Ագրարային համալսարանը` հեղինակավոր THE վարկանիշային ցանկում

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտնվել է համալսարանների համաշխարհային վարկանիշավորման Թայմս (THE – Times Higher Education) վարկանիշային ցանկում։

THE-ն համալսարանների համաշխարհային վարկանիշային ամենահեղինակավոր հարթակներից մեկն է։ Այս տարի THE-ի ցանկում ներառվել է 108 երկրների ընդամենը 1907 համալսարան։

Վարկանիշը գնահատելիս հաշվի են առնվել, մասնավորապես, միջազգային գործընկերության զարգացմանը նպաստելը, համալսարանի միջազգայն կրթական ծրագրերը, Երեւանում եւ մասնաճյուղերում առկա կրթահետազոտական ռեսուրսներն ու գործընթացը։

Ագրարային համալսարանի հայտնվելը համաշխարհային դասակարգման այսպսի հեղինակավոր վարկանիշային ցանկում վերջին տարիների հաջողությունների եւս մեկ, ծանրակշիռ վկայությունն է, որի համար շնորհավորում ենք Ագրարայինի մեծ ընտանիքին։