Author: Elya Nazaryan

Արդյունավետ գործուղում Իսպանիա՝ հետագա համագործակցության հաստատակամությամբ

2022 թ. մայիսի 23-27-ը Ագրարայինի աշխատակիցներ՝ ԱԷԿ ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Սերգեյ Մելոյանը, Ագրոնոմիական ֆակուլտետի փոխդեկան, գ.գ.թ., դոցենտ Սասուն Մամաջանյանը, Գյուղմեքենայացման եւ ավտոմատացման գիտահետազոտական ինստիտուտի Դաշտավարության եւ անասնապահության մեքենայացման բաժնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Արթուր Ալթունյանը, Ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Նաիրա Ավետյանը, Հողաշինարարության եւ հողային կադաստրի ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Նանե Խուդավերդյանը Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային [...] Read More

Գերմանացի փորձագետը հանդիպեց անասնաբույժների հետ

Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Գագիկ Մակարյանի նախաձեռնությամբ եւ ուղեկցությամբ, մայիսի 31-ին տեղի ունեցավ Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի դասախոսների եւ տարբեր կուրսերի ուսանողների հանդիպումը սննդի անվտանգության եւ անասնաբուժության գերմանացի փորձագետ Մարտին Հարտմանի հետ։ Հանդիպմանը մասնակցեց նաեւ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը։ Դոկտ․ Հարտմանը երկար տարիներ աշխատել է Գերմանիայի Սննդի անվտանգության տեսչությունում եւ ղեկավարել Գերմանիայի [...] Read More

Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարան. Այցելություն հին ընկերներին՝ նոր ծրագրերով

Հայտնի է, որ տարիների պատմություն ունի մեր երկու համալսարանի արդյունավետ համագործակցությունը, որը որակական նոր մակարդակի է հասել. Ագրոբիզնես մասնագիտության ուսանողներին տրվում են փոխճանաչելի կրկնակի դիպլոմներ: Մայիսի 29-ից մինչեւ հունիսի 5-ը անասնաբուծական մթերքների վերամշակման ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Մարինա Կարախանյանը,  Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, տ.գ.թ. Նունե Սիմոնյանը, անասնաբուծության ամբիոնի դոցենտ, Բալահովիտի ՈՒՓ տնտեսության ֆերմայի [...] Read More

Ուսումը Պանթեոնի հասարակական եւ քաղաքական գիտությունների համալսարանում շարունակելու հնարավորություն

Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ ձմեռային կիսամյակում Պանթեոնի հասարակական ու քաղաքական գիտությունների համալսարանում ուսումը 4 ամսով շարունակելու համար: Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության բակալավրիատի առաջին կուրսն ավարտած, Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի ուսանողները, ինչպես նաեւ վերոհիշյալ բաժինների մագիստրանտները, բացառությամբ՝ ավարտական տարում սովորողների: Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ ներկայացված [...] Read More

Գործնական պարապմունք հայր եւ որդի Մարտիրոսյանների տնկարանում

Մայիսի 28-ի տոնական օրը Պտղահատապտղատու մշակաբույսերի սերմերի եւ տնկանյութի մասնագիտական հավաստագրողների եւ փորձորոշողների վերապատրաստման դասընթացի մասնակիցներն անցկացրեցին Արագածոտնի  մարզի Աշտարակ համայնքում գտնվող Մարտիրոսյանների պտղատնկարանում: Սա նրանց երկրորդ գործնական այցելությունն էր դասընթացի շրջանակում։ Նախ տնկարանի սեփականատեր Գուրգեն Մարտիրոսյանը ծանոթացրեց պտղատնկարանի կառուցվածքին, գործունեությանը, արտադրվող տնկանյութի տեսականուն: Այնուհետեւ ծրագրի փորձագետներ Արամ Ասատրյանը եւ Գայանե Ավագյանը գործականորեն ցույց տվեցին [...] Read More

Գործընկեր համալսարանների ՈՒԳԸ նախագահների այցը Ագրարային

Անցյալ շաբաթ՝ Ուսանողական գիտական շաբաթի շրջանակում կազմակերպված հիշարժան միջոցառումներից մեկը մի շարք բուհերի ուսանողական գիտական ընկերությունների նախագահների այցն էր Ագրարային համալսարան։ Նրանց հետ հանդիպումը սկսվեց համալսարանի նորարարական լաբորատորիաներ եւ ջերմատուն շրջայցով եւ շարունակվեց կլոր սեղան-քննարկմամբ։ Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորի լսարանում տեղի ունեցած քննարկմանը միացել էր «Մարզերի երեխաները մարզերում» (ՄԵՄ) ՀԿ-ի գործադիր տնօրեն, ՀԱԱՀ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի ուսանող [...] Read More

Գործակցային հուշագիր Երեւանի շոկոլադի գործարանի հետ

Հայաստանյան եւ արտերկրի բազմաթիվ շոկոլադասերների սիրելի «Մարկ Սեւունի» եւ «Սոնուար» ապրանքանիշերով հայտնի Երեւանի շոկոլադի գործարանի հետ Ագրարային համալսարանի համագործակցությունը նոր չի սկսվում։ Արդյունավետ, փոխհամաձայնության եւ փոխադարձ աջակցության ոգով ուղեկցվող համատեղ աշխատանքներն ու գալիք խոստումնալից համատեղ ծրագրերը իրենց արտացոլումը գտան մայիսի 25-ին կնքված համագործակցության հուշագրում, որ ստորագրեցին ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ գործարանի արտադրության գծով փոխտնօրեն Լեւոն [...] Read More

Միջբուհական գիտաժողովն ամփոփեց Ուսանողական գիտական շաբաթը

Ուսանողական գիտական ընկերության եւ Ուսանողական խորհրդի կազմակերպած Ուսանողական գիտական շաբաթվա վերջին երկու ամփոփիչ օրերը՝ մայիսի 27-29-ը, նվիրված էին միջբուհական գիտաժողովին եւ անցկացվեց համալսարանի Աղավնաձորի Զարթոնք հանգստյան տան ագրոճամբարում։ Գիտաժողովին զեկույցներ ներկայացրեցին ինչպես ՀԱԱՀ-ի, այնպես էլ երկրի տարբեր բուհերի շուրջ 30 ուսանողներ։ Ագրարայինի զեկուցումները Ուսանողական գիտական շաբաթվա համալսարանական փուլում աչքի ընկածներն էին։ Միջբուհական գիտաժողովի բացմանը ողջույնի [...] Read More

Վախճանվել է գյուղատնտեսական գիտության երախտավոր Արկադի Ահարոնյանը

Գյուղատնտեսական գիտության եւ Ագրարային համալսարանի երախտավորների փաղանգից մեկ գույն էլ պակասեց․ վախճանվել է գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, ՀԳԳԱ թղթակից անդամ, Միջազգային տեղեկատվական, Միջազգային էկոլոգիայի ակադեմիաների անդամ Արկադի Գեւորգի Ահարոնյանը։ Դոկտոր Ահարոնյանը հայտնի գյուղատնտես-մոլախոտաբան է։ Տասնյակ տարիներ եղել է բույսերի պաշտպանության ոլորտի առաջամարտիկ։ Ղեկավարել եւ կատարել է բազմաթիվ գիտական թեմաներ՝ առաջարկելով բույսերի վնասակար ֆլորայի դեմ պայքարի նոր, [...] Read More

Ագրարային համալսարանում էին գերմանացի ապագա գինեգործները

Հայաստան մեկշաբաթյա ուսումնաճանաչողական այցի շրջանակում օրերս Ագրարային համալսարանում էր Գերմանիայի Հայլբրոնի կիրառական գիտությունների համալսարանի Գինու բիզնես մասնագիտության ուսանողների խումբը՝ պրոռեկտոր, պրոֆեսոր, դոկտոր Ռութ Ֆլոյխաուսի գլխավորությամբ։ Խմբին ուղեկցում էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) Մասնավոր հատվածի զարգացում եւ ՄԿՈՒ Հարավային Կովկասում ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Արամ Բաբայանը։ Այցի նպատակն էր ծանոթանալ Հայաստանի գինեգործական ոլորտի զարգացումներին եւ [...] Read More