Համակարգչային ծրագրակազմերի դասընթացներ

Համալսարանը կազմակերպում է MS OFFICE (WORD, EXCEL, POWER POINT) համակարգչային ծրագրակազմերի անվճար կարճաժամկետ դասընթացներ:

Դասընթացները կկազմակերպվեն մարտի 10-ից, շաբաթական 3 անգամ, ժամը 13:30-ից 15:00:

Դասընթացները վարելու են ամբիոնի փորձառու դասախոսները:

Որպես արդյունք մասնակիցները կսովորեն՝

  • մոդելավորման գործողությունների ավտոմատացում,
  • Power Point-ի միջոցով համակարգչային շնորհանդեսի նախագծում,
  • աշխատանք Word տեքստային խմբագրիչով,
  • MS Excel էլեկտրոնային աղյուսակների միջոցով աղյուսակների մշակում, թվաբանական գործողությունների իրականացում, տվյալների վերլուծություն:

Ցանկացողները կարող են դիմել Սոնա Ավետիսյանին՝ մինչեւ փետրվարի 26-ը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9:00-ից մինչև 16:00 (2-րդ մասնաշենք, 406 սենյակ):