Գեղամ Գեւորգյանն ընտրվել է ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

2021թ. ապրիլի 7-ին տեղի է ունեցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի  հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որի ժամանակ խորհրդի նոր նախագահ է ընտրվել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ, ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Գեղամ Գեւորգյանը:

Ագրարային համալսարանի ղեկավարությունը, ուսանողական հանրույթը եւ պրոֆեսորադասախոսական կազմը շնորհակալություն են հայտնում Հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ Արմեն Հարությունյանին՝ պրոֆեսիոնալ եւ նվիրված աշխատանքի համար: Պարոն Հարությունյանն իր աշխատանքային գործունեությունը շարունակում է Մոսկվայում, որպես Եվրասիական տնտեսական հանձնաժողովի  Ագրոարդյունաբերական վարչության տնօրեն:

Փոփոխություններ են տեղի ունեցել նաեւ Հոգաբարձուների խորհրդի կազմում: Խորհրդի թարմացված կազմին կարող եք ծանոթանալ այստեղ: