Վերապատրաստում ՍԱՏՄ-ի լաբորատոր ծառայությունների կենտրոնում

Մասնագիտական վերապատրաստումները շարունակվում են։ Վերապատրաստման ծրագրի իր մասն իրականացրեց նաեւ Անասնաբուժական սանիտարական փորձաքննության, սննդամթերքի անվտանգության եւ հիգիենայի ամբիոնը:

Հունիսի 29-ից հուլիսի 1-ը ամբիոնի դասախոսները մասնակցել են վերապատրաստման դասընթացի ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում։

Գործընկեր կազմակերպությունում վերապատրաստումն անցել է փոխվստահության եւ աշխատանքային ջերմ մթնոլորտում, ընդհանուր գործի հաջողության գիտակցումով։