«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ ՀԱԱՀ ռեկտորի (տնօրենի) թափուր պաշտոնի համալրման համար։
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության՝ գիտական աստիճան եւ առնվազն 5 տարվա ակադեմիական եւ գիտական գործունեության փորձ ունեցող գործունակ չափահաս քաղաքացիները:
ՀԱԱՀ ռեկտորի թափուր պաշտոնի հավակնորդների առաջադրման, ընտրությունների անցկացման եւ ռեկտորի նշանակման կարգը սահմանվում է «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի՝ ռեկտորի ընտրության կանոնակարգով, որին կարող եք ծանոթանալ համալսարանի պաշտոնական կայքի ՓԱՍՏԱԹՂԹԵՐ բաժնի ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐ ենթաբաժնում:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը`
ա) լրացված դիմում ՀԱԱՀ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի անունով, որտեղ նշվում են հավակնորդի անունը, ազգանունը եւ հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում), բնակության վայրը, հեռախոսահամարը եւ էլեկտրոնային փոստի հասցեն, որոնցից վերջին երկուսի իսկությունը եւ հասանելիությունը, ինչպես նաեւ կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը ստուգվում է անմիջապես,
բ) անձնագիր կամ նույնականացման քարտ (բնօրինակը եւ պատճենը),
գ) ինքնակենսագրություն (CV),
դ) 2 գունավոր լուսանկար` 3 x 4 չափսի,
ե) բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմը (դիպլոմները) եւ գիտական աստիճանը հավաստող վկայականը (բնօրինակները եւ պատճենները),
զ) առնվազն 5 տարվա ակադեմիական եւ գիտական գործունեության ստաժը հավաստող վավերացված տեղեկանք (փաստաթուղթ) կամ հաշվառման համակարգի տեղեկատվական բազայում առկա տվյալները ներառող տեղեկանք նախկին աշխատանքային գործունեության վերաբերյալ,
է) հրատարակված գիտական եւ ուսումնամեթոդական աշխատանքների ցանկ,
ը) տեղեկանք դատվածություն չունենալու մասին,
թ) տեղեկանք ղեկավար պաշտոն զբաղեցնելու սահմանափակում չունենալու մասին,
ժ) տեղեկանք վերջին երեք տարիներին` 2022 թվականից սկսած, սնանկության պատճառով լուծարված եւ պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար չլինելու մասին,
ի) ՀԱԱՀ զարգացման եւ բարեփոխման հայեցակարգ` փակ եւ ստորագրված ծրարով, որը բացվում է հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո։
Պահանջվող փաստաթղթերի ցանկը ստուգվում է անմիջապես՝ փաստաթղթերը ներկայացնելիս։
Մրցույթին մասնակցելու համար դիմումի փաթեթը (բոլոր փաստաթղթերը համարակալած եւ յուրաքանչյուր էջի հետնամասում ստորագրած) ներկայացնել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ մինչեւ 2025 թվականի մարտի 7-ը ներառյալ (բացի շաբաթ, կիրակի եւ հանգստյան օրերից), ժամը՝ 11:00-ից 15:00-ն, հասցե` Երեւան, Տերյան 74, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 1-ին մասնաշենք, 3-րդ հարկ, 318 սենյակ։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանին (էլեկտրոնային փոստի հասցե՝ [email protected]):
Մրցույթը տեղի է ունենալու 2025 թ. մարտի 19-ին, ժամը՝ 15։00-ին, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորատի նիստերի դահլիճում (հասցե` Երեւան, Տերյան 74):
«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