Մրցույթի հայտարարություն․ մասնակցություն Ֆրանս-հայկական ամառային առաջին դպրոցին

Հայաստանի ազգային ագրարային համալսարանն ընդունում է դիմումներ առաջին անգամ կազմակերպվող Ֆրանս-հայկական ամառային դպրոցին մասնակցելու համար։ Այն կազմակերպվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ֆինանսավորմամբ, Դիժոնի ագրոինստիտուտի (Institut Agro Dijon) համակարգմամբ, Հայաստանի ազգային ագրարային եւ Երեւանի պետական համալսարանների օժանդակությամբ։

Ամառային դպրոցի թեման է՝ «Կամրջելով ֆիզիկական քիմիան կենսաբանության եւ ագրոգիտությունների հետներկա միտումները եւ կիրառությունները (Bridging physical chemistry with biology and agrosciences: current trends and applications)»։

Մասնակիցները կզարգացնեն լաբորատոր փորձաքննության իրենց հմտությունները, ինչպես նաեւ ձեռք կբերեն գիտելիքներ շոկոլադի, հացի եւ կաթի ֆիզիկական քիմիայի, կենսաքիմիայի եւ կենսաֆիզիկայի վերաբերյալ, կբարելավեն իրենց փափուկ հմտությունները (հաղորդակցում, թիմային աշխատանք, միջմշակութային փորձառություն)։ Մասնակիցներին կտրվի հավաստագիր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կողմից։ Անգլերենի բավարար իմացությունը պարտադիր պայման է մասնակիցների համար։

  • Մասնակիցների շրջանակը՝ բակալավրիատի ուսանողներ, մագիստրանտներ, ասպիրանտներ
  • Մասնակիցների քանակը ՀԱԱՀ-ից՝ 13
  • Լեզուն՝ անգլերեն (հիմնականում), հայերեն
  • Դասընթացավարներ՝ Դիժոնի ագրոդպրոցի, ՀԱԱՀ եւ ԵՊՀ ներկայացուցիչներ, հրավիրված փորձագետներ
  • Ժամկետներ՝ մայիսի 11-15-ը, ժ․00-17.00
  • Անցկացման վայր՝ ՀԱԱՀ, ԵՊՀ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն
  • Լրացուցիչ տեղեկություն․ կազմակերպիչները կապահովեն մասնակիցների ճաշն ու սուրճի ընդմիջումը։

Հետաքրքրվա՞ծ եք, այդ դեպքում ձեր ինքնակենսագրականը՝ անգլերենով եւ մինչեւ 1-էջանոց մոտիվացիոն (իրապե՛ս մոտիվացնող) նամակը մինչեւ ս․ թ․ ապրիլի 27-ն ուղարկեք ՄԿԴ պետ Գարեգին Համբարձումյանին ([email protected])։ Հարցերի դեպքում կարող եք այցելել Միջազգային կապերի դեպարտամենտ։