Author: Elya Nazaryan

Քոլեջի ուսանողների համար շահադրդող հանդիպում ՋՀՌԿՏ կենտրոնում

ՀԱԱՀ Ա.Ե. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ուսանողների մասնագիտական իրազեկման, մասնագիտության առանձնահատկություններին ծանոթացնելու եւ ապագա մասնագիտության ընտրության հարցում կողմնորոշելու եւ շահադրդելու ձեւերից մեկը արտաժամյա բաց դասերի կազմակերպումն է: Քոլեջի եւ համալսարանի տարբեր ստորաբաժանումների պատասխանատուները հավաստիացնում են, որ նման բաց դասերը շարունակական են լինելու՝ տարբեր մասնագետների ներգրավմամբ: ՀԱԱՀ Ա.Ե. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի Հողաշինարարություն եւ հողային կադաստր [...] Read More

Հյուրընկալեցինք Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գեղեցիկ եւ ուժեղ ուսանողներին

Ավարտվեց Շուշիի տեխնոլոգիական համալսարանի «Ագրոբիզնես», «Գյուղատնտեսագիտություն» ու «Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ»  մասնագիտությունների առաջին եւ երկրորդ կուրսերի մի խումբ ուսանողների  10-օրյա ուսումնաճանաչողական այցը Ագրարային համալսարան: ՀԱԱՀ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժինը ՇՏՀ երիտասարդների եւ նրանց ուղեկցող՝ ՇՏՀ-ի ռեկտորի տեղակալ Ա. Հարությունյանի, Արտաքին կապերի բաժնի պետ Թ. Դանիելյանի և Կարիերայի կենտրոնի ղեկավար Շ. Առաքելյանի համար հագեցած [...] Read More

«Հերացի» ավագ դպրոցի սաները հյուրընկալվեցին ՀԱԱՀ Ընդհանուր քիմիայի ամբիոնում

Ընդհանուր քիմիայի ամբիոնի վարիչ Լուսինե Հարությունյանը եւ ամբիոնի պրոֆեսոր Օլեգ Քամալյանը ապրիլի 15-ին հատուկ հյուրեր ունեին՝ Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ Անաստասիա Գուլյանը, Լեւոն Հարությունյանը եւ Արման Հարությունյանը: Պատանի հյուրերին նրանք ջերմորեն ընդունեցին ամբիոնի Ֆիզիկական եւ կոլոիդների քիմիայի լաբորատորիայում: Բանն այն է, որ Հերացի դպրոցի սաները պատրաստվում [...] Read More

Մեկնարկել է «Ազգային գրադարանային շաբաթը»

Ապրիլի 15-ին առաջին մասնաշենքի ընթերցասրահում Գարեգին Նժդեհին նվիրված գեղեցիկ միջոցառում էր կազմակերպել գիտական գրադարանի աշխատակազմը: Հայկական գրադարանային ասոցիացիայի 2002թ.-ին ընդունած որոշման համաձայն յուրաքանչյուր տարվա ապրիլ ասվա 2-րդ շաբաթվա ընթացքում միջոցառումների շարք է նախատեսվում, որի նպատակը գրքի, գրադարանների դերի արժեւորումը, գրագետ եւ կիրթ սերունդ դաստիարակելն ու առողջ հասարակություն ձեւավորելն է: Նշված ժամանակահատվածում տարբեր միջոցառումներ են կազմակերպում [...] Read More

Տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողները հյուրընկալվել են ՏՄՊՊՀ-ում

Ապրիլի 13-ին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հրավերով հանձնաժողովի հերթական նիստին մասնակցում էին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի, ինչպես նաեւ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մի շարք ուսանողներ: ՏՄՊՊՀ-ի նիստում քննարկվում էին հայրենական ընկերություններից մեկի արտադրած բուսական յուղերի երկու ապրանքանիշերի՝ օրգանական գյուղատնտեսության արտադրանքի համապատասխանության վերաբերյալ հարցը: Հարցի մասին զեկուցողն, ի դեպ, մեր [...] Read More

