ՀԱԱՀ-ն հայտարարում է դիմում-հայտերի ընդունելություն «Քեն Կակոսյան ընտանիք» հիմնադրամի կրթաթոշակի համար

«Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակային հիմնադրամը տրամադրում է կրթաթոշակ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Երեւանի պետական համալսարանի եւ Հայաստանում ամերիկյան համալսարանի` ՀՀ մարզաբնակ (Շիրակ, Լոռի, Տավուշ, Սյունիք, Վայոց Ձոր) ուսանողներին՝ փոխհատուցելով չորս տարիների ուսման վարձը:
Կրթաթոշակի նպատակն է աջակցել եւ ոգեւորել սոցիալական ակտիվություն ունեցող ուսանողներին, որոնք կարող են զարգացնել եւ ակտիվացնել համայնքային կյանքը:
Կրթաթոշակին դիմելու համար ուսանողը պետք է ներկայացնի հարազատ համայնքի զարգացման ծրագիր՝ հիմնավորելով առաջարկվող ծրագրի օգտակարությունը համայնքային կյանքի բարելավման ու բարգավաճման գործում:
«Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակային հիմնադրամի
կրթաթոշակակիրները ընտրվելու են 2023 թվականի աշնանը եւ պետք է ակտիվորեն ներգրավվեն համալսարանի ծրագրերի ու նախագծերի իրականացմանը:
Կրթաթոշակին դիմելու համար անհրաժեշտ է [email protected] հասցեով ուղարկել ստորեւ նշված փաստաթղթերը`
• մոտիվացիոն նամակ՝ հիմնավորելով առաջարկվող ծրագրի
օգտակարությունը համայնքի զարգացման գործում,
• ֆակուլտետից տեղեկանք՝ ներառյալ ՄՈԳ-ը,
• կիսամյակի վարձավճարի չափը (ներառյալ զեղչերը),
• անձնագրի պատճենը (ներառյալ գրանցման էջը):
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի 10-ը: