Դեկտեմբերի 2-ին Աղվերանում աշխատանքը սկսեց «Դուալ մասնագիտական կրթական ուսուցման ծրագրի իրականացումը գինեգործության ոլորտում» աշխատաժողովը՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ), գինի եւ կոնյակ արտադրող առաջատար յոթ ընկերությունների, Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի եւ ՀԱԱՀ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ: Համագործակցության ընթացիկ հանգրվանը քննարկելուց եւ առաջիկա անելիքները նախանշելուց զատ, այսօր՝ դեկտեմբերի 3-ին մասնակիցներն անցնում են վերապատրաստման հերթական դասընթացը: GIZ-ի «Մասնավոր [...] Read More
Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի Ագրարային մենեջմենթ միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական կիսամյակը 2023 թվականի ապրիլից Գերմանիայում անցկացնելու համար կազմակերպվում են գերմաներեն լեզվի ինտենսիվ դասընթացներ սկսած 0 մակարդակից: Գերմաներենի նախապատրաստական դասընթացին կարող են մասնակցել ՀԱԱՀ բոլոր մասնագիտությունների գծով ավարտական և նախավարտական կուրսերում սովորող ուսանողները եւ շրջանավարտները: Դասընթացների սկիզբը՝ 2022 թվականի փետրվարի 1-ին: Տեղեկությունների համար դիմել [...] Read More
Առողջությունն ու գեղեցկությունը կապված են ամբողջականորեն եւ բնականորեն. այս իմաստուն խոսքից է սկիզբ առել «Նաիրիան»-ը: Վերցնելով բնությունից լավագույնը՝ նրանք գիտության շնորհիվ ստեղծում են խնամքի կատարելապես բնական միջոցներ: Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի դոցենտ Սասուն Մամաջանյանի եւ Ջրային ռեսուրսների ամբիոնի դասախոս Նաիրա Ավետյանի նախաձեռնությամբ «Գիտական հետազոտությունների մեթոդներ» եւ «Բնական ռեսուրսների հարակայուն կառավարում» առարկաների գծով «Օրգանական գյուղատնտեսություն» մագիստրոսական [...] Read More
Նոյեմբերի 25-26 տեղի է ունեցել AgroBioTech 2021 «Գյուղատնտեսության, կիրառական կենսատեխնոլոգիայի եւ արդյունաբերական արտադրության զարգացման առաջնահերթ ոլորտները» թեմայով միջազգային գիտահետազոտական առցանց գիտաժողովը: Ռուսաստանի եւ Բելառուսի մի շարք կրթական ու գիտահետազոտական հաստատությունների շարքում գիտաժողովի համակազմակերպիչ էր նաեւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը: Գիտաժողովի նպատակն էր գյուղատնտեսության, կենսատեխնոլոգիայի եւ արդյունաբերության էկոհամակարգի առջեւ ծառացած գլոբալ մարտահրավերների տեսական ըմբռնումը, որը հնարավորություն [...] Read More
Այսօր՝ նոյեմբերի 29-ին, հեռակա ուսուցման համակարգի առաջին կուրս ընդունված ուսանողների առաջին կանչն էր: Մեծ դահլիճում նորեկներին ողջունեցին ռեկտոր Վարդան Ուռուտյանը, Հեռակա դեպարտամենտի պետ Հարություն Հարությունյանը, Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանը, Ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանը: Ռեկտոր Ուռուտյանը, դրվատելով առաջինկուրսեցիների ճիշտ ընտրությունը, խոսեց ագրարային մասնագիտությունների արդիականության եւ վերջին երեք տարիների ընթացքում անճանաչելիորեն փոխված [...] Read More
Բալահովիտի ՈՒՓՏ-ում Կաթնամթերքի վարպետաց դպրոցի պաշտոնական բացումից ընդամենը օրեր անց կազմակերպվեց առաջին դասընթացը՝ Արցախից ժամանած 14 մասնակիցներով։ Հիմնականում Շուշիի տեխնոլոգիական համալսարանը ներկայացնող ունկնդիրները գոհ են, ոգեւորված եւ պատրաստակամ՝ սովորածը կիրառելու իրենց հետագա կարիերայում։ Նրանք խոստովանեցին, որ կարոտելու են աշխատանքային երկար, հոգնեցուցիչ, բայց հագեցած ու օգտակար օրերին։ Վարպետաց դպրոցում անցկացրած մեկ շաբաթը շատ բան տվեց արցախցի [...] Read More
Հուսալի տվյալները գյուղատնտեսության ողնաշարն են. ԱԳՐԻՍ-ը նոր մշակույթ է գյուղվիճակագրության ոլորտում
ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության եւ Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի կազմակերպած առցանց աշխատաժողովն օրերս ամփոփեց Հայաստանում գյուղատնտեսական ինտեգրացված հետազոտությունների նախագծի (ԱԳՐԻՍ) վերջնական արդյունքները։ Աշխատաժողովը վարում էր ICARE հիմնադրամի հետազոտական խմբի եւ Հայաստանում ԱԳՐԻՍ նախագծի ղեկավար Լուսինե Թադեւոսյանը: Երեք տարվա ընթացքում կատարված աշխատանքի գլխավոր ձեռքբերումը գյուղատնտեսական վիճակագրության նոր մշակույթի ձեւավորումն է: Սա հնարավոր դարձավ Հայաստանում առաջին Գյուղատնտեսական համատարած հաշվառումից [...] Read More
Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ գարնանային կիսամյակում Պանթեոնի հասարակական ու քաղաքական գիտությունների համալսարանում ուսումը 4 ամսով շարունակելու համար: Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի և տնտեսագիտության բակալավրիատի առաջին կուրսն ավարտած, Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի ուսանողները, ինչպես նաև վերոհիշյալ բաժինների մագիստրանտները, բացառությամբ՝ ավարտական տարում սովորողների: Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված [...] Read More
Անասնաբուժական փորձաքննության, սննդամթերքի անվտանգության եւ հիգիենայի ամբիոնի վարիչ, ա.գ.թ., դոցենտ Սիրանուշ Ալթունյանը պարենամթերքի փորձաքննություն մասնագիտության ուսանողների հետ գործնական պարապմունքը EVN գինու ակադեմիայում վեր էր ածել մի կատարյալ գինեձոնի, բոլոր մանրուքների բծախնդիր ընտրությամբ-մատուցմամբ: Ալթունյան ապրանքանիշի գինու համտես էր: Իսկ համտեսն ընդհանրապես, գինունը մասնավորապես, գեղեցիկ արարողակարգ է՝ արվեստ, շաղախված ստեղծագործ արարումի, անկրկնելի ակնթարթի ու հավերժականի մասին փիլիսոփայական [...] Read More
Նոյեմբերի 23-ին Ագրարային համալսարանի Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսությունում ռեկտոր Վարդան Ուռուտյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիանո Վերգարային՝ Կորպորասիոն Ամերիկայի համակարգի Agronegocios ընկերության գլխավոր տնօրեն Ալեխանդրո Յափունջյանի, Տիերաս դե Արմենիա ընկերության դաշտային աշխատանքների կառավարիչ Մանուել Գոմեսի եւ բիզնես խորհրդատու Դիեգո Գոմեսի ուղեկցությամբ։ Դեսպան Վերգարան նախ այցելեց Ոսկեհատի ՈՒՓՏ-ի այն տարածքը, որտեղ Հայ բարեգործական [...] Read More