Ավարտաճառերի՝ բառացիորեն գեղեցիկ եւ համեղ պաշտպանություն

Տեխնոլոգիական ֆակուլտետի տարա-փաթեթավորում մասնագիտության ավարտաճառերի պաշտպանությունը արդյունաբերական դիզայնի՝ գեղեցիկի եւ խիստ կիրառականի իսկական շքերթի էր վերածվել: Եւ ինչ խանդավառությամբ էին աշխատել մեր երիտասարդները, ինչպիսի ոգեւորությամբ էին ներկայացնում իրենց՝ ամիսներով չափվող աշխատանքի եւ՛ տպագիր, եւ՛ էլեկտրոնային արդյունքները: Ընդսմին, էլեկտրոնային տարբերակի էսքիզները վկայում էին այն հագեցած աշխատանքի, որոնումի մասին, որ հասցրել են սպասված հանգրվանի: Լոգոներ, պիտակներ, ապրանքանիշ, [...] Read More

Դասախոսների շարունակական կրթություն եւ վերապատրաստում

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում բուռն կերպով ընթանում են պրոֆեսորադասախոսական անձնակազմի համընդհանուր մասնագիտական վերապատրաստումներ: Վերապատրաստման դասընթացների կազմակերպման ու համակարգման գործընթացում ՀԱԱՀ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժինը որպես առաջնահերթ խնդիր դիտարկում է դրանց արդյունավետությունը եւ նպատակայնությունը՝ չնայած դրանց աննախադեպ ծավալին ու ընդգրկմանը: Շարքը սկսվել է Բարձրագույն մաթեմատիկայի եւ ֆիզիկայի ամբիոնի դասախոսների առցանց վերապատրաստումներով: Դասընթացավարը ԵՊՀ-ի Մաթեմատիկայի և [...] Read More

ՀԱԱՀ եւս չորս ուսանողներ գնացին Վայհենշտեֆանի համալսարան

Օրերս ուսումը շարունակելու նպատակով Գերմանիա մեկնեց ՀԱԱՀ բակալավրիատի առկա եւ հեռակա ուսուցման շրջանավարտների հերթական խումբը: Խմբի չորս անդամները ընտրվել էին փետրվարին կայացած հարցազրույցին մասնակցած վեց ուսանողներից: Առցանց հարցազրույցն անցկացնում էին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Վայհենշտեֆան Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի (ՎԿԳՀ) ներկայացուցիչներ Քրիստիան Շուհը եւ Ֆրանցիսկա Ռուփը: Ագրարայինի հերթական «դեսանտը» ՀԱԱՀ-ի եւ ՎԿԳՀ միջեւ գործող միջբուհական համաձայնագրի [...] Read More

Ի՞նչ է բրենդավորումը. ամենազգայունը մարդու աչքերն են

Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի ուսխորհրդի եւ ուսանողական գիտական ընկերության ներկայացուցիչների ջանքերով հանդիպման էին հրավիրվել BOOR բրենդինգի հիմնադիր Աշոտն ու մարկետինգային ընկերության հիմնադիր Տիգրանը: Ուսանողներին ձեռներեցության այբուբենը փոխանցելու, միասին քննել-քննարկելու հերթական քայլն էր սա: Աշոտն իր խոսքը սկսեց 15.000 տարվա հեռավորությունից: Մոտավորապես այդքան է թվագրվում արվեստի, բրենդավորման ծագումը: Նա մեկնաբանեց նաեւ, թե ի՞նչ է բրենդավորումը, դրա կառուցման-իրականացման [...] Read More

Հուշագիր, որ գործողության մեջ մտավ ստորագրման օրը

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը գործակցային հերթական հուշագիրն է ստորագրել, այս անգամ Իբարի Գրուփ ընկերության  համահիմնադիր եւ տնօրեն Նիկոլայ Մխիթարյանի հետ: Հուշագրի ստորագրմանը մասնակցում էր ՀԱԱՀ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանը: Ընկերությունը հայաստանյան եւ արտերկրի շուկայում հայտնի է որպես բարձրորակ ջեմերի, մուրաբաների, մեղրի, նռան գինու, չրերի եւ թեյերի արտադրող, ընդ որում՝ ինքնատիպ, [...] Read More