«ՀԱԱՀ» հիմնադրամը հայտարարում է սեփականության իրավունքով իրեն պատկանող եւ օտարման ենթակա գույքի մրցութային վաճառք

Մրցույթը տեղի կունենա 2026 թ․ մայիսի 06-ին, 14․00-ին, ք. Երեւան, Տերյան 74, ՀԱԱՀ-ի 1-ին մասնաշենքի 3-րդ հարկում գտնվող Գիտական խորհրդի նիստերի դահլիճում:
1. Օտարման առարկա գույքի տվյալները
Հետեւյալ հղմամբ տեղադրված են օտարման ենթակա գույքի (այսուհետ՝ Գույք) տվյալների մանրամասները, այդ թվում տեխնիկական պարամետրեր, մեկնարկային գին եւ այլն (այսուհետ Ցանկ)։
Հղում՝ Օտարման ենթակա գույքի բնութագրիչներ
2. Մրցույթի կարգը եւ պայմանները
2.1. Մրցույթի կազմակերպիչն է «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը (այսուհետ` Հիմնադրամ): Հանձնաժողովի սահմանած մրցութային կարգին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղմամբ՝
Հղում՝Գույքի օտարման կարգ – Մրցույթ
2.2. Մրցույթին մասնակցության վճարը նախապես վճարվում է Հիմնադրամի՝ «Արդշինբանկ» ՓԲԸ բանկում սպասարկվող 2470100531030000 հաշվարկային հաշվին: Մասնակցության գումարը վերադարձվում է, եթե մասնակիցը չի հաղթում մրցույթում, իսկ հաղթելու պարագայում՝ ներառվում է ձեռք բերման գնի մեջ:
2.3. Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է Հիմնադրամ ներկայացնել մասնակցության եւ գնային առաջարկի հայտ (Հայտ) համաձայն 2.4 կետի եւ 2.2 կետի մասնակցության վճարը հավաստող փաստաթուղթ (Անդորրագիր) ք. Երեւան, Տերյան 74 հասցեով, 1-ին մասնաշենք, 331 սենյակ, մինչեւ 2026 թ․ մայիսի 05-ը, ժամը 17.00-ն: Հայտը լրացվում է տեղում՝ Անդորրագրի եւ անձը հաստատող փաստաթղթի առկայության պարագայում:
2.4. Հայտով նախատեսված տեղեկությունները եւ փաստաթղթերը պետք է ներկայացնել փակ եւ կնքված (իրավաբանական անձի դեպքում) կամ միայն ստորագրված (ֆիզիկական անձի դեպքում) ծրարով:
Հայտի ծրարի վրա կատարվում են հետեւյալ գրառումները.
• «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ,
• «գույքի մրցութային կարգով վաճառքի մասնակցության եւ գնային առաջարկի հայտ»,
• ֆիզիկական անձի դեպքում՝ հայտատուի անունը, ազգանունը, անձնագրի տվյալները, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, պետական գրանցման համարը եւ ՀՎՀՀ,
• հայտատուի հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում), իսկ իրավաբանական անձի դեպքում՝ նաեւ գտնվելու վայրը,
• գույքի համարը (կարող եք գտնել 1․1 հղումով՝ Ցանկում):
• ծրարին կից ներկայացվում է Անդորրագիրը:
2․5․ Աճուրդի մասնակիցները կարող են տեսնել եւ ուսումնասիրել Գույքը աշխատանքային օրերին 10։00-17։00 ընկած միջակայքում, ընդհուպ մինչեւ մրցույթին նախորդող աշխատանքային օրը։
2.6. Հայտերի ներկայացման եւ այլ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել Հիմնադրամ 012 40 05 00, 099 94 49 69 հեռախոսահամարներով՝ Նվարդ Մկրտչյանին։
3. Մրցույթի արդյունքների ամփոփում
3.1. Գույքի ձեռք բերման համար մասնակցի առաջարկած գինը չի կարող պակաս լինել Հիմնադրամի առաջարկած մեկնարկային գնից:
3.2. Եթե առաջարկված Գույքի համար գնման ընդամենը մեկ հայտ է ներկայացվել, ապա գործարքը կատարվում է հայտում առաջարկվող գնով: Մեկից ավելի հայտի ներկայացման դեպքում հաղթող է ճանաչվում առավել բարձր գնառաջարկը: Հաղթողի կողմից գույքի մասնակի ձեռք բերման պարագայում հաջորդ առավել բարձր գին առաջարկողին տրվում է մնացած գույքի ձեռք բերման հնարավորությունը: Նույն սկզբունքը կիրառվում է հաջորդող բարձր գին առաջարկողների պարագայում:
3․3․ Հիմնադրամի շահերից ելնելով, առավելագույն գին ներկայացրած մասնակցին հնարավորություն է ընձեռվում նույն լոտի շրջանակում ձեռք բերել գույքի հավելյալ քանակություն՝ 24 ժամվա ընթացքում վճարելու պայմանով, հակառակ դեպքում այն առաջարկվում է հաջորդող բարձր գին ներկայացնողին։
3.4. Մրցույթն ամփոփելուց հետո Հիմնադրամը առավելագույնը 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է մրցույթի հաղթողին (այսուհետ Գնորդ) մրցույթի արդյունքների մասին: Մնացած մասնակիցները տեղեկացվում են մասնակցության վճարի վերադարձման կարգի մասին:
3.5. Եթե Գնորդը հրաժարվում է վճարել հաղթած Գույքի համար, ապա վերջինին չի վերադարձվում մասնակցության վճարը եւ հաղթող է ճանաչվում տվյալ Գույքի ձեռք բերման համար հաջորդ առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
4. Վճարման կարգն ու պայմանները
4․1․ Մրցույթի հաղթող Գնորդների հետ կնքվում է Գույքի առքուվաճառքի պայմանագիր։
4.2 Գործարքի վավերացման եւ գրանցման հետ կապված բոլոր տեսակի ծախսերը կատարում է Գնորդը: Գնորդը ձեռք բերված Գույքի արժեքը վճարում է միանվագ` «Արդշինբանկ» ՓԲԸ բանկի համապատասխան հաշվին՝ Հ/հ 2470100531030000, իր կամ իր լիազորած ներկայացուցչի մասնակցությամբ, ծանուցվելուց հետո 24 (քսանչորս) ժամվա ընթացքում՝ հաշվանցելով մասնակցության վճարը։
4․3․ Գույքի նկատմամբ գնորդի իրավունքը ծագում է Գույքի դիմաց ամբողջական վճարման փաստը Հիմնադրամի բանկի կողմից հավաստվելուց հետո։
4․4․ Նախորդ կետում նշված փաստի հավաստումից հետո Գնորդը հեռախոսազանգով (ընդ որում, հեռախոսազանգը կարող է ձայնագրվել) տեղեկացվում է այդ մասին, որից հետո ծագում է Գնորդի պարտավորությունը՝ ոչ ուշ, քան տեղեկացվելուց հետո 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում Գույքը իր փոխադրամիջոցներով եւ իր հաշվին տեղափոխելու Հիմնադրամի տարածքից (հակառակ դեպքում Հիմնադրամն իրավասու է պահանջելու Գույքի պահպանության հետ կապված ծախսերի, ինչպես նաեւ վնասների հատուցում)։