ՈԳԱ կենտրոնը հրապարակել է ուսանողների հետ արդյունավետ աշխատանքի ուղեցույցը

ՀԱԱՀ Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնը հրապարակել է «Ուսանողների հետ արդյունավետ աշխատանքի ուղեցույցը», որը նախատեսված է դասախոսների եւ ուսումնական գործընթացի կազմակերպիչների համար։

Ուղեցույցի մշակման համար հիմք են ծառայել 2018-19 ուսումնական տարում ՀԱԱՀ-ի ուսանողների շրջանում անցկացված հետազոտության, համալսարանի դասախոսների, տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ անցկացված ֆոկուս-խմբային քննարկումների ու SWOT վերլուծությունների արդյունքները։

Ինչպես նշում են  ուղեցույցի հեղինակները՝ հետազոտությունը ցույց է տվել, որ մենք ունենք մի կողմից իրենց ապագայի համար դասախոսի ներդրումը գնահատող շնորհակալ ուսանող, մյուս կողմից՝ պահանջատեր ուսանող, որի կարծիքն ու կարիքները պետք է հաշվի առնի դասախոսն իր ամենօրյա աշխատանքի մեջ։

Այստեղ կարող եք ծանոթանալ Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի այս հետաքրքիր ու կարեւոր ուղեցույցին։

Առհասարակ ՈԳԱ կենտրոնը մեծ ծավալի աշխատանքներ է կատարում Ագրարային համալսարանում կրթության որակի ապահովման ներքին համակարգի կայացման եւ կրթության որակի մշակույթի շարունակական զարգացման ուղղությամբ՝ դավանելով այնպիսի արժեքների, ինչպիսիք են թափանցիկությունը, մասնակցային մոտեցումը, հաշվետվողականությունը, արհեստավարժությունը։