեսությունում» ծրագիրն իրականացնում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ՝ Գերմանական [...] Read More