TOPAS Էրազմուս+ նախագծի շրջանակում, Եւրամիության ֆինանսավորմամբ իրականացվող «Ագրարային ուսուցման ոլորտում տեսական ուղղվածությունից դեպի գործնական կրթություն» ծրագրի շրջանակում լույս է տեսել «Ուսանողական պրակտիկայի, գյուղատնտեսական տվյալների հավաքագրման եւ ուսանողակենտրոն ուսուցման լավագույն փորձի վերաբերյալ ձեռնարկը»՝ անգլերեն եւ հայերեն պրակներով: Հեղինակների խմբում ծրագրի մասնակից համալսարանների համակարգողներն են: ՀԱԱՀ-ը ներկայացնում են միջազգային կապերի դեպարտամենտի պետ, ա.գ.թ., դոցենտ Գարեգին Համբարձումյանը եւ [...] Read More
Մայիսի 4-ին Կիրառական մեխանիկայի եւ գրաֆիկայի ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ վերապատրաստման հերթական դասընթացը: Ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, դոցենտ Սմբատ Դավեյանը կարևորեց դասախոսների եւ ուսումնաօժանդակ անձնակազմի շարունակական վերապատրաստումը՝ նրանց մասնագիտական որակների բարձրացման, կարողությունների զարգացման և նորագույն տեխնոլոգիաների կիրառման տեսանկյունից: Նա նշեց, որ ամբիոնը արդյունավետորեն համագործակցում է Պոլիտեխնիկական համալսարանի հետ, որի առաջնակարգ մասնագետները պատրաստակամորեն արձագանքում են [...] Read More
2021թ.-ի հունիսի 17-18-ը Ղազախստանի Կոստանայ քաղաքում տեղի կունենա «Գիտության, արտադրության եւ գյուղատնտեսական կրթության ինտեգրումը՝ արտահանման ուղղվածություն ունեցող գյուղատնտեսության զարգացման պայմաններում» թեմայով միջազգային գիտագործնական գիտաժողով: Կազմակերպիչներն են՝ Կոստանայի Մ. Դուլատովի անվան ճարտարագիտա-տնտեսագիտական համալսարանը, «Ագրարային կրթության միջազգային ակադեմիա» միջազգային հասարակական կազմակերպությունը, «Տեխնոսֆերայի նորարարական զարգացում. կրթություն, հետազոտություններ, տեխնոլոգիաներ» միջազգային հարթակը եւ Ռուսաստանի գիտությունների ակադեմիային կից անասնաբուժական բժշկագիտության պաթոֆիզիոլոգների [...] Read More
Կենսագործունեության անվտանգության ամբիոնում մեկնարկեց վերապատրաստման գործընթացը: Այսօր, մայիսի 4-ին դասընթացի թեման էր անվտանգության համակարգերի նախագծումը ու կառավարումը: Բանախոսն էր տեխնիկական անվտանգության ազգային ինստիտուտի տնօրենի ռեֆերենտ Գեորգի Գյոլեցյանը: Հաջորդ շաբաթ կդիտարկվեն աշխատանքի եւ շրջակա միջավայրի անվտանգության հարցերը: Երկու թեմայի համար նախատեսված է 10-ական ժամ: Ինչպես վերապատրաստման մյուս բոլոր լսարաններում, երկու կողմում էլ իրենց մասնագիտության, ընտրած ոլորտի, [...] Read More
AbioNet ծրագրի շրջանակում, ՀԱԱՀ բակալավրիատի եւ մագիստրատուրայի ուսանողների համար կազմակերպվել էր նորարարական գաղափարների մտահավաք, որի հիմնական նպատակն էր ապագա մասնագետներին սեփական ձեռնարկատիրական գործունեություն վարելուն մոտեցնելը եւ նորարարական գաղափարների իրագործմանը, կյանքի կոչմանը դրդելը։ Հակառակ աշխարհաքաղաքական ծանր պատուհասի, այնուամենայնիվ դասերը մեկնարկեցին 2020-ի հոկտեմբերին եւ տեւեցին մինչեւ 2021 թ.-ի ապրիլ։ Ծրագիրը համակարգում եւ սիրով ուսանողների խորհրդատվությամբ էր զբաղվում [...] Read More
