Այսօր՝ ապրիլի 26-ին, Սյունիքի մարզպետարանում ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի պատասխանատու, գրասենյակի ղեկավարի տեղակալ Նանա Սկաուն համաձայնագիր են ստորագրել ՊՀԾ-ի «Փոքր գյուղացիական տնտեսությունների արդյունավետության բարձրացում՝ Խելացի գյուղատնտեսության բարձրտեխնոլոգիական կենտրոնում եւ ՀԱԱՀ գյուղատնտեսական կրթական գիտասփյուռ ծառայություններում ներդրումների միջոցով» օժանդակության ծրագրի իրականացման վերաբերյալ։ Համաձայնագրի ստորագրմանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ [...] Read More
Ամեն ինչ սկսվեց երկու տարի առաջ, երբ «Տանիք Վայք» ընկերության հետ համագործակցության հիմքերը դրվեցին: Համատեղ հետազոտական եւ կիրառական աշխատանքները արդյունավետ էին: Ուրեմն՝ նաեւ ընդլայնվելու համար լուրջ նախադրյալներով: Ապրիլի 25-ին Հողային եւ ջրային ռեսուրսների հետազոտական կենտրոնում պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանի գլխավորությամբ ճարտարագետները հյուրընկալել էին հիշյալ ընկերության տնօրեն Արման Կարապետյանին եւ գործընկերներին, այդ թվում՝ նաեւ իրանական «Փօլիրան» ընկերության [...] Read More
«Ագրոէկոլոգիա» եւ «Անտառային տնտեսություն եւ բնակավայրերի կանաչապատում» մասնագիտությունների ավարտական կուրսի ուսանողներն ապրիլի 22-ին հրաժեշտ տվեցին ուսումնառության բակալավրիական տարիներին եւ հաջողությամբ պաշտպանեցին դիպլոմային աշխատանքները։ Հետաքրքիր էին թե ոլորտը, թե թեմաները եւ թե ուսանողները՝ թեմաների իմացությամբ ու հաղորդակցական «շնորհքով»։ Պատահական չէր հանձնաժողովի, ընդհանուր առմամբ, դրական գնահատականն ու գոհունակությունը դիպլոմային աշխատանքներից, անշուշտ՝ որոշ աշխատանքների հանդեպ առանձնակի հետաքրքրությամբ եւ [...] Read More
Եվրոպական Միության Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (EU-GAIA) նախագծի շրջանակում իրականացվող «Սերմերի եւ տնկանյութի մասնագիտական հավաստագրողների եւ փորձորոշողների վերապատրաստման ծրագրի մշակում եւ իրականացում» նախագիծը կազմակերպում է պտղահատապտղային մշակաբույսերի սերմերի եւ տնկանյութի մասնագիտական հավաստագրողների եւ փորձորոշողների վերապատրաստման քառամսյա դասընթացը։ Դիմելու վերջնաժամնկետը 2022 թ․ մայիսի 2-ն է։ Մանրամասն՝ այստեղ: Read More
Գրադարանային շաբաթվա շրջանակում (այն այս տարի նվիրված է Չարենցի 125-ամյակին) ՀԱԱՀ գիտական գրադարանը, Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի հետ համատեղ, հերթական գողտրիկ միջոցառումն անցկացրեց 2-րդ մասնաշենքի ընթերցասրահում։ Միջոցառումը չարենցյան տարին հարստացրեց եւս մեկ գույնով, հավաքված ուսանողներին ու դասախոսներին եւս մեկ անգամ «վերադարձրեց» դեպի ազգային հզոր ակունքներ։ Քոլեջի ուսանողներն իրենց ասմունքով (նաեւ հասկանալով ասմունքելու կարողությամբ) ներկաներին [...] Read More
Ծանոթացեք՝ շարքային Նարինե Ուռուսյան, 2019-ից ՊՆ համակազմում է: Ծնունդով Բաղանիսից է, ապրում է Կոթիում: Որդին՝ Տիգրանը սովորում է 6-րդ դասարանում: 44-օրյա պատերազմի ժամանակ Նարինեն եղել է իրենց վստահված մարտական դիրքում: Դժվար է, իհարկե դժվար է երիտասարդ կնոջ համար ռազմական գործը: Բայց արդեն սովորել է: Տիգրանն է մի քիչ դժվար հաշտվում. -Հատկապես առաջին անգամ դիրքեր բարձրանալս [...] Read More
Ապրիլի 21-ին ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղում պաշտոնապես բացվեցին Հողի անալիզի լաբորատորիա եւ քիմիայի լսարան։ Արարողությանը մասնակցում էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի պատասխանատուներ, ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում նախագծի (EU-GAIA) ղեկավար Պասկալ Բոկերսը, Ավստրիայի Հանրապետության դեսպանության Տեխնիկական համագործակցության համակարգող գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերը, ֆերմերներ, ուսանողներ, ոլորտի այլ շահակիցներ։ Նրանք բոլորը ջերմորեն ողջունեցին նոր լաբորատորիայի «մուտքը» [...] Read More
Անուշ լինեն մեր շրջնավարտների նոր հերթափոխի ստեղծելիք գինիները: Ներկայացվող մասնագիտության ուսանողները միշտ աչքի են ընկել գիտելիքների լայն ընդգրկմամբ-մտահորիզոնով եւ իրենց ընտրած ոլորտի հանդեպ անհուն սիրով: Անմնացորդ սիրով: Այս կուրսը բացառություն չէր: Ավելին, այստեղ շատ են ընդունակ, խելացի, նպատակասլաց երիտասարդները, որոնք հենց առաջին կուրսից ջատագովը դարձան իրենց ապագա մասնագիտության՝ փորձուսուցում, գինեձոներ, փառատոներ: Ամենուր նրանք կային՝ ուշիմ, [...] Read More
Այս շաբաթ ՀԱԱՀ-ը հյուրընկալեց Ալմերիայի համալսարանի (Իսպանիա) պրոֆեսոր Սիրինե Դաուսիին, ով Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում համալսարան էր ժամանել դասավանդման նպատակով։ Պրոֆեսորը մասնագիտացված է լեզվաբանության, կիրառական լեզվաբանության, տեխնիկական թարգմանության, զբոսաշրջության եւ հնչյունաբանության ոլորտներում։ Ինչպես հաղորդում են Միջազգային կապերի դեպարտամենտից, տիկին Դաուսին այցի առաջին օրը ծանոթացավ համալսարանի՝ վերջին տարիներին շարք մտած նորարարական ենթակառույցներին՝ Աագրոտեխնոլոգիական ինկուբատորին, Հացի, հորշակեղենի [...] Read More
Ապրիլի 21-ին, Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների հիշարժան հանդիպումը ԱԿԲԱ բանկի վաճառքների եւ ռեգիոնալ կառավարման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Նորիկ Նազարյանի, ԱԿԲԱ ֆեդերացիայի նախագահ Հարություն Պողոսյանի, ֆեդերացիայի՝ գյուղական համայնքների հետ աշխատանքների պատասխանատու Գեղամ Ռոստոմյանի, տաղանդների ներգրավման թիմի առաջնորդ Անի Պողոսյանի եւ թիմի մասնագետ Մարինա Սուքիասյանի [...] Read More