Ագրարային համալսարանում բացվել է անասնաբուժական կլինիկան

ՀԱԱՀ Նոր Արեշի մասնաշենքում իր դռներն է բացել ՀԱԱՀ-ի արմատապես վերազինված, արդիականացված համալսարանական անասնաբուժական կլինիկան:

Կլինիկան նախատեսված է ինչպես անասնաբուժական ծառայություններ մատուցելու, այնպես էլ Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի ուսանողների եւ մագիստրանտների կլինիկական ուսուցումը եւ գործնական հմտությունները զարգացնելու համար:

Համալսարանական անասնաբուժական կլինիկայում կենդանիների ախտորոշման, շտապ օգնության, բուժման եւ այլ ծառայությունները մատուցում են ՀԱԱՀ փորձառու մասնագետները։

Կլինիկան աշխատում է երկուշաբթիից ուրբաթ, ժամը 11։00-ից 17։00-ն։

Հասցե՝ ք․ Երեւան, Էրեբունի 10։

Հեռախոս՝ +374 91 381279, +374 95 417977։