ՀԱԱՀ Ուսանողական խորհուրդը նոր նախագահ ունի

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ուսանողական խորհրդի նախագահության 2021-2022 ուսումնական տարվա ապրիլի 9-ի հերթական՝ 3-րդ նիստի օրակարգի հիմնական հարցը Ուսանողական խորհրդի նախագահի ընտրությունն էր: Խորհրդի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել նախկին նախագահ Կարեն Ղարախանյանի հրաժարականից հետո:

Ագրարային ճարտարագիտական ֆակուլտետի ուսխորհրդի նախագահ Վարդան Դեմիրճյանի առաջարկով համալսարանական խորհրդի նախագահի թեկնածու առաջադրվեց խորհրդի նախագահի պաշտոնակատար Թոռնիկ Ալիյանը: Նիստին ներկա 11 անդամները բաց քվեարկությամբ Թոռնիկ Ալիյանին միաձայն ընտրեցին ՀԱԱՀ Ուսանողական խորհրդի նախագահ:

Շնորհավորում ենք պարոն Ալիյանին եւ մաղթում բեղմնավոր աշխատանք ի նպաստ ՀԱԱՀ ուսանողների կրթական ու քաղաքացիական շահերի:

Նիստում քննարկված ընթացիկ հարցերը վերաբերում էին Ուսանողական խորհրդի աշխատանքների բարելավմանն ուղղված քայլերին ու միջոցառումներին: