Ուսման վարձերի զեղչեր՝ ռեկտորատի որոշմամբ

Ռեկտորատի որոշմամբ, ՀԱԱՀ-ի բոլոր ֆակուլտետների, Սիսիանի եւ Վանաձորի մասնաճյուղերի եւ Հեռակա դեպարտեմենտի ընդհանուր թվով 236 ուսանողների տրամադրվել է ուսման վարձերի մասնակի փոխհատուցում (զեղչ)՝ 20-ից մինչեւ 50 տոկոսի չափով։ Զեղչից օգտվել են այն ուսանողներն, ովքեր հաղթահարել են համալսարանի սահմանած միջին որակական գնահատականի (ՄՈԳ) շեմը եւ պատկանում են որոշակի սոցիալական խմբերի, մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր զինվորական ծառայություն են անցել եւ այլն։

Ըստ ստորաբաժանումների, զեղչերից օգտվող ուսանողների ցուցակին կարելի է ծանոթանալ այստեղ: