ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի տնօրենի պաշտոնի հավակնորդ Արաքս Հակոբյանի՝ վարժարանի հնգամյա զարգացման ծրագիրը

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի՝ Երեւան, Կորյունի 19 հասցեում գործող հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար նախօրոք հայտարարված մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել վարժարանի տնօրենի գործող պաշտոնակատար, պաշտոնի հավակնորդ Արաքս Հակոբյանը։

Այս հղումով կարելի է ծանոթանալ տիկին Հակոբյանի՝ վարժարանի զարգացման հնգամյա (2025-2030 թթ.) ծրագրին, որը ներառում է զարգացման տեսլականը, վարժարանի ներկա վիճակի վերլուծությունը, միջնաժամկետ եւ երկարաժամկետ նպատակները, դրանց իրագործման գործողությունների պլանը եւ հնարավոր ռիսկերի գնահատումն ու դրանց նվազեցման ուղիները։