Կարեւոր եւ կիրառական գիտելիք հրդեհների կանխարգելման վերաբերյալ

Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետն օրերս հյուրընկալել էր ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երեւան քաղաքի փրկարարական վարչության Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Գարեգին Հակոբյանին:

Տեխնոլոգիական առաջընթացին զուգահեռ աճում է նաեւ տարբեր վտանգների առաջացման հավանականությունը, որոնցից ամենատարածվածներից եւ վտանգավորներից մեկն էլ հրդեհն է։ Հատկապես կարեւոր է, որ երիտասարդները՝ որպես հասարակության ակտիվ եւ պատասխանատու անդամներ, ունենան անհրաժեշտ իրազեկվածություն եւ պատրաստվածություն` նման իրավիճակներում ճիշտ եւ արագ արձագանքելու համար։

Հրդեհներն ամենավտանգավոր արտակարգ իրավիճակներից են` լուրջ սպառնալիք մարդու կյանքի եւ գույքի համար։ Այդ պատճառով կարեւոր է յուրաքանչյուրի իրազեկվածությունը։

Սեմինարի  ընթացքում ուսանողները ծանոթացան  հրդեհների կանխարգելման հիմնական միջոցներին եւ անվտանգ ու կազմակերպված տարհանման կանոններին՝ նպաստելով պատասխանատու եւ անվտանգ վարքագծի ձեւավորմանը:

Հուսով ենք, սեմինարը կդառնա կարեւոր քայլ` ավելի անվտանգ եւ պատասխանատու միջավայր ձեւավորելու համար։

 

Ագրարային ճարտարագիտության

ֆակուլտետ