Այսօր հանդիսավոր պայմաններում իրենց դիպլոմները ստացան Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի շրջանավարտները: Ֆակուլտետի դեկան, տեխն.գիտ.դոկտոր, դոցենտ Սմբատ Դավեյանը շնորհավորելով շրջանավարտներին ասաց, որ այս օրը հիշարժան է լինելու նրանց կյանքում եւ նշեց, որ ընտրել են «մարդասիրական» բուհ և նրանց ձեռք բերած պարենամթերքի անվտանգության հետ կապված մասնագիտությունները խիստ պահանջարկված են աշխատաշուկայում: - Ոմանք կշարունակեն ուսումը մագիստրատուրայում, մյուսները կսկսեն իրենց [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակում կազմակերպում է «Ագրոձեռնարկատիրություն» թեմայով դասընթաց: Դասընթացին կարող են դիմել գյուղատնտեսության ոլորտով հետաքրքրված, 18 տարին լրացած անձինք։ Ծրագիրը խրախուսում է հատկապես գործազուրկ կանանց և երիտասարդների մասնակցությունը: Դասընթացը կկայանա սեպտեմբերի 6-ից հոկտեմբերի 1-ը: Գրանցման վերջնաժամկետն է 2021 թ. օգոստոսի 27-ը, ժամը 18:00: Դասընթացին դիմելու համար խնդրում ենք լրացնել առցանց հայտադիմումը։ [...] Read More
…որը շարունակական պետք է լինի: Գիտելիքն ու գիտությունը ամենօրյա ջանք ու աշխատանք են պահանջում: Այսօր՝ հուլիսի 20-ին, ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի 121 շրջանավարտի՝ 49 մագիստրոս եւ 72 բակալավր, հանդիսավոր պայմաններում շնորհվեցին դիպլոմներ, որոնց 18 %-ը՝ կարմիր: Դիմելով սաներին՝ ֆակուլտետի դեկան պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանը նկատեց. «Դուք ականատեսն եք եղել այն ընդգրկուն փոփոխությունների, որ կատարվել են Ագրարայինում»: [...] Read More
Ռեկտոր Վարդան Ուռուտյանը, գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանը եւ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Կարեն Մինասյանը օրերս այցելել են Նալբանդյանի ուսումնափորձնական տնտեսություն: Նրանք՝ տնտեսության պատասխանատուների ուղեկցությամբ, տեղում ծանոթացել-հետեւել են ցորենի էլիտար վերարտադրության սերմացուի զտման եւ պարկավորման աշխատանքների ընթացքին, եղել են նաեւ խաղողի կոլեկցիոն այգում: Մեր՝ համալսարանական, լրատվությանը հետեւող ուշիմ ընթերցողն արդեն տեղյակ է, որ ՈՒՓՏ-ն [...] Read More
Արևմտյան Ատտիկայի համալսարանի պրոֆեսոր Վիկի Կաթսոնին վերապատրաստման նպատակով ՀԱԱՀ էր ժամանալ Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում։ Այցի առաջին օրը նա եղել է ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտում, որտեղ նրան ներկայացրել են համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումները, կրթական համակարգն ու նորարարությունները, օնլայն հարթակների կիրառումն ու դրանց նշանակությունը հատկապես հեռավար ուսուցման ընթացքում, ՀԱԱՀ-ի միջազգային համագործակցության հնարավորություններն ու առկա ծրագրերը։ Հանդիպել է [...] Read More
Երեկ՝ հուլիսի 15-ին ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղում կայացավ Լոռու մարզի Գիտելիքի նորարարական հանգույցի պաշտոնական բացման արարողությունը, որի ժամանակ ՀԱԱՀ եւ Կանաչ Արահետ ՀԿ-ի միջեւ ստորագրվեց համագործակցության հուշագիր։ Միջոցառմանը ներկա էին ներկայացուցիչներ մարզպետարանից եւ քաղաքապետարանից, ՀԿ ոլորտից, դպրոցներից եւ քոլեջներից, դասախոսներ եւ այլ շահակիցներ։ Գիտելիքի նորարարական հանգույցի (հաբի) բացման ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան Կանաչ Արահետ ՀԿ [...] Read More
Օրերս «Փեթակ» բարեգործական ՀԿ-ի նախաձեռնությամբ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ներկայացուցիչներն այցելեցին Լոռու մարզի Շենավան գյուղ՝ համայնքի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի քննարկման նպատակով։ Այցի շրջանակում ՀԱԱՀ մասնագետների գլխավորությամբ խորհրդակցություն անցկացվեց դպրոցի դահլիճում, որին մասնակցում էին բուհի, շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ, համայնքի ղեկավարներ եւ բնակիչներ: Խորհրդակցությանը ներկա էին նաեւ «Փեթակ» բարեգործական ՀԿ-ի ծրագրի ղեկավար Լուսինե Ավետիսյանը [...] Read More
Հուլիսի 6-9-ը մասնակցեցի «ժամանակակից սննդագիտության եւ սննդամթերքի անվտանգության համակարգեր» թեմայով 4-օրյա դասընթացին, որն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ գործող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում՝ ICARE-Armenia-ի կողմից։ Չորս օրն էլ հագեցած են անցել ինձ համար։ Օրինակ` առաջին օրն իմացա, թե ինչպես կարելի է պատրաստել համեղ իտալական պիցա, տարբերակեցի սննդագետ եւ սննդաբան եզրույթները։ Այնքան էի ուզում օսլա հայտնաբերել [...] Read More
Երեկ տեղի ունեցավ ռեկտորատի նիստ, որտեղ ֆակուլտետների դեկանների, քոլեջի եւ մասնաճյուղերի տնօրենների զեկուցումների հիման վրա ամփոփվեցին քննաշրջանի արդյունքները, կրեդիտային եւ վարձավճարների պարտքերի մարման ընթացքը: Հենց սկզբից ռեկտոր Վարդան Ուռուտյանը զեկուցողներին հորդորեց շեշտադրել առկա՝ լուծման կարոտ խնդիրները: - Վերլուծե՞լ, համադրե՞լ եք թեստային եւ ավանդական համակարգերով քննությունների արդյունքները: Եւ՛ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, Կարեն Մինասյանը, եւ՛ ագրոբիզնեսի [...] Read More
Ռեկտոր Վարդան Ուռուտյանի եւ «Երեւան քաղաքի ձիասպորտի ֆեդերացիա» ՀԿ-ի նախագահ Քրիստինա Նեբոգովայի՝ հուլիսի 13-ին ստորագրած համագործակցության հուշագրով հեռանկարային գործակցության սկիզբ է դրվում միանգամայն նոր՝ մարզական անասնաբուժության ոլորտում։ Տիկին Նեբոգովայի եւ Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի փոխնախագահ, մոսկվաբնակ գործարար Արմեն Աղաջանյանի հետ զրույցի ընթացքում ռեկտոր Ուռուտյանն ասաց, որ մարզական անասնաբույժների պահանջարկը ձիասպորտի բնագավառում կա, համալսարանին այս հարցով դիմում [...] Read More