ՀԱԱՀ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի Ագրոբիզնեսի մագիստրոսական ծրագիրը (MAB) առաջարկում է միջազգայնորեն մրցունակ բիզնես կրթություն՝ Տեխասի A&M համալսարանի հետ գործակցությամբ: Ուսուցման լեզուն անգլերենն է: Ծրագիրը երիտասարդ մասնագետներին տրամադրում է բարձրակարգ քանակական, կառավարչական եւ որոշումներ ընդունելու գիտելիքներ ու հմտություններ տնտեսագիտությունից, ֆինանսներից, մարկետինգից եւ ձեռնարկչությունից: Ծրագրի տեւողությունը 18 ամիս է: Դասերն անցակցվում են երեկոյան ժամերին: Դասավանդող դասախոսները ոլորտի [...] Read More
Աշխատավորների միջազգային օրվա՝ մայիսի 1-ի գեղեցիկ առիթով ողջունում եմ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական ու ուսումնաօժանդակ աշխատակազմերին, ուսանողությանը, համալսարանի համակարգում գործող բոլոր գիտական, հետազոտական, ուսումնափորձարարական կառույցների աշխատակիցներին։ Տոնը, որ հետաքրքիր ժամանակային, տարածական ու հասարակարգային վայրիվերումներով է անցել, այսօր մեզ համար ձեռք է բերել շատ կոնկրետ ու խոր իմաստ․ այս օրը մենք մեծարում ենք աշխատավոր հայ [...] Read More
Այսօր՝ ապրիլի 30-ին, անցկացվեց ռեկտորատի հերթական նիստը՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ։ Նախ դեկանները, քոլեջների տնօրենները, Ագրոբիզնեսի եւ Հեռակա դեպարտամենտների տնօրենները զեկուցեցին 2020-2021 ուստարվա երկրորդ կիսամյակի միջանկյալ քննությունների արդյունքների մասին։ Դրանց ամփոփումը ցույց տվեց, որ ընդհանուր առմամբ, միջանկյալ քննություններն ունեցել են միջին հաշվարկով ավելի քան 80 տոկոս առաջադիմություն։ Ռեկտոր Վարդան Ուռուտյանը հանձնարարեց ավելի մանրակրկիտ վերլուծել եւ [...] Read More
Երեք շաբաթ շարունակ, քառօրյա տեւողությամբ վերապատրաստման դասընթացներ էր վարում Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի տնօրեն, պատմագիտության թեկնածու Լիլիթ Զաքարյանը: Այսօր, ապրիլի 30-ին ավարտվեց «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի աջակցությամբ «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակում իրականացվող կարողությունների զարգացման դասընթացը, որին մեծ հետաքրքությամբ, անգամ՝ խանդավառությամբ, մասնակցում էին նաեւ մարզերից եկած մեր գործընկերները՝ ՀԱԱՀ գյուղատնտեսական քոլեջների [...] Read More
Հանրային առողջության ոլորտում կարեւոր են բոլոր բաղադրիչները: ՀՀ ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության եւ որակի հսկողության տեսչության պետ, տնտեսագիտության թեկնածու Վահե Դանիելյանը հնգօրյա (ապրիլի 26-30-ը) վերապատրաստման դասընթաց է իրականացնում, որի շահառուները պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի մեր փորձառու դասախոսներն են: Քննարկման թեման Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի՝ սննդի անվտանգությանը ներկայացվող պահանջներն են: Ավելորդ է ասել, որ հանրային առողջության հետ անմիջականորեն [...] Read More