Մեկ շաբաթով դադարեցվում է ուսումնական գործընթացը

Հիմք ընդունելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի առաջարկությունը` Հայաստանի ազգային ագրարային համալսարանը 1 շաբաթով ուսումնական գործընթացը դադարեցնում է առկա և հեռակա ուսուցման համակարգերում, Վանաձորի և Սիսիանի մասնաճյուղերում, Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջում, Շիրակի Մ․ Թումանյանի անվան գյուղատնտեսական քոլեջում և հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանում։
Հետագա քայլերի մասին կտեղեկացվի լրացուցիչ։