7 –օրյա ճամբար Աղավնաձորի ‹‹Զարթոնք›› հանգստյան տանը

ՀԱԱՀ ‹‹Զարթոնք›› հանգստյան տանը մեկնարկում է ‹‹Ագրոճամբարը››:

Շտապե՛ք ամրագրել  Ձեր երեխաների եւ մտերիմների  համար, եթե նրանք 11–ից 17 տարիքային խմբում են: Դարձրե՛ք նրանց ամառային հանգիստը ուսուցողական, ինքնատիպ եւ հիշարժան:

  • Նոր վերանորոգված եւ բարձրակարգ ճամբարը գտնվում է Աղավնաձորի հրաշագեղ ու գողտրիկ բնության գրկում:
  • Ագրոճամբարում յոթնօրյա հանգիստը մեկ հերթափոխի համար արժե 68 հազար դրամ:
  • Երեքանգամյա բարձրակարգ սնունդը ապահովելու են հմուտ խոհարարները:
  • Հետաքրքրաշարժ եւ յուրահատուկ օրակարգին կարող եք ծանոթանալ այս հղումով:
  • Մասնագիտական կողմնորոշման դասընթացներ նորարարական գյուղատնտեսության թեմաներով, որոնք կուղեկցվեն գործնական պարապմունքներով:
  • Այցելություններ պատմամշակութային վայրեր՝ Ծաղկաձոր, Սեւանավանք, Հանքավան, Օրբելի եղբայրների տուն-թանգարան, հետաքրքրաշարժ եւ ուսուցողական արշավներ՝ գեղատեսիլ բնաշխարհը բացահայտելու նպատակով:
  • Մասնագիտական կողմնորոշման նպատակով այցելություններ ջերմատուն, Մարմարիկի ջրամբար, ինտենսիվ այգիներ:
  • Սպորտային եւ ինտելեկտուալ խաղեր, մրցումներ:
  • Խարույկահանդես յուրաքանչյուր օրվա ավարտին:
  • Հատուկ հրավիրյալ հյուրեր, որոնք կներկայացնեն իրենց հաջողության բանաձեւը ագրոմասնագիտական կայացման ճանապարհին:
  • Հարմարավետ սենյակներ՝ տաք եւ սառը ջրով ապահովված:
  • Երկկողմանի տեղափոխում:
  • Պահպանվում են անվտանգության բոլոր նորմերը:

Ագրոճամբարի՝ հենց Ձեր երեխայի համար նախատեսված հանգստի հնարավորությունը կարող եք ամրագրել այս հղումով,  իսկ ճամբար կանոններին կարող եք ծանոթանալ այստեղ: