Ապագա գինեգործները Ոսկեվազի գինու գործարանում․ ճանաչողական շրջայց, գինու համտես, կապերի հաստատում

Նոյեմբերի 10-ին Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն կրթական ծրագրի  երկրորդ եւ երրորդ կուրսերի ուսանողները ուսումնաճանաչողական այց կատարեցին «Ոսկեվազի գինու գործարան» ՍՊԸ։ Ուսանողներին ուղեկցում էին Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտներ Էլինա Գրիգորյանը, Գրետա Իսկանդարյանը եւ Արմեն Սոլոմոնյանը։

Ընկերությունում ագրարայինցիներին դիմավորեց գործարանի գինեգործ Ղեւոնդ Պետրոսյանը, որի գլխավորությամբ կատարեցին շրջայց ամբողջ գործարանում, ինչպես նաեւ համտեսեցին 5 տեսակի գինիներ։

Այցը ուսանողների համար նպատակային եւ արդյունավետ էր մասնագիտական գործնական գիտելիքներ ստանալու, արտադրության կազմակերպման գործելակերպերին ծանոթանալու եւ,  անշուշտ, գործընկերային կապերի հիմքեր դնելու առումով։