Author: Elya Nazaryan

Վերապատրաստման շաբաթ Արիստոտելի համալսարանում

Միջազգային կապերի դեպարտամենտի կողմից համակարգվող Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում 2022 թ. հունիսի 6-10–ը այցելել եմ Հունաստանի Սալոնիկ քաղաքի Արիստոտելի համալսարանի քիմիայի ֆակուլտետ՝ վերապատրաստման նպատակով։ Բուն ծրագրից առաջ հանդիպում ունեցա Արիստոտելի համալսարանի միջազգային կապերի պատասխանատու Քրիստինա Պասչոույի հետ։ Այնուհետեւ այցելեցի քիմիայի ֆակուլտետում գործող Պոլիմերների քիմիայի եւ տեխնոլոգիայի լաբորատորիա, որի ղեկավարն է պրոֆեսոր Դիմիտրիոս [...] Read More

Փորձորոշողների գործնական պարապմունքը ՀԱԱՀ կենսատեխնոլոգիայի լաբորատորիայում

Հունիսի 17-ին Պտղահատապտղատու մշակաբույսերի սերմերի եւ տնկանյութի մասնագիտական հավաստագրողների եւ փորձորոշողների  դասընթացի մասնակիցներն ուղեւորվեցին Վաղարշապատ՝ ՀԱԱՀ Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոնի կենսատեխնոլոգիայի լաբորատորիա, որտեղ նրանց դիմավորեց  Գայանե Մելյանը։ Խմբի անդամները ծանոթացան in vitro եղանակով տարբեր մշակաբույսերի (պտղատու, հատապտղատու, դեկորատիվ, ծաղկաբույսեր եւ այլն) մշակության տեխնոլոգիային։ Մասնավորապես տիկին Մելյանը ցույց տվեց հյուսվածքային կուլտուրան վերցնելու կարգը, սննդարար միջավայրի պատրաստումը, սննդարար [...] Read More

Ուսումնական տարվա ավարտը նշանավորվեց գեղեցիկ համերգով

Ուրբաթ՝ հունիսի 17-ին, համալսարանի մեծ դահլիճում առանձնահատուկ մթնորոլտ էր եւ բարձր արվեստի հետ հաղորդակցվելու եզակի առիթ։ ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի տնօրեն Արաքս Հակոբյանի նախաձեռնությամբ, համալսարանի ուսանողների եւ դասախոսների առջեւ գեղեցիկ համերգով հանդես եկան «Նարեկացի» արվեստի միության ժողովրդական նվագարանների «Նարեկացի» նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Արտեմ Խաչատուր), Ջիվանու անվան աշուղական դպրոցի (ղեկավար՝ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյան) սաները [...] Read More

ՀԱԱՀ ռեկտորը հանդիպում է Իսպանիայում ՀՀ դեսպանի եւ պատվո հյուպատոսի հետ

Այսօր՝ հունիսի 17-ին  ավարտվեց ռեկտոր Վարդան Ուռուտյանի Իսպանիա՝ Մալագայի համալսարան կատարած այցը։ Այդ համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Էուգենիո Խոսե Լուկ Դիմինգեսի եւ ֆակուլտետի այլ գործընկերների հետ հանդիպումը այցի ծրագրով նախատեսված վերջինն էր Մալագայի համալսարանում։ Գործընկերային ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում, ճանաչողական տեղեկատվության փոխանակումից հետո, քննարկվեցին երկու համալսարանների, մասնավորապես տնտեսագիտական ֆակուլտետների միջեւ համագործակցության հնարավոր ուղղությունները, ձեռք [...] Read More

Մագիստրոսական ավարտաճառեր. Գինու տեխնոլոգների պաշտպանության ժամանակ բաժակները… «քչություն» էին անում

Իսկ պատճառն այն էր, որ տեխնոլոգիական մասնագիտությունների գծով ավարտաճառերի թեմաները վաղուց դադարել են դատարկ-«փուչիկ»-անիմաստ-ձեւական բնույթ կրելուց: Երիտասարդներին տալիս են նոր, չտրորված ճանապարհներով քայլել-անցնելու, ստեղծել-ստեղծագործելու լայն հնարավորություններ: Նոր համ եւ բույր, նոր գույն ու երանգ, նոր մշակույթ արարելու հնարավորություն: Մինչ պաշտպանությունը նոր ըմպելիքները, ալկոհոլային խմիչքները խիստ գաստրոմոտոգրաֆիկ եւ այլ փորձաքննությունների են ենթարկվում: Իսկ պաշտպանության ժամանակ մատուցվում [...] Read More

