«Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի 2021/22թթ.-ի ընդունելության համար կազմակերպվող գերմաներենի նախապատրաստական դասընթաց

Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գործակցության շրջանակում 2021թ. ապրիլին Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական կիսամյակում (փորձուսուցում) սովորելու համար ՀԱԱՀ-ի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրում 2020թ. hոկտեմբերի 1-ից կազմակերպվում են գերմաներեն լեզվի նախապատրաստական դասընթացներ` 0 և ավելի բարձր մակարդակներում:

Դիմել կարող են.

  • ՀԱԱՀ բոլոր մասնագիտությունների գծով բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտները,
  • ՀԱԱՀ բոլոր մասնագիտությունների գծով այժմ բակալավրի 4-րդ և 5-րդ կուրսերում սովորողները:

Տեղեկությունների համար կարող են դիմել 1-ին մասնաշենք 344 սենյակ, Ագրոբիզնեսի և տնտեսագիտության դեկանատի դիմաց, Ագրարային մենեջմենթ միջազգային մագիստրոսական ծրագիր: