Author: Elya Nazaryan

«Կաթի արտադրության տեխնոլոգիան միջին ու խոշոր ֆերմաներում» թեմայով դասընթաց

Ցանկանու՞մ եք սովորել միջին ու խոշոր ֆերմաներում կաթի արտադրության տեխնոլոգիան։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակում կազմակերպում է «Կաթի արտադրության տեխնոլոգիան միջին ու խոշոր ֆերմաներում» թեմայով դասընթաց։ Առցանց դասընթացն անցկացվելու է ՀԱԱՀ-ի էլեկտրոնային ուսուցման Moodle հարթակի օգնությամբ՝ ուսումնական նյութերի, ֆիլմերի ներկայացմամբ։ Դասընթացին կարող են դիմել կաթի արտադրությամբ հետաքրքրված ֆերմերները, ուսանողները [...] Read More

ՀԱԱՀ շրջանավարտները ջերմորեն ընդունեցին ապագա տնտեսագետներին

ՀԱԱՀ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի Ագրոբիզնես կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողների համար Ագրոբիզեսի կառավարման եւ քաղաքականության ամբիոնի դոցենտ Լուսինե Աղասարյանը կազմակերպել էր ճանաչողական այց մսամթերք արտադրող «Բեկոն պրոդուկտ» ՍՊԸ։ «Արտադրության կազմակերպումը սննդարդյունաբերական ձեռնարկություններում» առարկան ուսումնասիրելուց հետո սա շատ լավ առիթ էր՝ տեսական նյութը արտադրական գործընթացում ամրապնդելու համար: Ուսանողներին դիմավորեցին արտադրանքի որակի վերահսկման բաժնի ղեկավար Վահե [...] Read More

Ավստրիական զարգացման գործակալության նորանշանակ ղեկավարների այցը ՀԱԱՀ

Փետրվարի 4-ին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանն ընդունեց Ավստրիական զարգացման գործակալության (ADA) գլխավոր գործադիր տնօրեն, դեսպան Ֆրիդրիխ Ստիֆտին (պաշտոնը ստանձնել է 2021թ․ մայիսին), ADA-ի Երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Կապեր Կլաուսին, ADA-ի կանաչ տեխնոլոգիաների գծով փորձագետ Վարդան Թոռչյանին։ Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորում կայացած հանդիպմանը ներկա էին ICARE հիմնադրամի տնօրեն Արթուր Գրիգորյանը եւ ՀԱԱՀ բնապահպանական ծրագրերի զարգացման գծով խորհրդական, CIM-ի [...] Read More

Հաղթանակ՝ նաեւ վոլեյբոլում. ավարտվեցին «Դասախոսական գավաթի» մրցումները

Ագրարային համալսարանի թիմն այսօր հաղթանակ տոնեց «Դասախոսական գավաթ 2022» միջբուհական մարզական խաղերի վոլեյբոլի եզրափակիչում ուժեղ մրցակցի՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուժեղ թիմի հետաքրքիր, գրավիչ մրցապայքարում: «Առաջին սեթում զիջելով մրցակցին, մենք այդուհանդերձ զգում էինք, որ պետք է եւ կարող ենք բեկել խաղի ընթացքը՝ մրցակցին փորձելով թելադրել մեʹր «ձեռագիրը», տեմպը»,- ասում է ՀԱԱՀ Ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի վարիչի [...] Read More

Արմեն Սոլոմոնյանը՝ Հանրապետության լավագույն ուսանող

Այսօր՝ փետրվարի 4-ին ՀՀ կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարարությունում տեղի ունեցած 2021 թվականի «Լավագույն ուսանող» մրցույթի մրցանակաբաշխության արարողության ժամանակ ՀԱԱՀ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Արմեն Սոլոմոնյանն 1-ինն է ճանաչվել բակալավրի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» ազգային մրցույթի ճարտարագիտության ոլորտում: Մրցանակը հանձնել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, որը, շնորհավորելով տարբեր ոլորտներում 1-ին, 2-րդ եւ [...] Read More

