Մայիսի 20-ին կպատասխանենք ImpactAIM ANAU AgriTech Accelerator ծրագրին վերաբերող հարցերին

Ուշադրություն.

Ունե՞ք հարցեր ImpactAIM ANAU AgriTech Accelerator ծրագրի վերաբերյալ։

Մայիսի 20-ին՝ ժամը 18:00-ին մենք կպատասխանենք ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին։ Միացեք առցանց տեղեկատվական հանդիպմանը ֆեյսբուքի ուղիղ եթերում և իմացեք ծրագրի բոլոր մանրամասները՝

  • առավելություններ
  • մարտահրավերներ
  • ֆինանսական հասանելիություն
  • դիմելու ընթացակարգ

Քննարկման լեզու՝ հայերեն, անգլերեն:
Քննարկման օր և ժամ՝ մայիսի 20, Երևանի ժամանակով՝ 18:00 (GMT+4):

Ծրագրի մարտահրավերներին մանրամասն ծանոթացեք այստեղ՝ tooyn.am/rVjl
Կարդացեք ավելին ծրագրի մասին և դիմեք մինչև մայիսի 24-ը՝ tooyn.am/Ryy4

ՄԱԶԾ ImpactAIM ANAU AgriTech ծրագիրն իրականացնում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ImpactAIM աքսելերատորը՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST), Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնի, Nation in Action հարթակի հետ՝ Հայաստանի Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի և Ասիական զարգացման բանկի աջակցությամբ։