Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակում կազմակերպում է «Ագրոձեռնարկատիրություն» թեմայով դասընթաց:
Դասընթացին կարող են դիմել գյուղատնտեսության ոլորտով հետաքրքրված, 18 տարին լրացած անձինք։
Ծրագիրը խրախուսում է հատկապես գործազուրկ կանանց և երիտասարդների մասնակցությունը:
Դասընթացը կկայանա սեպտեմբերի 6-ից հոկտեմբերի 1-ը:
Գրանցման վերջնաժամկետն է 2021 թ. օգոստոսի 27-ը, ժամը 18:00:
Դասընթացին դիմելու համար խնդրում ենք լրացնել առցանց հայտադիմումը։
Դասընթացի մոդուլը հիմնված է աշխատաշուկայի հետազոտության և պահանջների վրա:
Որպես դասընթացի արդյունք, մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ
- ձեռնարկատիրության տնտեսական բնույթի ու գործառույթների,
- ագրոձեռնարկատիրության իրավակազմական ձևերի,
- ՀՀ-ում ագրոձեռնարկատիրության զարգացման միտումների,
- ագրոձեռնարկատիրության մոդելների,
- ագրոձեռնարկատիրության նորարարական տեխնոլոգիաների,
- կապիտալ ներգրավելու և աջակցության ուղղությունների վերաբերյալ,
հմտություններ, որոնք կիրառելով՝ կկարողանան
- հաշվել կաթիլային ոռոգման և կարկտապաշտպան ցանցերի ներդրման ծախսեր,
- կազմել ագրոձեռնարկատիրության CANVAS մոդել և պարզունակ բիզնես պլան,
- հաշվել արտադրանքի կամ ծառայությունների ինքնարժեք,
- կիրառել մարկետինգի ավանդական և թվային գործիքներ:
- կատարել ագրոձեռնարկատիրական ռիսկերի քարտեզագրում և ռիսկի անձնագրի կազմում,
- ամփոփ ներկայացնել սեփական բիզնես գաղափարը:
Դասընթացը բաղկացած է լինելու կարճ ինտերակտիվ դասախոսություններից և գործնական առաջադրանքներից: Դասընթացի մասնակցության արժեքն է 40000 (քառասուն հազար) ՀՀ դրամ:
Դասընթացի մասնակցության արտոնյալ պայմաններ կտրամադրվեն հետևյալ խմբերի ներկայացուցիչներին՝ գործազուրկ և սոցիալապես անապահով կանայք և երիտասարդներ, հաշմանդամություն ունեցող անձինք, Արցախյան երկրորդ պատերազմի մասնակիցներ, Արցախից տեղահանված անձինք և այլք:
Դասընթացի ավարտին կտրամադրվի մասնակցության հավաստագիր:
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 012 54 57 13 հեռախոսահամարով։