«Ներգրավված քաղաքացի» համալսարանական վերապատրաստման դասընթաց

Խելամիտ ժողովրդավարության զարգացումն ու պահպանումը կախված է քաղաքացիական կրթությունից, որում բացառություն չէ նաև Հայաստանի Հանրապետությունը։ Փաստ է, որ անհատներն ինքնաբերաբար ազատ և պատասխանատու քաղաքացիներ չեն դառնում, ուստի բարձրագույն կրթության կատարելագործման ճանապարհով պետք է հասնել ժողովրդավարական հասարակության ներգրավված, իրազեկված և պատասխանատու քաղաքացու կերտմանը։ «Ներգրավված քաղաքացի» համալսարանական վերապատրաստման դասընթացը միտված է քաղաքացիական կրթությանը և ուսուցման ինտերակտիվ մեթոդաբանության [...] Read More

Արմավիրցի եւ արարատցի դպրոցականները հարցեր ունեն ՀԱԱՀ ղեկավարությանը

Մասնագիտական կողմնորոշմանն ուղղված միջոցառումների շրջանակում Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժինը փետրվարի 1-ին կազմակերպել էր հերթական այցելությունը մարզային դպրոցներ, այս անգամ՝ Արմավիրի մարզի Ամբերդ եւ Մուսալեռ եւ Արարատի մարզի Արգավանդ գյուղերի հիմնական դպրոցներ։ ՀԱԱՀ պատվիրակության կազմում էին Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արեւիկ Աբովյանը եւ Ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Ամալյա Գալստյանը: Համալսարանի աշխատակիցները գոհ էին [...] Read More

Ագրարային մենեջմենթ միջազգային մագիստրոսական ծրագիր

Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի Ագրարային մենեջմենթ միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին՝ պրակտիկ կիսամյակը 04/2023թ.-ից Գերմանիայում անցկացնելու համար կազմակերպվում են գերմաներենի ինտենսիվ դասընթացներ՝ սկսած 0 մակարդակից: Նախապատրաստական դասընթացին կարող են մասնակցել ՀԱԱՀ բոլոր մասնագիտությունների ավարտական եւ նախավարտական կուրսերի ուսանողները, շրջանավարտները: Դասընթացների մեկնարկը՝ 2022  թվականի մարտի 1-ից: Տեղեկությունների համար դիմել ՀԱԱՀ  1-ին մասնաշենք, 3-րդ հարկ, Ագրարային մենեջմենթ [...] Read More

Խորքային բարեփոխումների հանգրվան. Հոգաբարձուների խորհրդի նիստը

Փետրվարի 1-ին տեղի ունեցավ ՀԱԱՀ Հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարում էր նախագահ Գեղամ Գեւորգյանը: Խորհրդի 20 անդամից նիստին ներկա էին 19-ը, ներառյալ երկուսն՝ առցանց: Օրակարգում ՀԱԱՀ 2021 թ. գործունեության, բյուջեի եւ դրա փոփոխությունների, 2021 թ. ֆինանսատնտեսական գործունեության կատարողականի եւ 2022 թ. բյուջեի նախահաշվի, կրթական, գիտաթեմատիկ նախագծերի, դրանց իրականացման եւ խոշոր գիտական ծրագրերում մասնակցության, համալսարանի [...] Read More

Անվճար նախապատրաստական դասընթացներ դիմորդների համար

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը 2022-2023 ուստարվա առկա ուսուցման համակարգի ընդունելությանն ընդառաջ դիմորդների համար կազմակերպում է անվճար նախապատրաստական դասընթացներ Մաթեմատիկա, Ֆիզիկա, Քիմիա, Կենսաբանություն առարկաներից։ Դասընթացներն անցկացվելու են սույն թվականի  փետրվարի 15-ից մինչեւ հունիսի 1-ը, Ագրարային համալսարանում՝ բարձրակարգ մասնագետների ուժերով: Դասընթացներն անցկացվելու են նաեւ առցանց եղանակով, այնպես որ կարող մասնակցել դիմորդներ ոչ միայն Երեւանից, այլ նաեւ բոլոր մարզերից: Հարցերի [...] Read More