Ուսանողական գիտական շաբաթ մայիսին

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը հրավիրում է մասնակցելու ուսանողական գիտական շաբաթին, որը կկայանա մայիսի 15-ից 20-ը:

Գիտական շաբաթը ներառում է նաեւ Միջբուհական գիտաժողով, որին կարող են մասնակցել ՀՀ բուհերի ուսանողները:

Միջբուհական գիտաժողովին մասնակցելու համար ՀՀ բուհերի ուսանողները (բացառությամբ Ագրարային համալսարանի ուսանողների)  մինչեւ 2022 թ. մայիսի 10-ը  հոդվածները պետք է ուղարկեն ՈՒԳԸ՝ [email protected] էլ. հաս­ցեով:

Գիտաժողովում ներկայացվելիք զեկուցումները պետք է ունենան մասնագիտական հետեւյալ ուղղությունները․

– Ագրոէկոլոգիա եւ ագրոնոմիա

– Անասնաբուժական բժշկագիտություն եւ անասնաբուծություն

– Ճարտարագիտություն

– Սննդագիտություն եւ կենսատեխնոլոգիաներ

– Տնտեսագիտություն եւ ագրոբիզնես

– Հասարակական գիտություններ

Գիտաժողովի բոլոր զեկուցողներին տրվելու է մասնակցության հավաստագիր:

Գիտական նստաշրջանում զեկուցված նյութերը տպագրվելու են ՀԱԱՀ «Հայացք» ուսանողական գիտական ժողովածուում:

Հոդվածի կազմման չափորոշիչներին կարելի է ծանոթանալ այս հղմամբ։