Ռեկտոր Ուռուտյանի աշխատանքային այցը Իսպանիա

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը հունիսի 13-ից 17-ը աշխատանքային այցով գտնվում է Իսպանիայի Մալագայի համալսարանում։ Գործակցային կապերի ստեղծման եւ խորացման նպատակ հետապնդող այցի ընթացքում պարոն Ուռուտյանը եղել է համալսարանի տարբեր ստորաբաժանումներում, նորարարական լաբորատորիաներում եւ կենտրոններում, հանդիպումներ ունեցել համալսարանի պատասխանատուների հետ։ Տպավորիչ եւ արդյունավետ էին այցելություններն ու հանդիպումները Մալագայի համալսարանի միջազգային գրասենյակ, գրեթե հարյուրամյա պատմություն ունեցող Վիկտորիա գարեջրագործական [...] Read More

Ուսումնառության ամենակարեւոր փուլերից մեկը՝ աշխատանքային փորձուսուցում

Փորձուսուցման դերն ու կարեւորությունը ապացուցելու կարիք ամենեւին չկա: Հասկանալի է: Նկատենք միայն, որ սա ուսումնառության ողջ շղթայի միակ բաղադրիչն է, որ հնարավոր չէ լրացնել, վերահանձնել: Ձախողելու դեպքում պարզապես դուրս ես մնում գործընթացից: Եւ վերջ… Փորձուսուցման որակի եւ արդյունավետության բարձրացման խնդիրը մտահոգիչ էր երկար ժամանակ, քանի որ երբեմն ձեւական բնույթ էր կրում, իսկ գործատուներն էլ խոցելի [...] Read More

Հիսունը ստացան «Ինտենսիվ այգիների հիմնում եւ կառավարում» դասընթացի հավաստագրեր

ՖՐՈՒՏԵՆԻԱ նախագծի կրթական բաղադրիչի շրջանակում իրականացված եռամսյա դասընթացին մասնակցելու համար դիմել էր ավելի քան 100 մարդ, ընտրվել էր 80-ը, իսկ ավարտական հավաստագրեր ստացան 50-ը, որոնք բավարարեցին մասնակցության պահանջները։ Դասընթացը Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ անցկացրեց Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամը։ Ծրագրի համաֆինանսավորողը եւ շահառուն Ագրարային համալսարանն է, դասավանդող փորձագետները՝ ՀԱԱՀ-ի եւ այլ հեղինակավոր [...] Read More

Մտահոգություն հանուն կրթությա՞ն, թե՞ թանի ճանճի էֆեկտ

Yerkir.am կայքը հունիսի 9-ին հրապարակել է «Աննախադեպ բարեփոխումնե՞ր, թե՞ խայտառակ վիճակ ագրարային համալսարանում» անստորագիր հոդված, որտեղ համալսարանի այս տարվա դիմորդների փոքր թիվը որպես սուբյեկտիվ գործոն արձանագրելու անհաջող փորձ է արվում։ Քանի որ հոդվածը հեղինակ չունի, պետք է ենթադրել, որ ոչ թե կոնկրետ լրագրող, այլ տվյալ մեդիա կազմակերպությունն է փորձում մոլորեցնել հասարակությանը եւ մերկապարանոց հայտարարություն անել, [...] Read More

Փորձուսուցում Արտամետի շրջանաձեւ տնտեսությունում

ՀԱԱՀ ռեկտորի խորհրդական Կարեն Մինասյանի եւ Ագրոնոմիական ֆակուլտետի մագիստրատուրայի Ագրոնոմիա մասնագիտության մագիստրանտ Աննա Մինասյանի նախաձեռնությամբ, նույն մասնագիտության մի խումբ մագիստրանտներ օրերս այցելեցին Արմավիրի մարզի Արտամետ համայնք՝ Այգեպտղաբուծության եւ բույսերի պաշտպանության ամբիոնի դոցենտ Գայանե Գաբրիելյանի գլխավորությամբ։ Արամ  Բադալյանի ֆերմերային տնտեսություն ճանաչողական այցի նպատակն էր ուսումնասիրել պիստակենու տնկանյութի արտադրության, կենսահումուսի ստացման, պիստակենու ինտենսիվ տիպի այգու հիմնադրման եւ [...] Read More